Մանկապարտեզի տնօրենի գրառումը քննադատությունների է արժանացել․ փոխքաղաքապետը հորդորել է պահպանել քաղաքական կոռեկտություն

Ազգային ժողովում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին Երեւանի մանկապարտեզներից մեկի տնօրենի անդրադարձը քննադատությունների առիթ է դարձել։ Հաստատության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վիդեո հոլովակ, որտեղ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ապտակում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ գրել․ «Չափալախն ինֆորմացիայի փոխանցման միջոց է»։

Բռնությունը կարծես թե արդարացնող մասնագետի վերաբերյալ, նորից ֆեյսբուքյան գրառմամբ, առաջինը տեղեկացրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Գիտե՞ք ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետեւ նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երեւանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ»,- գրել է Խաժակյանը՝ հավելելով, որ քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրն ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցածն իր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում։

Խաժակյանը չի բացահայտում թե մանկապարտեզի համարն ու դրա տնօրենի անունը եւ թե այն փոխքաղաքապետին, որին նկատի ունի:  

Նրա գրառմանն արձագանքել է նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, որ տնօրենի գրառման շքրինշոտը (լուսանկար) անպայման կուղարկի համապատասխան մարմիններին. եթե մանկապարտեզի տնօրենն ապտակը համարում է տեղեկատվության փոխանցման միջոց, ապա վտանգավոր է երեխաների համար։

Մեզ հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ հաստատության անվանումը դիտավորյալ չի նշել․ չարժե դրա անվան հետ կապել։ Երեւույթը, ըստ նրա, նկարագրել է, անհրաժեշտ տեղեկատվությունն էլ փոխանցել Երեւանի քաղաքապետարանին։

Չնշելով անունը՝ նա հավելեց, քանի որ խնդրի մասին քաղաքապետարանում տեղյակ են, ավելի լավ է՝ հարկ համարելու դեպքում՝ իրենք հայտնեն։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հայտնեց, որ խոսքը, եթե չի սխալվում, Երեւանի հ․ 85 մանկապարտեզի մասին է, իսկ հարցի վերաբերյալ դիրքորոշում կարող ենք համարել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը։ Այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու հարցի հետ կապված, նշեց, որ գրառման մեջ կա նաեւ զգուշացում։ Այն, ըստ Կարապետյանի, թեեւ ընդհանրական է, անձնավորված չէ, բայց արտահայտում է ընդհանուր դիրքորոշումը։

Անդրադառնալով այն հարցին, թե վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի տեղակալի միջնորդությա՞մբ է պաշտոնը զբաղեցրել, Հաոբ Կարապետյանն ասաց, թե չգիտի՝ ում մասին է նշում Խաժակյանը, սակայն որեւէ մեկի ազգական լինելով չի պայմանավորվում պաշտոն զբաղեցնելը կամ դրանից ազատեվլը։ Պաշտոնները զբաղեցնում են՝ միայն գիտելիքներն ու ունակությունները հաշվի առնելով։

Նշենք, որ Խաժակյանի հրապարակումից հետո փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գրառումը չուշացավ։ Քաղաքային ենթակայության կրթարանների մանկավարժներին, հատկապես՝ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին նա խստիվ հորդորել է պահպանել քաղաքական կոռեկտությունը, իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ:

«Խնդրում եմ չմոռանալ, որ մենք ծառայում ենք բոլորին՝ անկախ որեւէ նախասիրությունից, եւ այդ իմաստով քաղաքական ելույթներն անթույլատրելի են, առավելեւս, անթույլատրելի է որեւէ դիրքորոշում, որը կարող է մեկնաբանվել իբրեւ բռնության արդարացում»,- նշել է Վիրաբյանը։

Տպել
6622 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել