Ռազմավարության հաջորդ փուլում թեթեւ հիվանդների հսկողությունը կիրականացվի առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով

Կորոնավիրուսային հիվանդության զարգացման-ծանրացման պարագայում թոքերի ախտահարման որոշակի դեպքերում անհրաժեշտ է լինում հիվանդի թթվածնային ապահովումն իրականացնել թոքերի արհեստական օդափոխման սարքերի միջոցով: Վարակի մեծ բռնկումներ եւ մահացության բարձր ցուցանիշներ գրանցած երկրների բժշիկները նշում են, որ հաճախ միանգամից բազմաթիվ հիվանդներ են ունենում այդօրինակ սարքերով շնչելու անհրաժեշտություն, սակայն սարքերի պակասի պայմաններում իրենք ստիպված են լինում կայացնել բավական ծանր որոշում՝ հիվանդներից որ մեկին փրկել:

Հայաստանում այդ խնդիրը չկա: Այսօր ասուլիսում անդրադառնալով սարքերի քանակի եւ որակի մասին հարցին՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հաղորդեց, որ ձեռք է բերվել 100 շնչառական սարք, գնման գործընթացում է եւս 70-ը, այդ սարքերը օգտագործվում են ե՛ւ ինվազիվ դեպքերի, ե՛ւ ոչ ինվազիվ դեպքերի համար (ոչ ինվազիվ արհեստական շնչառության սարքը հիվանդի երեսին ամուր հպվող դիմակի միջոցով է օդը մղում թոքերը, իսկ ինվազիվ օդափոխություն կատարելու համար հիվանդի քթով կամ բերանով խողովակ է անցկացվում շնչափող - ՀԺ):

«Փորձում ենք համակարգը պատրաստել նոր հիվանդների ընդունմանն այդ ծառայությունն ապահովելու համար: Այս պահին արհեստական շնչառության սարքերին միացված վեց հիվանդ ունենք»,- ասաց Նանուշյանը:

Նրա խոսքով՝ հիվանդների թվաքանակի կտրուկ աճի պարագայում փոխվելու է նաեւ ռազմավարությունը: Ըստ այդմ՝ մեկուսացման վայրեր՝ հյուրանոցներ, հյուրատներ ուղարկվելու են ոչ թե կոնտակտավոր անձինք, այլ ասիմպտոմ հիվանդները: «Միառժամանակ, քանի դեռ մեր մահճակալները կհերիքեն, փորձելու ենք զերծ մնալ հիվանդներին տուն ուղարկելուց, սակայն երբ մենք չենք կարողանա ապահովել իրենց նկատմամբ բժշկական հսկողություն այդ հյուրանոցներում, ապա կանցնենք մյուս ռազմավարությանը. բոլոր թեթեւ ձեւերին կթողնենք տանը՝ բժշկական հսկողություն սահմանելով առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով»,- ասաց նա՝ կրկին հորդորելով, որ քաղաքացիները պահպանեն պարետի սահմանած կանխարգելմանն ուղղված ցուցումները:

Տպել
1522 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները