Գավառի հիվանդանոցում անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվողը առերեսվել է վկաների հետ. նա մեղադրանքը չի ընդունում

Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների թիվը հասել է 24-ի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել Ազատության փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերքի համար:

Այս մասին այսօր հայտարարեց Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ որոշում է կայացվել եւս 4 անձի ձերբակալելու մասին:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ վիրավորներից մեկին խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Քրգործը հարուցվել է, մասնավորապես, սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ էլ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն, որը ընթացքի մեջ է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեղադրյալներից մեկի փաստաբան, հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրելով չհրապարակել իր պաշտպանյալի անունը: Վերջինս Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ կամ ոչնչացմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Պաշտպան Արթուր Հարությունյանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպին. ըստ նախաքննական մարմնի՝ հիվանդանոցի մուտքի մոտ, ապա նաեւ՝ ներսում, նա հարվածել է շուրջը գտնվող իրերին, կոտրել, ինչը, սակայն, նա հերքում է. «Իմ պաշտպանյալը, իմանալով կատարվածի մասին, լսելով, որ համագյուղացիներից մարդ է մահացել, որոշներն էլ հիվանդանոցում են, գնացել է այնտեղ, ինչպես ասում են, բոլորը գնացել են, ինքն էլ է գնացել, դեպքի վայրում այդ օրը այդ ժամին լինելու հանգամանքը պաշտպանական կողմը չի վիճարկում, բայց զանգվածային անկարգության որակման ենթակա արարք, որպես այդպիսին, նա չի կատարել»: Ըստ Հարությունյանի՝ «Բավականաչափ մեծ քանակությամբ մարդ է հավաքված եղել, կոնկրետ թիվ չի ասել, բայց ասել է, որ շատ էին, եւ ես չեմ կարծում, թե հաշվի  առնելով՝ ինչ դեպք է տեղի ունեցել՝ ինչ-որ մեկը կկարողանա հստակ ասել, թե ինքը ինչ էր անում հիվանդանոցի մոտ, ինքը կարող էր պարզապես հայտնվել այնտեղ, որովհետեւ եթե ոչ ամբողջ գյուղը, գյուղի մեծ մասը այնտեղ է եղել, բայց այնտեղ հայտնվելու հանգամանքը ինքնին չի ենթադրում որեւէ հանցավոր կամ օրենքով արգելված արարք կատարելու մտադրություն»: Մեր հարցին՝ հիվանդանոց ներխուժելու նպատակը ո՞րն է եղել, պաշտպանը պատասխանեց. «Իր ասելով՝ ման էին գալիս իրենց համագյուղացիներին, ընկերներին, սակայն ոչ մի ակտիվ գործողություն չկատարելով՝ այդ պահին գիտակցել է, որ անելու բան չունի, դուրս է եկել եւ հեռացել»: Դիտարկմանը, որ մարզպետի խոսքով՝ հիվանդանոցի տարածքը տեսանկարահանվում էր, եւ տեսանյութերը իրավապահներին են տրամադրվել, պաշտպանն ասաց, որ մեղադրանք առաջադրելու օրվա դրությամբ նրա մեղադրանքի հիմքում տեսանյութի մասին խոսք չի եղել. «Եթե անգամ քրեական գործում նման տեսանյութ լինի, բավականաչափ ժամանակ է պետք, որպեսզի նախաքննական մարմինն այն ուսումնասիրի, զննի, հետեւություններ անի, եւ եթե տեսնի, որ ինչ-որ գործողություններ կան, որոնք պիտի ավելացվեն այս կամ այն անձի մեղադրանքի ծավալում, որեւէ ձեւով սահմանափակված չէ դա անել»: Հարցին, թե այդ պարագայում ինչի հիման վրա է նախաքննական մարմինը իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրել, պաշտպանը պատասխանեց, որ եղել են ականատես վկաների ցուցմունքներ, որոնց հետ իր պաշտպանյալը նաեւ առերեսվել է: Թե քանիսն են նրանք եւ ինչի շուրջ է եղել առերեսումը, պաշտպանը չմանրամասնեց՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը, միայն նշեց, որ իր պաշտպանյալը պնդել է սեփական դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է Ազատության փողոցում, ինչպես նաեւ՝ դրան նախորդած ժամանակահատվածում Գավառի եւ Նորատուսի բնակիչների միջեւ տեղի ունեցած միջադեպերին, Արթուր Հարությունյանի խոսքով՝ դրանց հետ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի: Հարությունյանի տեղեկություններով, սակայն, ողջ պատմությունը չնչին բանից է սկսվել, եւ քանի որ հանգեցրել է մարդկային կորուստների, իր պաշտպանյալի նկատմամբ վտանգը լինելու է, մինչեւ իրավիճակը հանգուցալուծում չստանա: Հարցին, թե ինչ նկատի ունի չնչին բան ասելով, Հարությունյանը պատասխանեց, որ խոսքը երիտասարդ տղաների փողոցային վիճաբանության մասին է. «Կատարվածը պետք է դիտարկել այդ ամբողջության մեջ, սա մի դեպք է՝ իր փոքրիկ դեպքերով. չլիներ այդ ամենը՝ չէին լինի Ազատության փողոցի, ապա նաեւ հիվանդանոցի միջադեպերը»,- շեշտեց նա:

Նշենք, որ Հարությունյանի պաշտպանյալի մեղադրանքն առաջադրվել է մայիսի 1-ին, ինչից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քննվելով նախաքննական մարմնի միջնորդությունը, որոշել է այն բավարարել: Դատարանի որոշման հետ պաշտպանական կողմը համաձայն չէ եւ այն արդեն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Դրա վերաբերյալ որոշում դեռեւս չկա:

Հարությունյանը տեղեկացրեց, որ կալանավորման միջնորդության հետ համատեղ դատարանը քննել է նաեւ իր բողոքը՝ պաշտպանյալի ձերբակալման որոշման դեմ, եւ այն ճանաչել ոչ իրավաչափ. «Ձերբակալման որոշման մեջ նշվել էր, որ ականատեսը նրան մատնացույց է արել որպես հանրորեն վտանգավոր արարք կատարողի, իսկ որպես նպատակ նշվել էր նրա կողմից հետագա հանցագործությունների կատարման կանխումը, սակայն ձերբակալման պահին ձերբակալումից առաջ եղած փաստաթղթերով ոչ ես, ոչ դատարանը չտեսավ տեղեկություն, թե ինչ-որ մեկը նրան մատնացույց էր անում որպես հանրորեն վտանգավոր արարք կատարողի, դա հետո է եղել»:

ՔԿ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քրեական գործով մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին եւ  փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, որոնք խուզարկվել են եւ դրանցով նշանակվել են մի շարք փորձաքննություններ. «Հայտնաբերվել է նաեւ դեպքի ժամանակ նշված անձանց մոտ գտնված զենքերից 2-ը, որոնցով եւս փորձաքննություններ են նշանակվել»,- ասված է հաղորդագրության մեջ: ՔԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ երկու սպանությունների դրվագով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա:

 

Լուսանկարում՝ փաստաբան Արթուր Հարությունյանը

Տպել
2928 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն