Ընտրվել է, ժողովրդական լեզվով ասած, «շառ անելու» մարտավարությունը․ Ալեն Սիմոնյան

Ունեմ արձանագրումներ, որոնք կարծում եմ՝ պետք է արվեն՝ հետագան ավելի լավը դարձնելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա կարծիքով՝ այսօր մարդկանց, պաշտոնյաների ընկալման մեջ կա իներցիա։ «Իներցիա՝ նախկին իշխանության տրամաբանության մեջ։ Այսինքն, որ իշխանությունը բռնարար է, միշտ պատրաստ է ճնշել, եւ այդ իներցիան, չգիտես՝ ինչու, ցավոք, դեռ մնացել է որոշ մարդկանց ենթագիտակցության մեջ»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ առաջ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վրա ճնշում գործադրելու համար Մոսկվայի կամ Վատիկանի «պադվալներից» հրամանով կարելի էր ներկ լցնել ՄԻՊ-ի գրասենյակի վրա։ «Առաջ ընդդիմադիր գործիչը եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, էնքան կծեծեին՝ էշին քեռի կասեր»,- ասաց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ դա փաստ է։

Նա ասաց նաեւ, որ եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ, ծաղրանքներ կամ նմանատիպ բնույթի բաներ թույլ տար, ռեստորանում կծեծեին, եւ իր քաղաքական գործիչ եղբայրը կգնար հանդիպման երկրի ղեկավարի հետ, որ պայմանավորվի այդ հարցը հարթելու համար։ «Բայց դա առաջ էր, եւ հիմա նման բարքեր չկան։ Հիմա մենք ունենք իշխանությանը ներկայացված 3 վերջնագիր՝ տարբեր խմբակների կողմից»,- ասաց նա եւ նկատեց, որ գուցե եւ քաղաքական գործչին պաշտպանելն օրենքով արգելված է, բայց ո՞վ է պաշտպանելու ուղիղ եթերների ընթացքում քաղաքական գործչի կնոջ, մոր, դստեր նկատմամբ հնչող սեռական վիրավորանքների, սպառնալիքների հարցում։

Նրա խոսքով՝ ընտրվել է ամենահետաքրքիր եւ ամենաստոր մարտավարությունը, ժողովրդական լեզվով ասած՝ «շառ անելու» մարտավարությունը։

Նա ասաց, որ իրենք եղել են այն ընդդիմությունը, որը չի վախեցել անել հեղափոխություն, որովհետեւ հեղափոխության շանսը շատ փոքր էր, իսկ դատապարտվելու շանսը՝ գրեթե 99,9% էր։ «Բայց մենք մեզ թույլ չենք տվել խոսել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների, որեւէ մեկի կնոջ, սիրային հարաբերությունների, տուն գնալ-չգնալու մասին»,- ասաց Սիմոնյանն ու շեշտեց, որ հիմա այն մարդիկ, որոնք թույլ են տվել մարդկանց ծեծել, ապտակել, բանտեր նետել, գումար են ծախսում ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ արշավը տանելու վրա։ Նա նաեւ ընդգծեց, որ այդ գումարը հենց երկրից վերցրած գումարն է։

Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ այսօր ԶԼՄ-ների գերակշիռ մասը վերածվել է զանգվածային սադրանքների եւ վիրավորանքների արկղը բացելու համար նախապատրաստական փուլի։ «Վերնագրեր, որոնք կապ չունեն նյութի բովանդակության հետ, դրան հետեւող ֆեյքերի վիրավորանքներ նույն իշխանության ներկայացուցիչների հետ կապված»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ մարդիկ, որոնք կապ չեն ունեցել հեղափոխության հետ, չպետք է հեղափոխության արժեքները գնահատելու մասին խոսեն։

«Միակ բանը, որ ես ակնկալում եմ այստեղ հաջորդ ելույթի ժամանակ այն է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը եւ եւս մի քանի քաղաքական «գործիչներ» պետք է ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ինձնից, ձեզնից եւ Սասուն Միքայելյանից»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ պնդելով, որ այլ տարբերակ չի կարող լինել։

Տպել
2152 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը