«Եթե պարզվի, որ ունենք բժշկական բուժման անհրաժեշտություն ունեցող 1500-ից ավելի հիվանդ, կվերադառնանք սահմանափակումների»

Երեկ մենք կրկին արձանագրել ենք կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք՝ 142 դեպք եւ վերջին շրջանում ունենք ամենօրյա 100-ը գերազանցող դեպք։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում։ Բացի շոշափելի եւ տեխնիկակազմակերպչական հարցերից, ես արձանագրել եմ մի, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական խնդիր։ Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, թե կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է եւ այլն։ Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը։ Պետք է ասել, որ սա ունի կոնկրետ պատճառ, եւ մեր օրինակով ու վիճակագրությամբ դա կարող ենք արձանագրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ խնդիրն այն է, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտավորապես 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշների:

«Սա նշանակում է, որ մարդը կա՛մ կարճ ինչ-որ շրջան ջերմություն է ունեցել, կա՛մ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել։ Նրա մոտ թեստ է արվել, եւ ախտորոշվել է դրական։ Ըստ էության՝ այս պարագայում հիվանդությունը մարդու համար թղթի վրա գրված ախտորոշում է։ Ի՞նչ նկատի ունենք մենք, երբ ասում ենք, որ մենք հիվանդ ենք։ Նկատի ունենք, որ կա՛մ ջերմություն ունենք, կա՛մ ինչ-որ ցավ ունենք եւ այլն, բայց մեր պոզիտիվ ախտորոշված դեպքերի 75 տոկոսը չունի ոչ մի բողոք, այսինքն՝ նրա համար այդ հիվանդությունը ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ գիտի նույնիսկ դեպքեր, երբ մարդիկ դրական են ախտորոշվել եւ մնալով հիվանդանոցում կամ հյուրանոցում՝ բացասական ախտորոշմամբ դուրս են եկել, բայց մինչեւ օրս չեն հավատում, որ իրենք որեւէ հիվանդությամբ հիվանդացել են. «Մարդուն շատ դժվար է համոզել, որ ինքն իրոք ինչ-որ խնդիր է ունեցել, քանի դեռ այդ ընտանիքի որեւէ անդամ, հիմնականում տարիքով անդամ, չի վարակվել, ու, ասենք, նրա վիճակը չի ծանրացել, ընդհուպ մինչեւ ցավալի մահվան դեպքի չի հասել։ Ընդ որում, ասեմ, որ այս պահին ունենք 49 մահվան արձանագրված դեպք։ Շոշափելի այս հիվանդությունը իրենց վրա զգում են այն քաղաքացիները, ում ընտանիքի անդամները, տարիքով մարդիկ հիվանդանում են, եւ նրանց վիճակը ծանրանում է, ծայրահեղ ծանրանում է կամ, ցավոք, 49 դեպքերում հասնում է մահվան։ Ահա, այսպիսի իրավիճակ ունենք մենք հանրապետությունում»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին դեպքն էլ է այդպես եղել։ Պացիենտը 14 օր մնացել է «Նորք»-ի հիվանդանոցում եւ ոչ մի ախտանշան չի ունեցել. «Ու, ահա, մենք պետք է հասկանանք, որ այդպիսի իրավիճակում ենք գտնվում։ Մենք նաեւ այսօր մեր հետագա անելիքների հետ կապված որոշում պիտի կայացնենք, արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշում պիտի կայացնենք»։

Վարչապետն ընդգծեց՝ իրենց ռազմավարությունն ընդհանուր առմամբ հետեւյալն է, որ պետք է գնան ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ արտակարգ դրության պայմաններում մարդկանց պետք է փորձեն համոզել պահել անվտանգության որոշ կանոններ։

«Մեր ռազմավարությունը հետեւյալն է, որ մենք կրկին հետ չգնանք փակման ռեժիմների, ու, բնականաբար, այստեղ մեզ մոտ հարց է առաջանում. եթե հիմա այսպիսի ռազմավարություն ենք որդեգրում, ինչո՞ւ նախկինում կայացվեց փակվելու եւ սահմանափակումներ մտցնելու մասին որոշում։ Սրա համար կա մի քանի կոնկրետ պատճառ. նախ մեր հիվանդոցային կարողությունները ընդլայնելու անհրաժեշտություն կար, եւ մենք ինֆեկցիոն ոլորտում այդ սահմանափակումների շրջանում 300 տեղերը 5-ապատկել ենք՝ դարձնելով 1500 տեղ, եւ հիմա էլ այդ պրոցեսը շարունակվում է։ Բացի այս, մենք մարտին ունեինք հաշվարկ, որ եթե հանկարծ մեզ մոտ իրադարձությունը զարգանա, օրինակ, իտալական սցենարով, 1 ամսվա ընթացքում մենք կորոնավիրուսից կունենանք 10 հազար մահ, այսինքն՝ մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա, եւ, եթե անկեղծ ասեմ, հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա, թե չէ»,- ասաց նա։

Վարչապետն արձանագրեց, որ ինչքան էլ իրենց ռազմավարությունը լինի հետագայում սահմանափակումների ռեժիմին չվերադառնալը, այնուամենայնիվ, ստիպված կլինեն գնալ այդպիսի որոշման մի պարագայում։

«Կա մի պարագա, որի պայմաններում դա տեղի կունենա. եթե մենք ախտանիշներ ունեցող հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք։ Մեր 2217 հիվանդներից միայն մոտավորապես 600-ն են, որոնք որեւէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն։ Եթե պարզվի, որ մենք ունենք ավելի քան 1500 հիվանդ, որոնք անհրաժեշտություն ունեն բժշկական բուժման, մենք ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։ Նախկին սահմանափակումների հետ կապված շատ կոնկրետ պատճառ կար. խոսքը թոքային օդափոխման սարքերի առկայության մասին է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբ ճգնաժամը ծավալվում էր ամբողջ աշխարհում, թիվ մեկ թեման այդ սարքերի առկայությանն էր վերաբերում. «Այդ սահմանափակման շրջանում մենք ապահովեցինք թոքաօդափոխության 100 սարքերի առկայություն, եւս 70-ը այս պահին գտնվում է գնման ընթացքում, եւս 100 հատ ավելի թեթեւ տեսակի թոքային օդափոխության սարք ձեռք բերեցինք, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահին մենք թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ ունենք։ Այս ընթացքում այդ թիվը նույնիսկ 10-ի չի հասել, բայց մյուս կողմից ե՛ւ մեր հանրության, ե՛ւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետից ամենակարեւոր գործողություններից մեկը հենց այդ սարքերն ունենալն էր։ Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր մասնագետները պրակտիկայում՝ արդեն մեր պացիենտների հետ շփվելու ընթացքում, իրենք գնահատեցին, թե որ պարագաներում է պետք միացնել թոքային օդափոխության սարքերը։ Ըստ էության՝ ոչ միայն ծայրահեղ ծանր, այլեւ հուսահատության եզրին գտնվող հիվանդների պարագայում են դա օգտագործում»,- ասաց վարչապետը։

Տպել
2213 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա