Թուրքիան մեզ աշխատանքից բացի ոչինչ չի տվել, իսկ այդ նույն աշխատանքը Հայաստանում չկար. եւս 191 քաղաքացի կվերադառնա ՀՀ

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Ըստ  հրապարակված վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։ Հիշեցնենք, որ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։

Մայիսի 11-ից սկսած Թուրքիայում  համավարակի կանխարգելման նպատակով արված սահմանափակումները մեղմանալու են, և հանրությունը վերադառնալու է նոր կանոններով սահմանված կյանքի։ Հայտնի են նոր շրջանի կարգադրությունները. Վարսահարդարներն ու սափրողները ժամադրությամբ են հաճախորդ ընդունելու։ Մարդիկ առևտրի կենտրոններ դիմակներով են մտնելու և տեղում կատարվելու է ջերմաչափում, վերելակները չեն աշխատելու։ Խանութների հանդերձարանները ախտահանվելու են, դրամարկղերի մոտ վճարումների ժամանակ հաճախորդների միջև պահպանվելու է 2 մետր հեռավորություն։

Քոլեջների և բուհական ընդունելության քննությունների ժամանակ աշակերտներին բաժանվելու են դիմակներ և ախտահանիչ նյութեր։ Քննության ժամանակ աշակերտները պետք է նստեն՝ պահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը։ Զորակոչերն ու զորացրումները պետք է սկսվեն մայիսի 31-ին։ Այդ պատճառով զորացրվելու պատաստվող 65 000 զինվոր մոտակա Ռամազանի տոնը կնշեն զորանոցներում։ Այս կիրակի առաջին անգամ 4 ժամով փողոց դուրս գալու հնարավորություն կստանան 65 տարեկանից բարձր քաղաքացիները (նրանք կարող են մոտակա վայրեր գնալ, անհրաժեշտության դեպքում՝ հարազատների ուղեկցությամբ և չեն կարող օգտվել հանրային փոխադրամիջոցներից, պարտավոր են պահել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունն ու կրել դիմակներ)։

Այս մեղմացումներին ընդառաջ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ քաղաքացիներին կոչ արեց խստագույնս հնազանդվել կանոններին և չդիմել այնպիսի ռիսկերի, որոնք վերստին կհրահրեն համավարակը։ «Եթե կանոններին չհնազանդվենք, ապա  գինը բոլորով պիտի վճարենք»,- զգուշացրեց նա։

Այս մեղմացումներն այստեղ ապրող հայաստանցիների մի մասի մոտ այսպես ասած «բարի լուր» է, քանի որ, նրանց կարծիքով հույս կա, որ վիճակը հետզհետե կկարգավորվի և  կվերադառնան աշխատանքի։ Մինչ նրանք համավարակի՝ Թուրքիայի համար այս ռիսկային փուլում համբերատար և լավատեսորեն սպասում են վիճակի կարգավորմանը, մյուսները՝ շաբաթներ առաջ վճռել են հայրենիք վերադառնալ (վերադարձողների մեջ կան հայրենադարձվող ընտանիքներ) և համբերատար սպասում են իրենց գնալու օրվան։ Շատ ընտանիքներ այս օրերին ապաստան են գտել իրենց մտերիմների տանը, քանի որ հանձնել են իրենց վարձակալած տները, ավելին՝ մյուս անհարմարությունների հետ մեկտեղ (մեկ սենյակում՝ 2 ընտանիք, 5 երեխա, հեռավար դասեր) նաև մնացել են առանց դրամի։

Ինչպես գիտենք՝ Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպչական մասի պատասխանատվությունն իր վրա է վերցրել գործարար Գագիկ Մուշեղյանը։ Նա Թուրքիայում կամավոր կերպով հավաքագրում է  ՀՀ վերադառնալ ցանկացող հայաստանցիներին և կազմակերպում վերջիններիս վերադարձի գործընթացը՝  ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև թուրքական և վրացական համապատասխան մարմինների անմիջական աջակցությամբ։ Գագիկ Մուշեղյանից տեղեկացանք, որ Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների երկրորդ խմբի վերադարձը կկազմակերպվի մայիսի 14-ից մինչև մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում։ Այս պահին 191 ՀՀ քաղաքացի  Հայաստան վերադառնալու որոշում է կայացրել և գրանցվել։

«Ցուցակները վերանայել և վերջնական ճշտումներ ենք կատարել, բոլոր փաստաթղթային հարցերը՝ լուծել։ Կարանտինային ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված՝ 7 կամ 4 ավտոբուսով է իրականացվելու մեր քաղաքացիների տեղափոխումը։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ ուղևորի ուղեբեռը սահմանափակ է՝ 1 ճամպրուկ և մեկ ձեռքի պայուսակ (ինչը դժգոհություն է առաջացրել մեկնողների շրջանում)։  Վերջիններս թուրքական սահմանից դեպի վրացական սահման ոտքով են անցնելու և իրենք են ձեռքով տանելու իրենց ուղեբեռը։ Ընդ որում այդ ամենը պետք է կազմակերպվի արագ և առանց իրարանցում ստեղծելու։ Ի վերջո նրանք սահման են անցնելու համաճարակային արտակարգ իրավիճակի պայմաններում։ Մեզ այս մասին սահմանապահ ոստիկաններն են տեղեկացրել։ Թուրքական կողմից ոչ մի խնդիր չունենք, սպասում ենք, որ մոտ օրերս Հայաստանը պետք է լուր տա, որ երկրորդ խումբը արդեն կարող է ճանապարհ ընկնել»,- ասաց Գագիկ Մուշեղյանը։

 Ավետիքի և Արփինեի ընտանիքը՝ 3 անչափահաս երեխաներն ու ամուսնու ծնողները Թուրքիայից  ՀՀ հայրենադարձվող ընտանիքներից մեկն է։ Նրանք նույնպես սպասողական վիճակի մեջ են․իրերը հավաքել և անհամբեր սպասում են գնալու օրվան։

2003 թվականին Ավետիքի ծնողները Գյումրիից Թուրքիա էին եկել արտագնա աշխատանքի նպատակով, որովհետև այդ տարիներին աշխատանք չկար և գոյատևելու խնդիր ունեին։ Հետագայում նրանց միացան նաև 2 որդիները։ Մեծ որդին՝ Ավետիքը, ամուսնացավ Արփինեի հետ,և նրանք բնակություն հաստատեցին Թուրքիայում, որտեղ էլ ծնվեցին իրենց 3 մանկահասակ երեխաները։ Մեզ հետ զրույցում Արփինեն պատմեց, որ իրականում Հայաստան վերադառնալու մտադրություն չունեին․դեռ 2 տարի Թուրքիայում մնալու ծրագիր ունեին, սակայն համավարակը նրանց անսպասելի որոշում կայացնելու խնդրի առաջ կանգնեցրեց։

«Համավարակից առաջ բոլորս էլ աշխատանք ունեինք և վաստակում էինք բավարար չափով գումար մեր կարիքները հոգալու համար։ Իրականում Թուրքիան մեզ աշխատանքից բացի ոչիչնչ չի տվել, իսկ այդ նույն աշխատանքը Հայաստանում չկար։ Մենք այստեղ վարձով էինք ապրում, իսկ տանտերը համավարակի այս օրերին համառորեն տան վարձն էր պահանջում։ Քանի որ հիմա չենք աշխատում, նաև չենք կարողանում վճարել։ Լավագույն տարբերակը՝ վերջնականապես հայրենիք վերադառնալն է։ Ճիշտ է, Հայաստանում տուն չունենք, բայց ժամանակավորապես պետք է ապաստան գտնենք իմ հայրական տանը։ Տարիներ շարունակ հայրենիքից հեռու ապրել ու հիմա երեխաների հետ մշտական բնակության նպատակով վերադառնալ, նորից անտուն մնալ, հեշտ չէ։ Շատ երկար եմ սպասել հայրենիք վերադառնալու օրվան, սակայն և՛ տխուր եմ, և՛ ուրախ։ Տխուր եմ, որովհետև օրեր առաջ հայրիկս մահացավ և հիմա ոչ թե պետք է նրան կարոտած գրկեմ (18 տարի միմյանց չենք տեսել), այլ՝ այցելեմ իր շիրիմին։ Ուրախ եմ, որովհետև մեր երեխաների ապագայի բոլոր ծրագրերը կապված են Հայաստանի հետ և վերադառնում ենք հայրենիք, որ այդ ծրագրերն իրագործենք»,- պատմեց Արփինեն։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ մեկնել ցանկացող մի քանի ընտանիքների երեխաններ, ովքեր Թուրքիայի Հանրապետությունում են ծնվել, ծննդյան վկայականներ չունեին։ Այդ երեխաների ՀՀ վերադարձը կազմակերպելու հարցը շաբաթներ առաջ խնդիր էր, քանի որ ծնողների անձնագրերի վավերականության ժամկետն անցել էր, ինչի պատճառով էլ Թուրքիայի Հանրապետությունը նրանց երեխաներին ծննդյան վկայականներ չէր տրամադրում։ Վերադարձի վկայականների միջոցով ծնողները կարողացել են Թուրքիայի Հանրապետությունում ստանալ իրենց երեխաների ծննդյան վկայականները (ծննդյան վկայականները հեշտ չեն տրամադրել․դրսևորվորվել է ընդգծված կամայականություն) և հուրախություն մեզ՝ նրանք նույնպես վերադարձողների շարքերում են։

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա 

 

Տպել
5202 դիտում

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել