Մշակվում է ազգային գաղափարախոսություն-հայեցակարգ. այն ներկայացվելու է համահայկական քննարկման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապիլի 24-ին Ծիծեռնակաբերդից իր խոսքն ուղղելով Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայությանը, արժանապատիվ ու ինքնիշխան պետություն կառուցելու ճանապարհին կարեւոր էր համարել ազգային հայեցակարգ, ազգային գաղափարախոսություն ունենալը եւ նշել, որ շուտով այդպիսի մի հայեցակարգ կներկայացնի համահայկական քննարկման: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ այդ նախագիծը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:

«Ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ եւ ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ եւ հատուկ ծառայություններ: Այսպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է համահայկական ամբողջ ներուժի համախմբումը: Համահայկական ներուժի՝ Հայաստանի պետականության շուրջ համախմբան միջոցով է հնարավոր դա անել, եւ այն կդառնա մեր պետականության առաջընթացի խթան եւ երաշխավոր:

Այս գործնական խնդիրը ձեւակերպելու համար մենք պետք է կարողանանք ձեւակերպել մեր ազգային հայեցակարգը, գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձեւավորի մեր ազգային արժեքների, նպատակների ու ռազմավարության շուրջ: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման»,- ասել էր վարչապետը:

Մանե Գեւորգյանի փոխանցմամբ, հայեցակարգի նախագիծն առայժմ աշխատանքային փուլում է, դրա մշակման աշխատանքները համակարգում է վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանը: «Չենք կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի ազգային հայեցակարգն ամբողջացնելու եւ համահայկական քննարկման ներկայացնելու համար: Որոշ աշխատանքներ կատարվել են, հետո դրանք ընդհատվել են, հետո էլ եղել է կորոնավիրուսի հետ կապված այս դրությունը»,- ասաց վարչապետի խոսնակը՝ հավելելով, որ այժմ այդ աշխատանքները վերսկսվել են:

Նշենք, որ այս պարագայում խոսվում է ոչ թե առանձին-առանձին քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի, հայկական հարցի լուծման հայեցակարգի կամ սննդի անվտանգության ազգային հայեցակարգի մասին, այլ ընդհանուր՝ հայոց ազգային հայեցակարգի մասին:

Տպել
1433 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա