«Երանի բոլոր ազատներին»

15/05/2020 schedule19:10

Երջանկությունը դրվագային էմոցիա է: Մարդն անընդհատ երջանիկ չի լինում: Օրինակ, այսօր երջանիկ էի, երբ աղջիկս մուլտֆիլմ էր նայում, իսկ ես սանրում էի նրա մազերը: Ամեն տարիքում մարդը երջանկության նոր ընկալում և պատկերացում ունի: Դպրոցականի համար, գուցե, երջանկությունը ամառային արձակուրդներն են, տարեց մարդու համար անցավ օրն է: Ես հաճախ եմ մտածում երջանկությանը վերաբերող փիլիսոփայական ձևակերպումների շուրջ` «Երջանիկ է այն մարդը, ով երջանկացնում է ուրիշներին», «Ուզում ես երջանիկ լինել` եղի'ր»: Վերամբարձ է ասված` եղի'ր երջանիկ, բայց կարծում եմ, որ, այնուամենայնիվ, շատ բան հենց մարդուց է կախված, անգամ` երջանկությունը:  

Դերասան Կարեն Խաչատրյան.

Անձնական երջանկություն.

Ես գյումրեցի եմ և հաճախել եմ Գյումրու մանկապարտեզներից մեկը: Սովետի ժամանակներն էին: Մի ընթացք հայրս չէր աշխատում: Շուտով նրան  առաջարկեցին տրակտորիստի աշխատանք: Օրերից մի օր ես մանկապարտեզից եկա ու սկսեցի բողոքել, թե ինչու ինձ շուտ չեն վերցնում մանկապարտեզից, բոլորի ծնողները շուտ են գալիս, մեքենաներով տանում են, միայն իմ ծնողներն են ուշ գալիս, ոտքով երկար քայլում ենք, մինչև հասնում ենք տուն: Հայրս իմ թնկթնկոցը լսել էր կողքի սենյակից: Հաջորդ օրը հանկարծ ինձ են կանչում բոլորից շուտ, թե` «Ծնողդ եկել է, պատրաստվիր»: Ես զարմացա, որ խմբում ամենաառաջինը ինձ են կանչում: Ձմեռ էր, հագա վերարկուս, մանկապարտեզից դուրս եկա ու ի՞նչ տեսնեմ` հայրս, թրթուռավոր տրակտորով կանգնած, ինձ էր սպասում: Ես նստեցի հորս տրակտորն ու գնացինք տուն: Հիմա մտածում եմ, որ երևի չէր կարելի թրթուռավոր տրակտորը քշել քաղաքի փողոցներում, վտանգավոր էր, ասֆալտը քարուքանդ կլիներ: Եվ Աստված գիտի, թե հայրս քանի կիլոմետր է քշել, եկել հասել մանկապարտեզի մոտ, որ ինձ տուն տանի: Այդ օրը` հորս տրակտորում, հորս կողքին, ես անսահման երջանիկ էի: Երբեք չեմ մոռանա այդ օրը:

Երջանկության Շշատ ուժեղզգացում եմ ապրել, երբ ծնվել է աղջիկս: Դա տիեզերական զգացողություն էր, որովհետև ժառանգը մարդու հավերժության հնարավորությունն է:  

Մասնագիտական երջանկություն.

Երջանիկ եմ եղել, երբ առաջին անգամ բարձրացել եմ Գյումրու հին թատրոնի բեմը: Ես ութերորդ դասարանում էի, դերասանուհի Աննա Պետրոսյանը «Առասպել» դպրաթատրոն էր բացել և բեմադրել Մենուա հեթանոս թագավորի մասին մի ներկայացում: Պիեսում, որի հեղինակը Աննա Պետրոսյանն էր, խոսվում էր նաև Մենուա թագավորի կառուցած ջրանցքի մասին, որը եթե չեմ սխալվում` մինչև հիմա գործում է: «Մենուա» ներկայացման մեջ ես խաղում էի ջրանցքը կառուցող շինարարի դեր: Ես գիտեի, որ այդ բեմում խաղացել են մեր թատրոնի մեծերը` երևելի դեմքեր, ու այն մտքից, որ ես էլ եմ կանգնած այդ բեմի վրա, շատ մեծ երջանկություն էր:

Տարիներ անց ես ավարտեցի Թատերական ինստիտուտը, աշխատում էի թատրոնում, ու որոշեցի նորից սովորել և ընդունվեցի Գրիգոր Մկրտչյանի ռեժիսուրական կուրսը. սա մեծ երջանկություն էր, որովհետև Գրիգոր Մկրտչյանը տաղանդավոր ռեժիսոր էր ու մանկավարժ, արվեստի և մշակույթի լեգենդար գործիչ, թատրոնի առաքյալ, ում մոտ բախտը ունեցա ուսանելու:   

Երջանկություն է ստացված դերը, ստացված բեմադրությունը: Չնայած ես երբեք մինչև վերջ գոհ չեմ լինում: Եվ խաղացանկային թատրոնի դրական կողմերից մեկն այն է, որ երկար ժամանակ է տրված դերը վերանայելու համար` խաղում ես մեկ ամիս, որոշ ժամանակյա դադարից հետո նորից վերադառնում ես այդ դերին և շտկում, փոխում:       

Հանրային երջանկություն.

Վերջին ամենաուժեղ երջանկությունը 2018-ի հեղափոխությունն էր: Ես իսկապես հուզվել եմ, երբ տեսել եմ, թե ինչպես է ժողովուրդը հաղթանակից հետո ինքնաբուխ տոնակատարություն կազմակերպել, ինչպես է ցնծում: Դա ֆանտաստիկ իրադարձություն էր, երբ ժողովուրդը հեղափոխություն է արել, և հեղափոխությունը տոն ու ցնծություն է դարձել: Հանցագործություն է որոշ լրատվամիջոցների չարամիտ մեկնաբանությունները, թե ժողովուրդը զոմբիացած էր: Չէ՞ որ մենք այդ անկեղծ տոնակատարության ու հանրային ցնծության վկան ենք եղել: Ժողովուրդն այդ օրը ինքն իր մեջ սպանեց ստրկության «վիշապին»: Մարտի 1-ի դեպքերից հետո ես բեմադրեցի Եվգենի Շվարցի «Վիշապը»: Այդ ներկայացման ասելիքը հենց դրա մասին էր, որ ոչ թե պետք է սպանել երևութական վիշապին, այլ` ներսի աներևույթ «վիշապին»: Ներկայացման մեջ այսպիսի դրվագ կա, երբ Արխիվարիուս Շառլեմանն ասում է` «Գիտե՞ք, լավ է, որ մենք վիշապ ունենք, որովհետև քանի դեռ նա կա, ուրիշ ոչ մի վիշապ մեզ ձեռք չի տա»: Սա հենց մարդու մեջ բուն դրած վիշապի խոսքերն են: Վերջում, երբ քաղաքի բնակիչները սպանում են վիշապին, ուրիշ վիշապ է գալիս: Հեղինակն այսպես չի ավարտում պիեսը, ես փոխել էի ֆինալը:  Ժամանակին այս ներկայացումը բեմադրելը համարձակ քայլ էր, և հատկապես լրագրող ընկերներս ինձ զգուշացնում էին, որ զգույշ լինեմ, գլուխս կուտեն: Տարիներ անց` հեղափոխության օրերին, երբ մարդիկ խոսում էին «վիշապին» սպանելու անհրաժեշտության մասին, ես երջանիկ էի, որովհետև իմ ներկայացումը հանրային գիտակցության վրա ազդեցություն էր ունեցել: Մի անգամ այդ ներկայացումը դիտելու էին եկել բարձր դասարանի աշակերտներ իրենց ուսուցչի հետ: Ներկայացման վերջում այդ ուսուցիչը, որ կոկիկ ու համեստ հանգնված մի կին էր, մոտեցավ ինձ և ասաց` «Շնորհակալություն, որ Դուք մեզ ապտակեցիք»: Ես վստահ եմ, որ այդ ներկայացումը ծառայել է իր նպատակին:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Ըստ սոցհարցումների` ամենաերջանիկ մարդիկ ապրում են Սկանդինավյան երկրներում: Ես կարծում եմ, որ երջանիկ են այն քաղաքացիները, որոնք ամեն օր զգում են պետության հոգատարությունը, և այդ հոգատարությունը փոխադարձ է: Երջանիկ են այն երկրները, որտեղ մարդը, քաղաքացին է գլխավոր ու հիմնական արժեքը, ոչ թե գազը, նավթը, լույսը, քաղաքական հաշվարկը: Եվ դա ոչ թե ինչ-որ հիմար լոզունգ է, այլ` ամենօրյա իրականություն: Հայաստանում տարիներ ի վեր գերակա շահ էր մարդու ունեցվածքը` մարդուն մի կողմ էին նետում, ունեցվածքը` որպես գերակա շահ, խլում ամենաիսկական խուլիգանի պես:

Երջանիկ են այն երկրները, որոնց ոչ մի կայսրություն, ոչ մի արտաքին ուժ չի կարող ստիպել որևէ նորմ կամ պահանջ` ճիշտ այնպես, ինչպես երջանիկ են իսկապես ազատ մարդիկ: Երջանկության բանալիները ազատության մեջ են: Սովետը Փարաջանովին այդքան ճնշեց, բերդերում փակեց, բայց նա դուրս էր գալիս բերդից և շեդեվրեր էր նկարում: Ինչու՞: Որովհետև ազատ էր: Երանի բոլոր ազատներին:

Մեր ժողովրդի դեպքում երջանիկ լինելը մի քիչ բարդ է: Ազգովի դարձել ենք չեխովյան պերսոնաժ, որ անընդհատ փորձում է երջանիկ ապրել, բայց չի ստացվում: Անցյալ տարի գնացել էի Արևմտյան Հայաստան` Անիից մինչև Կարս ու Վանա լիճ գնացել: Շոկի մեջ էի, տեղս չէի գտնում: Մենք ի՞նչ ենք թողել: Երկար մտածելու դեպքում խելագարվել կարելի է: Անիի փառահեղ մայր տաճարը քանդվում է աչքիդ առաջ: Առաքելոց վանքը մզկիթ են դարձրել: Բարձրացել եմ Կարսի բերդը, նայել եմ քաղաքին ու չեմ կարողացել հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ այդ անառիկ բերդն առանց մի կրակոցի հանձնել են: Մենք մշակութային տրավմայի ենթարկված ժողովուրդ ենք: Մեր հողը, մեր եկեղեցիները, մեր դպրոցները, ազգային հարստությունները, ֆաբրիկաները, ահռելի նյութական կապիտալ` կորցրել ենք, մեզնից խլել են: Պիտի կարողանանք հաղթահարել մշակութային տրավման երջանիկ հասարակություն, երջանիկ ազգ, երջանիկ ցեղ լինելու համար: Իսկ հիմա Արցախյան գոյամարտի մասին խոսելիս ասում ենք` ցուրտումութ տարիներ: Ոչ ոք չի ասում` պատերազմի տարիներ: Սա, կարծում եմ, դարավոր բարդույթավոր լինելու հետևանքն է: Մենք հաղթել ենք, բայց, կարծես, լավ չենք գիտակցում: Մենք ավելի շատ բարդույթներ ենք կրում, քան` հաղթանակի գիտակցությունը:

 

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
2610 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին