Ներկա դատական համակարգը մասնագետների համար գրավիչ չէ. պետք է աշխատավարձի բարձրացում լինի. Ռուստամ Բադասյան

ՀՀ դատական համակարգը մասնագետների համար գրավիչ չէ, քչերն են ձգտում դառնալ դատավոր:  Այս մասին խոսում է ինչպես ներկա պահին առկա դատավորների, այնպես էլ թափուր հաստիքների և Արդարադատության ակադեմիայում սովորողների փոքր թիվը:

«Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ն առաջին ատյանի դատարանում, 44-ը՝ Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Եվ կա 7 թափուր հաստիք: Վերջին 2 տարվա ընթացքում այն հավակնորդները, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը և ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում, թվով 30-ն են: Այսինքն՝ վերջին 2 տարում ունենք 30 հավակնորդ, ինչը շատ ցածր թիվ է: Սա ևս մեկ ապացույց է, որ մեր դատական համակարգը մասնագետների համար գրավիչ չէ»,-վարչապետի հետ զրույցում ասաց նախարարը:

Համակարգը գրավիչ դարձնելու առաջին նախապայմանն, ըստ Բադասյանի, աշխատավարձի բարձրացումն է: Այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր են ձեռնարկվել: Կա հստակ փաստաթուղթ: Դատական դեպարտամենտը Արդարադատության հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության աստիճանական համակարգ: Այն ենթադրում է, որ 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, եթե փաստաթուղթն ընդունվի կառավարության կողմից: 2021 թվականին կբարձրանա 60, 2022 թվականին՝ 70 տոկոսով:

«Եթե 2020 թվականին տեղի ունենա աշխատավարձի բարձրացում, ապա աշխատավարձը կկազմի արդեն 991.000 դրամ, 2021 թվականին 60 տոկոսով բարձրանալու դեպքում՝ 1մլն 57.000, 2022թվականին 70 տոկոսով բարձրանալու դեպքում՝ 1մլն 123.000 դրամ: Կարծում եմ մոտ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող դատավորի համար արդեն գրավիչ կլինի դատական համակարգը»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

Աշխատավարձերի բարձրացումը հատկապես այս պահին, վարչապետը համարեց նուրբ թեմա: Ճգնաժամի պայմաններում այն տարակուսանքի տեղիք կարող է տալ: «Ես մի անգամ այս հայտարարությունն արել եմ կառավարության նիտում, հիմա էլ եմ անում: Կոնկրետ դատավորների աշխատավարձերի բարձրացումը արվում է ոչ այնքան դատավորների համար, որքան այն բազմահազար քաղաքացիների, որոնք այսօր դատարանների հետ կապված խնդիրներով բազմաթիվ նամակներ են գրում: Սա արվում է, որ դատավորի աշխատանքը լինի այնքան գրավիչ, որ գան, ներգրավվեն լավագույնները, և, որ քաղաքացին էլ իր դիմումին պատասխան ստանա, իմանա, որ արդար որոշում է կայացվել: Իսկ արդար վճիռների հետ մարդիկ համաձայն են լինում միշտ, համակարեպվում են»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր քննարկում էին դատական համակարգում տեղ գտած փոփոխությունները, վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները: 

Տպել
1559 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին