Եթե 10 հազար հիվանդ ունենանք, սակայն ծանր վիճակում 1400-ից քիչ հիվանդ լինի, իրավիճակը կլինի վերահսկելի․ Փաշինյան

Եթե նույնիսկ հիվանդների թիվը լինի 10 հազար, բայց մեր թոքաբորբով հիվանդների եւ բուժման ծանր ստադիայում գտնվող հիվանդների թիվը ցածր լինի՝ 1400-ից՝ այդ իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու առողջապահության համակարգում իրավիճակը վերահսկելու համար՝ հաշվի առնելով կորոնավիրուսով վարակման ներկա դինամիկան եւ կա՞ն հոռետեսական եւ լավատեսական սցենարներ։

Վարչապետն ի պատասխան ասաց, որ այստեղ պետք է հասկանան՝ իրավիճակի վերահսկելիություն ասելով ի՞նչ նկատի ունեն։

«Երեկվա վիճակագրությամբ ունենք՝ 2027 կորոնավիրուսով հիվանդ, սա իրականում մեծ ու սարսափելի թիվ է, բայց երբ մտնում ենք դետալների մեջ՝ մենք ի՞նչ ենք արձանագրում. 2027 հիվանդներից 1895-ը նույնիսկ ջերմություն չունի։ 2027 հիվանդներից թոքաբորբ ունի ընդամենը 690-ը, ընդ որում նաեւ թեթեւ թոքաբորբներն են հաշվառված, որը սովորաբար մարդիկ ոտքի վրա են տանում։ Ծանր թոքաբորբ ունի՝ ընդամենը 31-ը։ Թոքային օդափոխության սարքին միացված հիվանդների թիվը 11-ն է։ Հիմա օրինակ այսպիսի վիճակագրությունը, եթե նույնիսկ հիվանդների թիվը լինի 10 հազար, բայց մեր թոքաբորբով հիվանդների եւ բուժման ծանր ստադիայում գտնվող հիվանդների թիվը ցածր լինի՝ 1400-ից՝ այդ իրավիճակը վերահսկելի է։ Այսինքն՝ այս աշխատանքի ընթացքում ուսումնասիրելով իրավիճակը մենք կոնկրետ ցուցանիշներ ենք դրել, որոնցով պետք է կողմնորոշվենք՝ իրավիճակը վերահսկելի՞ է՝ թե, ոչ։ Երբ, որ մենք թոքային օդափոխության սարքի դեֆիցիտ ունենանք՝ դա կլինի պրոբլեմ, երբ որ մեր ծանր հիվանդների թիվը 1400-ից ավելի լինի՝ դա կլինի պրոբլեմ։ Բայց զուտ առողջապահական տեսակետից՝ այսօրվա մեր վիճակը ես պռոբլեմ չեմ համարում, ինչո՞ւ, որովհետեւ ես նայում եմ մահացության թվերը երկրի՝ եւ տեսնում եմ, որ նախորդ տարի ապրիլին մոտավորապես 54-ով ավելի շատ մարդ է մահացել Հայաստանում, քան 2020-ի ապրիլին»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է այս թվերին հետեւել.

«Ես կառավարության վերջին նիստում էլ ասացի՝ երբ մենք տեսնենք, որ էլ բուժման կարիք ունեցող հիվանդներին չենք կարողանում ընդունել կամ այդպիսի վտանգ կա՝ դա է, որ մեզ համար ճգնաժամը կսրի։ Մնացած պարագայում՝ պրոբլեմը ոչ միայն եւ ոչ այնքան այսքան ախտորոշված հիվանդների թիվն է, այլեւ անորոշությունը։ Մենք չգիտենք այս 2 հազար հոգուց քանիսի վիճակը կծանրանա։ Համաշխարհային տրամաբանության մեջ՝ մահերի տոկոսայնության եւ այլ հարցերով մենք գտնվում ենք շատ ցածր սեգմենտում, այսինքն այդ առումով խնդրահարույց չի։ Բայց մյուս կողմից մենք բոլորս պետք է հասկանանք, որ անհատական պատասխանատվության խնդիր կա՝ պետք է աշխատենք չվարակել եւ չվարակվել»։

Լրատվամիջոցը հետաքրքրվել էր նաեւ, թե ի՞նչ տեսլական ունի վարչապետը ՀՀ-ում պետական կառավարման համակարգ եւ գիտական կազմակերպություններ՝ փոխգործակցության զարգացման հնարավորությունների առումով։

«Հիմա գիտեք, որ մոլեկուլյար քիմիայի ինստիտուտում օրինակ՝ կորոնավիրուսի թեստերի արտադրության նախագիծ կա։ Եվ այդպիսի բազմաթիվ նախագծեր կան եւ պետք է լինեն։ 1.5 մլրդ դրամով մենք ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք ուզում ենք, որ գիտությունը մեր երկրում պրակտիկ նշանակություն ունենա՝ տնտեսությանը, կառավարությանը աջակցող կոնկրետ արտադրանք ունենա»,- ասաց վարչապետ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մյուս կողմից պետք է աջակցեն ֆունդամենտալ գիտությանը, որը որեւէ կոնկրետ արդյունք կամ շոշափելի արտադրանք դառնալու համար շատ երկար ճանապարհ պետք է անցնի։

«Նաեւ փորձագիտական ներուժի մասին եմ շատ խոսել։ Օրինակ՝ այսպիսի մի տխուր փաստ կա. Տնտեսագիտության ոլորտում՝ տարբեր բարեփոխումների ոլորտում շատ դեպքերում առաջին հարցը, թե ի՞նչ է պետք անել փորձագիտական ակջակցություն ստանալու համար, շատ դեպքերում պատասխանի 90 տոկոսն է՝ եկեք գնանք միջազգային կազմակերպություններին խնդրենք գան մեզ փորձագիտական աջակցություն ցուցաբերեն։ Ես կարծում եմ, որ մեր ինստիտուտները պետք է զարգանան այնքան, որ մենք առնվազն միջազգային փորձագետներին հավասար նաեւ տեղական փորձագիտական ներուժ ունենանք։ Իսկ սրա համար պետք է բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումներ, հանրակրթության բարեփոխումներ, նախակրթական համակարգի բարեփոխումներ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ այդ ամեն ինչի ռազմավարությունները կա եւ իրականացումը նույնպես տեղի է ունենում։

«Ես ուզում եմ մի այսպիսի խորամանկության մասին ասել ձեզ սիրելի հայրենակիցներ։ Օրինակ ոլորտներ կան՝ մասնավորապես կրթության ոլորտում, որտեղ բարեփոխումները ավանդաբար արժանանում են շատ լայն եւ մեծ հանրային դիմադրության։ Մենք այստեղ էլ խորովածի տրամաբանությամբ մի քիչ խորամանկություն ենք անում։

Շատ դեպքերում մի քիչ ենթագիտակցորեն գուցե այդ բարեփոխումների պրոցեսները մի քիչ շատ չենք արագացնում, որպեսզի ոչ թե կառավարությունը ասի՝ այ հանրություն հիմա ես կրթական համակարգը բարեփոխում եմ, որ հանրությունն էլ կանգնի ասի՝ վա՜յ էս ի՞նչ եք անում, այլ որ հանրությունն ինքը պահանջ դնի, թե այս ինչու եք դանդաղում, արագ բարեփոխեք կրթական համակարգը։ Նախկինում այդ դեպքերին ես ականատես եմ եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է հանգիստ, հանդարտ գնալ այս ճանապարհով, որովհետեւ ուզում են խորքային փոփոխություններ անել։

«Այն խորովածի խորքային փոփոխությունը, որ մենք չենք ուզում փոփոխություններ, որ երեսը վառի՝ մեջը հում մնա։ Մենք ուզում ենք փոփոխություններ, որ ինքը եփվի, թե՛ դատական համակարգում, թե՛ կրթական համակարգում։ Եվ այո, տեղ կա, որ կարող է մենք դանդաղեցնենք, որ հանրությունն ինքը պահանջի՝ ասի ինչի՞ չես անում այս բարեփոխումը։

Այստեղ մի խորամանկություն կա, որովհետեւ կրկնվում եմ՝ կներեք, բայց նախկինում մենք տեսել ենք բարեփոխումներ, որ կառավարությունն ասել է՝ շուտ, այս տարի, այս շաբաթ, բայց այնպիսի դիմադրության է առաջացել դրա արդյունքում, որ տասնամյակներով հանվել է այդ հարցը օրակարգից»,- ասաց վարչապետը։  

Լրատվամիջոցի այլ հարցին, թե տուրիստական հոսքերը վերականգնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, վարչապետը պատասխանեց․ «Նախ ես ասացի, որ հույս ունեմ, որ ներքին տուրիզմի ոլորտում շատ լուրջ շարժ կունենանք։ Եվ հիմա տեսնում եք, բոլոր երկրները՝ անկախ կորոնավիրուսի հանգամանքից առնվազն մտածում են օդային հաղորդակցությունը բացելու մասին։ Մենք հույս ունենք, որ նաեւ առաջիկայում Հայաստանի օդային հաղորդակցությունը կբացվի եւ կտեսնենք՝ տուրիստներ կգան, թե չեն գա»։ 

Նրա կարծիքով՝ կարող է մարդիկ սկսեն կորոնավիրուսին վերաբերվել այնպես՝ ինչպես վերաբերվում են սովորական գրիպին եւ այդպես շարունակ։

«Անորոշ է, բայց նաեւ չի բացառվում եւ դա, չի բացառվում, որ ընդհանրապես չգան։ Բայց մենք նաեւ տուրիստական հոսքի աղբյուր երկիր ենք եւ մենք կարող ենք այս տարի մեր տուրիստական կյանքը կազմակերպել Հայաստանի ներսում՝ եւ դրանով մեր ամբողջ տուրիստական ենթակառուցվածքը պատշաճ ձեւով կծանրաբեռնվի»,- ասաց վարչապետը։

Տպել
730 դիտում

Ալավերդցի Վահագնի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե. Վարոսյան

«Որքան էլ զարմանալի է, համաձայն եմ ձեզ հետ». Խաժակյանը քննադատեց, Մարությանն ընդունեց քննադատությունը

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին

Գոգյանը փաստեր ունի. նա համամիտ է նախարարի հետ, որ իրավական պետություն է, ու հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծվեն

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը

Սասուն Միքայելյանի թասիբը ես կպահեմ ձեր փոխարեն. Անի Խաչատրյանը դեմ է ԵԿՄ-ին տարածք տրամադրելու հարցն օրակարգից հանելուն

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

1991-2018-րին մարդու իրավունքների խախտումների մասին «Փաստահավաք հանձնաժողովի» փաթեթը ներկայացվե լէ հանրային քննարկման

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է առաջին եռամսյակի ցուցանիշները. ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով

Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սարգսյան

Ենթադրում եմ, որ գնահատականը բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին․ Միրզոյանը ողջունեց ԼՀԿ-ի վերադարձը խորհրդարան

Պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով Մ6 ճանապարհի՝ Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ փակ է լինելու

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում 5-ամյա երեխա է մահացել

7-ամյա տղային, որպես պատիժ, քնեցրել են բետոնե հատակին. երեխան տեղափոխվել է «Զատիկ» կենտրոն

Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով

Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ․ Ռուբեն Ռուբինյան

Ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին դժբախտ պատահարի զոհ դարձած իրենց աշխատակցի հիշատակը