Ատրճանակներ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել

13/05/2020 schedule19:40

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 11-ին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ և այլն։ Երիտասարդի հայտնածով` զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ քեռուն։

Մայիսի 12-ին Դիլիջանում բնակվող 67-ամյա մի տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած «ՏՕԶ» տիպի գործարանային համարով հրացան՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։

Կողբ գյուղում բնակվող 29-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ պապի «Ջ-1» տիպի պայթուցիչով նռնակը, ինչպես և ինքնաշեն հրացան՝ նախատեսված 32 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։

Գործարանային համարով երկփողանի հրացանն ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտները ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է Չինարի գյուղի 52-ամյա մի բնակիչ, որի հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է տանիքը նորոգելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչ, և 120 հատ ինքնաձիգի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։

«Ֆ-1» տիպի նռնակը, նռնակի պայթուցիչները, ինքնաձիգի պահունակներն ու 150-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է Ուջան գյուղի 48-ամյա բնակիչը։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
297 դիտում

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է. վարչապետ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

9 ամսական Գոռը, որը ծնված օրվանից հիվանդանոցում է և պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Գյումրին զբոսաշրջիկին կներկայանա աշխարհի 6 լեզվով. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձիթողցյանների թանգարանին աուդիոգիդեր նվիրեց

Կորոնավիրուսային համավարակի ամենամեծ օջախը Երևանն է. բրիֆինգ պարետատան նիստից հետո (ուղիղ)

24 ժամով կասեցվել է հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը

Ֆուտբոլում ամեն ինչ ավելի համեստ կդառնա. Պաչաջյանը՝ մարզաձեւի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Նայում, փսփսում, անցնում են. 2-րդ օրը հացադուլի մեջ գտնվող 72-ամյա քաղաքացին գիշերել է դատախազության շենքի դիմաց

Լարսում մնացած ՀՀ 70 քաղաքացի վերադարձել է Հայաստան

Կապանի գործով Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

«Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել». դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ

Կրիր դիմակ, փրկիր կյանքեր. վարչապետը լուսանկար է հրապարակել

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա

Նոր Պարեկային ծառայության ստեղծման հետեւանքով ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում աշխատակիցների

Նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ուղեցույց

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են. ոստիկանը սեւամորթ ամերիկացու մահվան պատճառ է դարձել (լուսանկարներ)

18-րդ միջոցառման շրջանակներում 12.200 տնտեսվարողի շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել․ Մկրտչյան