Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել հեղափոխությունից հետո

Հայաստանում Մարդու իրավուքների պաշտպանի ինստիտուտի ներդրումը հեշտ չի անցել։ Որեւէ ավտորիտար երկրում ՄԻՊ-ի ինստիտուտ ստեղծելը շատ բարդ գործընթաց է։ Այս համոզմանն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի 2019 թվականի զեկույցի քննարկման ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ ՄԻՊ-ի ինստիտուտը վերջնականապես իր թեւերն է բացել եւ սկսել է ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո։

Նրա համոզմամբ՝ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի բոլորին, առանց խտրականության, պաշտպանի բոլոր նրանց, ովքեր ունեն պաշտպանության կարիք, բայց եւ այն լիազորությունների շրջանակում, որը վերջինիս վերապահել է Սահմանադրությունը։

Վարդանյանը խոստովանեց, որ չի կարող չանդրադառնալ այն իրավիճակներին, որոնց բախվում են Եվրոպական տարբեր երկրներում։ «Մեր ձախ եւ աջ կողմերում գտնվող հարեւանների պարագայում, եթե ուսումնասիրեք օմբուդսմենների պրակտիկան, ապա օմբուդսմենը ո՛չ ավելի, ո՛չ պակաս դիտվում է որպես գործող իշխանության ներկայացուցիչ եւ սատար»,- ասաց պատգամավորն ու մանրամասնեց, որ խոսքը Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին է։

Նրա խոսքով՝ երբ տարբեր տեղերից աղաղակում են, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է մի քանի հազարի, ադրբեջանական օմբուդսմենը լռում է եւ ասում՝ մեր մոտ մարդու իրավունքների խնդիր չկա։ Դիմելով գործընկերներին՝ Վարդանյանն ասաց, որ աննորմալ է, երբ Մարդու իրավունքների պաշտպանը գալիս է համապատասխան երկրի խորհրդարան եւ ասում, որ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում որեւէ խնդիր չկա։ Նա հավատացրեց, որ դա համար մեկ խնդիրն է եւ վկայում է այն մասին, որ այդ երկիրն ունի լրջագույն խնդիրներ։ «Ես ուրախ եւ հպարտ եմ, որ այստեղ՝ այս ամբիոնից ՄԻՊ-ը խոսում է ՀՀ-ում առկա խնդիրների մասին»,- հայտարարեց պատգամավորը եւ հավելեց, որ պարզապես աննորմալ կլինի, երբ ՄԻՊ-ի ելույթն ԱԺ-ում արժանանա ծափողջույնների։

Վարդանյանը վերահաստատեց, որ հեղափոխության թեժ օրերին ՄԻՊ Արման Թաթոյանը շատ ակտիվ աշխատում էր եւ հանդիպում էր այդ ժամանակվա դեռ ընդդիմությանը եւ այն անձանց, որոնք ապօրինաբար զրկվեցին ազատությունից։

Նա հայտարարեց, որ հայ ազգը եվրոպացիներից շատ ավելի շուտ է որդեգրել քրիստոնեական այն արժեքները, որը հիմա անվանում են համաեվրոպական։ «Հիմա ինչ-որ Լանցառոտի կոնվենցիայով մենք մնացել ենք վերջին տեղում։ Գրեթե բոլոր եվրոպական պետությունները, նույնիսկ՝ Ադրբեջանը, վավերացրել են այդ փաստաթուղթը, իսկ մենք ասում ենք՝ չենք կարդացել, բայց դեմ ենք։ Ինչպե՞ս կարելի է կառուցել ժողովրդավարական հասարակություն, եթե մենք չենք կարողանում ընդունել այն պրիմիտիվ ճշմարտությունը, որ մարդ պետք է նախ եւ առաջ հասկանա՝ ինչի մասին է խոսքը, նոր քննադատի»,- ցավով նշեց Վարդանյանն ու հավելեց, որ որոշներն այս ամենը փարձում են փաթեթավորել քրիստոնեական արժեքները պաշտպանելու մեջ։

Եթե մենք պաշտպանում ենք քրիստոնեական արժեքներ, ապա պետք է հավատարիմ մնանք աստվածաշնչյան արժեքներին, այդ թվում՝ երեխաների նկատմամբ վերաբերմունքին եւ պաշտպանությանը, որը, պատգամավորի կարծիքով, դարեր շարունակ եղել է հայ ազգի կենցաղի, մշակույթի մասը։ Նրա կարծիքով նաեւ՝ սա չիմացության, այլ ոչ թե դիտավորության արդյունք է։

Անդրադառնալով ՄԻՊ-ի եւ ԱԺ-ի՝ վերջին տարիների համագործակցությանը՝ Վարդանյանը նախ եւ առաջ ամբողջ խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց Թաթոյանին։ Նա մեջբերեց օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք համատեղ են իրականացրել, եւ որոնց միջոցով հնարավոր է դարձել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնել։ «Մենք պատրաստ ենք գնալ առաջ, որովհետեւ, ինչպես ասել եմ բազմիցս, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի»,- եզրափակեց Վարդանյանը։

Տպել
1354 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել