Կոնկրետացվել են պարետի գործառույթները, ազատ տեղաշարժի սահմանափակումները կարող են կիրառվել պայմանով․ Ռուստամ Բադասյան

Արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարաձգելու պատճառները վարակի տարածման ցուցանիշներն են, դրա դեմ արդյունավետ պայքարելու իրավական մեխանիզմների անհրաժեշտությունը։ Այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, այս պահին հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում։

Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ասաց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանվում են մի շարք գործողություններ՝ ինքնամեկուսացում, մեկուսացում, հնարավոր են անձնական ազատության սահմանափակումներ։ Նախարարը հայտարարեց, որ կոնկրետացվել են պարետի գործառույթները, որպեսզի հնարավոր լինի կայացնել ավելի էֆեկտիվ որոշումներ, եւ ավելացել է եւս մեկ դրույթ։ Ըստ դրա՝ ազատ տեղաշարժի սահմանափակումները կարող են կիրառվել պայմանով։ Օրինակ՝ թույլատրվի որեւէ վարչական շրջանում ազատ տեղաշարժը, բայց մյուս տեղում կիրառվեն բացառապես որոշակի պայմաններ պահպանելու նկատառումներ։

Փոփոխություն է կատարվել քրեակատարողական հիմնարկներին վերաբերող կարգավորումներում։ Բադասյանը ներկայացրեց, որ մեկ անձի մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի հանձնել դատապարտյալին՝ պայմանով, որ կապահովվեն բոլոր պայմանները։

Տպել
439 դիտում

Արցախի ոստիկանությանը շարունակում է հատուկ անցակետերում ծառայություն իրականացնել

«ОСА АК» զինատեսակը լավագույն միջոցներից մեկն է դարձել ԱԹՍ-ների դեմ պայքարում․ համացանցն արձագանքում է Սարգսյանի փեսային

Հունիսի 3-ից Երևանի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է 1011 իրավախախտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ զորակցություն հայտնելով ճգնաժամի համար

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

Ռուսաստանաբնակ գործարարի նվիրած ավտոմեքենան Արցախի նախագահը գրանցել է պետական հաշվեկշռում

Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. պատգամավորը՝ Հ. Բագրատյանի հայտարարության մասին

101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

Աննախադեպ թվով մահեր 1 օրում. կորոնավիրուսից 20 մարդ է մահացել, գրանցվել է 517 նոր դեպք

6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ուղեւորափոխադրում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Վանաձորում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

85-ամյա կինը ցանկանում էր ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները

Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել COVID-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար