Քաղաքացիների հետ լինել կոռեկտ, հանցագործների հետ՝ վճռական. ոստիկանությունում աշխատանքային խորհրդակցություն է կայացել

15/05/2020 schedule20:23

Մայիսի 15-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այն վարել է ոստիկանության պետ Արման Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են
ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ, վարչությունների ու տարածքային բաժինների պետեր, ծառայության գծով տեղակալներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը վեր է հանել արտաքին ծառայության թերությունները։ Արման Սարգսյանը խոսելով համայնքային ոստիկանների ծառայության մասին՝ նշել է, որ նրանք պետք է իդեալական տիրապետեն իրենց հատկացված տարածքների իրավիճակներին։ ՀՀ ոստիկանապետը կարևորել է հանցագործությունների կանխման ու նախականխման միջոցառումները:

Պրոֆիլակտիկ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Ոստիկանության պետը խիստ հանձնարարել է բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը։ Նման դեպքեր բացահայտվելու դեպքում ծառայողը կենթարկվի պատասխանատվության։ Համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանձնարարվել է նաև անվերապահորեն ապահովել ՀՀ Պարետի որոշումների կատարումը։

Խոսվել է ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետը հանձնարարել է քաղաքացիների հետ լինել կոռեկտ, իսկ հանցագործների հետ լինել վճռական։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, կադրային քաղաքականության և ծառայությանը վերաբերող այլ հարցեր։

Տպել
665 դիտում

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնաք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

9 ամսական Գոռը, որը ծնված օրվանից հիվանդանոցում է և պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Գյումրին զբոսաշրջիկին կներկայանա աշխարհի 6 լեզվով. «Արմսվիսբանկ»-ը Ձիթողցյանների թանգարանին աուդիոգիդեր նվիրեց

Կորոնավիրուսային համավարակի ամենամեծ օջախը Երևանն է. բրիֆինգ պարետատան նիստից հետո (ուղիղ)

24 ժամով կասեցվել է հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը

Ֆուտբոլում ամեն ինչ ավելի համեստ կդառնա. Պաչաջյանը՝ մարզաձեւի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Նայում, փսփսում, անցնում են. 2-րդ օրը հացադուլի մեջ գտնվող 72-ամյա քաղաքացին գիշերել է դատախազության շենքի դիմաց

Լարսում մնացած ՀՀ 70 քաղաքացի վերադարձել է Հայաստան

Կապանի գործով Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

«Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել». դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ

Կրիր դիմակ, փրկիր կյանքեր. վարչապետը լուսանկար է հրապարակել

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա