Սա այն հարցերից է, որ ցույց է տալիս «տաղանդավոր մասնագետների» տաղանդի մակարդակը. Նիկոլ Փաշինյան

Որքան ավանդ է դրված Կենտրոնական բանկում եւ ինչո՞ւ է որոշվել դա որպես ավանդ դնել եւ ոչ թե՝ շրջանառության մեջ: Առցանց ասուլիսում հնչած այս հարցը սկզբում զայրացրեց վարչապետին, իսկ հետո նա տնտեսագիտության որոշ հիմունքներ բացատրեց՝ հիմնավորելով գումարը ԿԲ-ում պահելու սկզբունքը: «Սա այն հարցերից է, որ ցույց է տալիս, թե այն «տաղանդավոր մասնագետների» (որոնց իշխանությունը չի թողնում, որ գան, երկիրը ծաղկեցնեն) տաղանդի մակարդակը ո՛րն է:

Խոսակցության թեմա է դարձել, որ պետության բյուջեից 300 մլրդ դրամ դրված է որպես ավանդ Կենտրոնական բանկում, էդ մարդիկ պիտի հասկանան՝ ինչի մասին է խոսքը: Բյուջեն ինչպե՛ս է ձեւավորվում. քաղաքացին վճարում է հարկերն ու այդ գումարը գնում է մի հաշվի. դա կոչվում է գանձապետական միասնական հաշիվ: Այդտեղ մի փուլ կա, երբ այդ փողը ոչ իրենն է, ոչ էլ՝ պետությանը: Քանի որ որպեսզի այդ գումարը պետությանը լինի, նա պիտի հարկային հաշվետվություն ներկայացնի, որ այդ փողի այդ մասով գանձվի՝ որպես վճար: Այդ ընթացքում այդ գումարը պիտի մնա ինչ-որ տեղ. դա այդ գանձապետական միասնական հաշիվն է:

Ի՞նչ է բյուջեն. այն հավաքվում է ու ծախսվում: Օրինակ՝ թոշակները տրվում են ամսվա սկզբին, բայց դրա գումարի մի մասը հավաքվում է նախորդ ամսվա 29-ին: Եվ հինգ օր այդ գումարն անելու բան չունի, պիտի սպասի, մինչեւ գնա՝ թոշակ դառնա: Այդտեղ սպասում է: Եվ դրանից տոկոս է աշխատում, որը պետբյուջեի եկամուտ է: Ըստ այդմ, ավելի լավ չի՞, որ այն սպասում է բանկում, ու տոկոս բերում, ինչից եւս վճարվում է թոշակ ու աշխատավարձ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ այն մեծ աղմուկին, որ բարձրացել էր ՊՈԱԿ-ների հաշվին եղած գումարները մեկ միասնական հաշվեհամարին  պահելու շուրջ: «Ենթադրենք քաղաքացին գնեց թատրոնի տոմս: Այս գումարը թատրոնի պիտի ծախսի, օրինակ, պատուհանը փոխելու համար, այս տոմսն առնելու եւ պատուհանը փոխելու համար անհրաժեշտ ծախսերն անելու միջեւ ժամանակ է անցնում: Այդ ընթացքում այդ գումարը որտե՞ղ սպասի: Սպասում է այդ հաշվեհամարին, եւ դրա ընթացքում ստանում է տոկոս, որով էլ վճարում ենք այլ ծառայության դիմաց»:

300 մլրդ գումար, այո, կա, սակայն, ըստ Փաշինյանի, դա ստատիկ գումար չէ, դրանից ծախսեր են արվում, եկամուտներ են գալիս, քչանում է, շատանում է: «Մենք եվրոբոնդերի թողարկում արեցինք: Դա արեցինք, որ նախկինում վերցրած պարտքն ավելի հարմար պայմաններով փակենք՝ պայմանավորվելով մեր գործընկերների հետ: Մենք 500 մլն դոլարի եվրապարտատոմս ենք թողարել, դրանից մի կտոր՝ 50 թե 100 միլիոնի, չհաջողվեց պայմանավորվել, որ փակվի այն ժամանակ, այլ՝ որոշվեց, որ ինչպես նախատեսված է, սեպտեմբերին պիտի փակվի այդ պարտքը: Եվ հիմա այդ գումարը մեզ մոտ է. գիտե՛նք՝ ինչի համար է, վերցրել ենք, որ վճարենք: Հո չե՞նք դնելու մի դարակում, փակենք: Վա՞տ է, որ այդ գումարը դրված է դեպոզիտ, բյուջեի մաս է, եւ տոկոս է գալիս»,- նշեց նա:

Տպել
1644 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան