Ես երբեք չեմ վախեցել եւ չեմ վախենում մենակ մնալ. Փաշինյան

«Երբեք չեմ վախեցել մենակ մնալ». այս մասին այսօր առցանց ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան» եւ այլն, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ո՞րն է պատճառը: «Առնվազն քաղաքական հատվածներրում պատճառները շատ բացահայտ ու հրապարակային են եղել:

Պարզապես, երբ եկել են վճռական պահեր, ինչպես նաեւ դրանցից առաջ, ես ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները: Եվ դրանք որոշակի չափով համընկել են նաեւ մի շարք քաղաքական ուժերի քաղաքական պատկերացումների հետ: Մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իր քաղաքական գործունեության ամենակարեւոր ճանապարհը եղել է 2018 թվականին մարտի 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը, երբ համախոհների փոքր խմբով էին: «Նախկինում «Հայ ազգային կոնգրես»-ի հետ, «Լուսավոր Հայաստանի»-ի հետ, «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ: «Հայ ազգային կոնգրես»-ի պարագայում դա եղել է հայտնի եռյակ-քառյակի տրամաբանության շրջանակում, դրանից առաջ էլ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունն էր: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել, երբ մենք «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ Հայաստանում պետք է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում, քայլարշավ սկսենք, եւ այստեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական տարաձայնություններ:

Ընդհանուր առմամբ, կյանքը ցույց տվեց, որ առնվազն այս մասով՝ Հայաստանում փոփոխություններ իրականացնելու մեթոդի բանաձեւի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները»,- ասաց նա: Խզումներրի պատճառներից մեկն էլ, վարչապետի խոսքով, եղել է եւ կարող է շարունակել գոյություն ունենալ, այն է, որ քաղաքական գործունեության մեջ երբեք չի վախեցել մենակ մնալ. «Եվ իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են նման պահեր, որ ես ինձ հարցրել եմ՝ իսկ ովքեր են այս պահին իմ քաղաքակնա համախոհները, այս հարցին ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը. ընդ որում, իմ ընտանիքի մեծամասնությունն անչափահասնր էին, որ այդքան էլ լավ գլխի չէին ընկնում, թե ինչի մասին է խոսքը: Նկատի ունեմ, որ քաղաքական գործընթացում ես երբեք չեմ վախեցել, որ կարող եմ մնալ մենակ: Եվ սա շատ կարեւոր ցուցիչ է»:

Լրագրողական հանրության հետ կապված՝ ըստ նրա, կա մի կարեւոր նրբություն. «Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է շատ կարեւոր գաղափարախոսական եւ քաղաքական կոմպոնենտ: Եվ իմ լրագրողական գործունեությունը ես միշտ ընկալել եմ ինչ որ չափով քաղաքական գործունեության մաս. եւ հնարավոր է՝ շատ լրագրողներ ինձ որպես հարյուր տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել: Դրանում գուցե թե ունեցել են իրենց հիմնավորումները: Իսկ հիմա լրագրողական հանրության հետ ես շփվում եմ՝ որպես երկրի ղեկավար, սրանից բխող բարդություններով և նրբություններով: Եվ այս համատեքստում էլ, գուցե դա վատ է, այն դեպքերում, երբ հարցն ունի շատ սկզբունքային գաղափարախոսական նշանակություն, շարունակում եմ չվախենալ մենակ մնալ: Դրա հակառակը հարմարվողականությունն է՝ հարմարվես ինչ-որ հանգամանքների, շահերի, տեղավորվես կոմֆորտ միջավայրում»,- ամփոփեց նա:

Տպել
2314 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել