Վեդիում ինքնաձիգի գործադրմամբ կատարված սպանության փորձը բացահայտել է. ձերբակալվել է 27-ամյա քաղաքացի (տեսանյութ)

Արարատի ոստիկանները բացահայտել են մայիսի 8-ին Վեդիումինքնաձիգի գործադրմամբ կատարված սպանության փորձը: Նշված օրը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի քարի արտադրամասում կրակոցներ էին հնչել։ Մի երիտասարդ ինքնաձիգով մտել էր արտադրամաս ու կրակոցներ արձակել 50-ամյա մի տղամարդու ուղղությամբ։

Տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտներն ու պարկուճներն առգրավվել և ուղարկվել էին փորձաքննության։

Մայիսի 13-ին Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ կասկածվողը Արարատ քաղաքում է։ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու,մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Նույն օրը խուզարկվել է նրա վարած «Մերսեդեսը»։ Հայտնաբերվել է գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի երկու փամփուշտով։

Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Տպել
716 դիտում

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է. վարչապետ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

9 ամսական Գոռը, որը ծնված օրվանից հիվանդանոցում է և պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Գյումրին զբոսաշրջիկին կներկայանա աշխարհի 6 լեզվով. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձիթողցյանների թանգարանին աուդիոգիդեր նվիրեց

Կորոնավիրուսային համավարակի ամենամեծ օջախը Երևանն է. բրիֆինգ պարետատան նիստից հետո (ուղիղ)

24 ժամով կասեցվել է հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը

Ֆուտբոլում ամեն ինչ ավելի համեստ կդառնա. Պաչաջյանը՝ մարզաձեւի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Նայում, փսփսում, անցնում են. 2-րդ օրը հացադուլի մեջ գտնվող 72-ամյա քաղաքացին գիշերել է դատախազության շենքի դիմաց

Լարսում մնացած ՀՀ 70 քաղաքացի վերադարձել է Հայաստան

Կապանի գործով Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

«Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել». դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ

Կրիր դիմակ, փրկիր կյանքեր. վարչապետը լուսանկար է հրապարակել

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա

Նոր Պարեկային ծառայության ստեղծման հետեւանքով ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում աշխատակիցների

Նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ուղեցույց