Պետք է խստացնել վերահսկողական գործառույթների իրականացումը. Ռուստամ Բադասյան

Անհատական պաշտպանիչ միջոցներ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին պարբերաբար նշվում է, պտտվում են սոցիալական հոլովակներ, սակայն փողոցներում, բակային տաղավարներում, ամենուր այդ պահանջները խախտվում են: Դրանք այդքա՞ն էլ կարեւոր չեն, որ կարծես չեք նկատում, թե՞ վերահսկողական արդյունավետ միջոցներ չեն գտնվում. «Հայկական ժամանակ»-ի այս հարցին ի պատասխան՝ այսօր ասուլիսում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց՝ ակնհայտ է, որ որոշակի թերացումներ եղել են պարետի որոշումներում եւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից: «Կարծում եմ՝ պետք է խստացնել վերահսկողական գործառույթների իրականացումը՝ հնարավորինս ամբողջական ծավալով իրականացումն ապահովելու համար, որպեսզի հնարավորինս նման դեպքեր չունենանք»:

Նա ընդգծեց, որ կայացվող որոշումները կարեւոր են հատկապես տարեց անձանց կյանքը պաշտպանելու համար եւ պետք է խստիվ պահպանեն բոլորը: «Ասել, որ ընդհանրապես չի ապահովվել եւ հսկողություն չի իրականացվել, սխալ է, բայց այդ առումով կատարելագործման տեղ կա»,- նշեց Բադասյանը

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հավելեց, որ պաշտոնական հորդորների հանդեպ հանրային անտարբերության խնդիրը նոր չէ եւ ակնառու է հանրային առողջությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցերում եւս: «Առողջապահական տեսանկյունից ասեմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած առողջապահական հարցի դեպքում վարքաբանական փոփոխությունն ամենադժվարն է, եւ եթե մենք տարիներ շարունակ կոչ ենք անում, որ հազալիս պետք է անպայման բերանը փակել, ապա շատ քչերն են, որ հետեւում են այդ հորդորին: Վարքաբանական փոփոխությունը յուրաքանչյուրիս ձեռքում է, եւ հաճախ դա այնքան էլ կախված չի լինում վերահսկողությունից: Դրա համար եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին՝ միավորվենք եւ հետեւենք բոլոր վարքաբանական փոփոխություններին, որ կարող են կանխել ձեր վարակումը կորոնավիրուսային հիվանդությամբ»,- նշեց Նանուշյանը:

Տպել
266 դիտում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գեւորգյան

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Քաջարանի բնակչին առևանգելու եւ ծեծի ենթարկելու գործով 3 անձ կալանավորվել է

«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ կա. 9 մահ է գրանցվել մինչ այսօր

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 3 անձի մոտ. ժամանել էին արտերկրից

Կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 13 մահ, 5-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց կա. ահրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և սանիտարներ՝ խնամքի համար

Ավստրալական «Ձայնը» նախագծում Մաշա Մնջոյանի ելույթի ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի օրոք 15 միլիարդ է տրամադրվել բանակին՝ զենք գնելու համար, այդ զենքը մինչ օրս չկա. Հ. Հակոբյան (տեսանյութ)

Մենք հաջողությամբ կկարողանանք իրականացնել համազգային ծրագրեր. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը․ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է

ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (տեսանյութ)