ԱԺ-ում քննարկվել է ՊՈԱԿ-ների և պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների մրցակցության խնդիրը

12/05/2020 schedule20:45

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` լաբորատոր փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, գործադրի ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել` տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ները մրցակցում են պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների հետ, ինչի արդյունքում էլ հայտնվել են ծանր դրության մեջ:

Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ պետության հետ մրցակցել իրենք անկարող են: Կառույցների ներկայացուցիչները նշել են, որ պետական եւ մասնավոր փորձաքննություն իրականացնող ընկերությունները չպետք է ունենան միեւնույն գործառույթը:

Համակարծիք չլինելով ներկայացված դժգոհությունների հետ` պատգամավորները նշել են, որ եթե չլինեն մրցակցային պայմաններ, ապա գործառնության որակը կտուժի: Որպես օրինակ մատնանշվել է պետական եւ ոչ պետական բուհերի գործունեությունը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ծառայությունների որակը բարձրացնելով` հասնել առավելագույնի: Միեւնույն ժամանակ ընդգծվել է, որ պետական ՊՈԱԿ-ները չպետք է ունենան արտոնյալ կարգավիճակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խնդիրն առավել խորքային ուսումնասիրել եւ եւս մեկ քննարկում անցկացնել նախարարությունում:

Տպել
493 դիտում

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն