ՌԴ-ում ՀՀ դեսպանության կամավորները հակաքարոզչությամբ են զբաղված

11/05/2020 schedule13:33

Ռուսաստանի Դաշնությունը, համաճարակային իրավիճակի հետ կապված, մարտի 30-ից փակեց երկրի օդային սահմանները՝ դադարեցնելով բոլոր տեսակի չվերթները: Ավիահաղորդակցությունը շարունակեց գործել միայն երկրի ներսում: Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ խցանված մնացին երկրագնդի տարբեր օդանավակայաններում, իսկ հազարավոր ռուսաստանաբնակ հայեր սկսեցին հոսել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: 

ՀՀ քաղաքացիների կուտակումները «Դոմոդեդովո» օդանավակայանում սկսվեց ապրիլի մեկից: Ռուսաստանի տարբեր մարզերից Մոսկվա ժամանած քաղաքացիները, որոնք ունեին դեպի Երևան վերադարձի տոմս և չէին հասցրել այն փոխել կամ հետ վերադարձնել, առարկություն չընդունող դիրքորոշմամբ՝ պահանջում էին թռիչք կազմակերպել դեպի Հայաստան և իրենց պահանջի աներկբա լինելը՝ ապացուցում էին օդանավակայանում գիշերելով: Ահա այդ պահից սկսվեց «Դոմոդեդովոյի ոդիսականը»:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության համար ի հայտ եկավ աշխատանքային մի փորձաշրջան, որը դեռ երկար կվերլուծվի և գուցե նաև կընդգրկվի ապագա դիվանագետներ պատրաստող մասնագիտական դասագրքերում: Ծանր պատասխանատվության տակ հայտնված գերատեսչությանը օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանում գործող հայկական համայնքային կառույցները, նախաձեռնող խմբեր, առանձին հասարակական գործիչներ, բարեգործներ և, իհարկե, կամավորներ:

Ապրիլի 9-ին, երբ ես օդանավակայանում էի՝ որպես լրագրող, փորձում էի շփվել այնտեղ գիշերող մի խումբ քաղաքացիների հետ, վերջիններս սկզբում զգուշացան, հետո լարվեցին ու հրաժարվեցին շփումից՝ պատճառաբանելով, որ դեսպանատնից ուղարկվում են մարդիկ, ու ես էլ երևի նրանցից մեկն եմ, որոնք նախ՝ փորձում են իրենց գլխի տակ փափուկ բարձ դնել, հետո, երբ չի ստացվում այդ բարձը տեղավորել իրենց գլխի տակ, սկսում են վիճաբանել, վիրավորել և ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորել իրենց նկատմամբ: Ես, իհարկե, առարկեցի, թե դեսպանության աշխատակիցները կարող են նկարագրված կերպով շփվել քաղաքացիների հետ, նրանց համոզելու համար, որ ես լրագրող եմ, ցույց տվեցի հավատարմագրման քարտս, և մեր շփումը կայացավ բարեհաջող:

Ապրիլի 12-ին կազմակերպվեց հերթական տարանցիկ թռիչքը դեպի Երևան, և ես կրկին օդանավակայանում էի: Ականատես դարձա, թե ինչպես մի տիկին ագրեսիվ վիճաբանության մեջ է մտել թռիչքի սպասող քաղաքացիներից մեկի հետ: Տեսարանը վերջացավ նրանով, որ այդ քաղաքացու, որը երիտասարդ մի կին էր, ամուսինը շատ կոպիտ տոնով հեռացրեց ագրեսիվ տիկնոջը տարածքից: Տիկինը զուգահեռաբար նաև նկարում էր այդ տեսարանը: Քաղաքացիները բացատրեցին, որ, ահա, այդ տիկինը դեսպանության ներկայացուցիչներից է, և վիճաբանության տեսարանը նորություն չէ, պնդեցին, որ նա գրեթե ամեն օր այցելում է օդանավակայան՝ նույն տրամադրվածությամբ և պահվածքով:

Չհավատալով, որ հիշյալ տիկինը որևէ կապ կարող է ունենալ դեսպանության հետ, ես պարզեցի նրա անուն-ազգանունը ու սկսեցի ուսումնասիրել վերջինիս ֆեյսբուքյան էջը: Պարզվեց, որ Մարիամ Հովսեփյան անուն-ազգանունով տիկինը սոցիալական մեդիայի հարթակում անձնական բնույթի վիրավորական արտահայտություններ ու ոչ պատշաճ բառամթերքով համեմված որակումներն է հրապարակում «Դոմոդեդովոյում» սպասող ՀՀ քաղաքացիների և ոչ միայն նրանց հասցեին, և տիկնոջ այդօրինակ գրառումները, առանց բառ ու ստորակետ փոխելու, պարբերաբար հայտնվում են տարբեր կայքերում:

Պարզվեց, որ հիշյալ տիկինը հետևողական ապատեղեկատվություն է տարածում մամուլում Մոսկվայի հյուրատներում տեղավորված քաղաքացիների առողջական վիճակի մասին՝ հայտարարելով, որ նրանք վատառողջ են, չունեն գումար՝ բուժօգնության դիմելու համար, անտերության են մատնված, հետևաբար բունտ են նախապատրաստում դեսպանության դեմ: Այդ տեղեկությունները քանիցս հերքեցին պատկան մարմինները:

Տիկինը նաև մամուլում հայտարարություններ անելու միջոցով համոզում է քաղաքացիներին, որ դեպի Երևան առաջիկա թռիչքները միտումնավոր կերպով հետաձգվում են ՀՀ Կառավարության և պարետատան մեղքով, քանզի վերջինններս պատրաստ չեն և չեն ցանկանում ընդունել քաղաքացիներին Հայաստանում:  

Եվ ընդանուր առմամաբ հասկանալի դարձավ, որ անձը լծված է մեկ նպատակի՝ մամուլում իրականացնել բացասական երանգով հակաքարոզչություն ՀՀ Կառավարության հասցեին՝ քաղաքացիների վերադարձի հետ կապված աշխատանքների թեման թիրախավորելով, և այդ հակաքարոզչությունը, ըստ էության, ուղղորդում են որոշակի աղբյուրներ:

Պարզվեց նաև, որ, հաշվի չառնելով վերոհիշյալ փաստերը, տիկնոջ օգտագործած խիստ վատորակ ու հայհոյախառն հրապարակային բառամթերքը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկ անգամ կիսվել է նրա գրառումներից մեկով իր պաշտոնական էջում:

Այդուամենայնիվ, անհավատալի էր, որ տիկինը որևէ կապ կարող է ունենալ դեսպանության հետ, մանավանդ որ դեսպանության իմ գործընկերները հստակ պատասխան չտվեցին իմ ճշտող հարցերին, թե արդյոք նա կապ ունի՞ իրենց հետ, դեսպանատան աշխատակի՞ցն է կամ գուցե ներգրավվա՞ծ է՝ որպես կամավոր: Այդ իսկ պատճառով մինչ կստանայի թեմային վերաբերող ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն ուղարկված հարցման պատասխանը որոշեցի փոքր լրագրողական հետաքննություն անցկացնել և ի թիվս այլ տեղեկատվություն հայթայթելու և ստուգելու մեթոդների՝ խնդրեցի իմ արտասահմանցի լրագրող գործընկերներից մեկին, որը պարբերաբար տպագրվում է թե՛ ռուսական և թե՛ հայկական մամուլում, հարցազրույց անցկացնել հիշյալ տիկնոջ հետ:

Տիկինը սիրով համաձայնեց տալ հարցազրույց և պատմեց այդ հարցազրույցում իր գործունեության մասին, որտեղ հաստատեց, թե՝ այո՛, ինքը ընդգրկված է դեսպանության աշխատանքներում՝ քաղաքացիների ցուցակագրման և հյուրանոցներում տեղավորման մասով, որ մշտական կապի մեջ է դեսպանության աշխատակիցների հետ, այդ թվում՝ գերատեսչության ներքին աշխատանքային օնլայն հարթակների միջոցով, որ օգնում է վերջիններիս ՀՀ քաղաքացիներին առնչվող տարատեսակ հարցերով, ու էլի շատ բաներ պատմեց տիկինը թեմայի մեջ ու թեմայից դուրս:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը, ի պատասխան հիշյալ տիկնոջն առընչվող հարցմանը, նշել է. «Բազմաթիվ մարդիկ այս ժամանակահատվածում կամավորական հիմքով ներգրավված են այս (քաղաքացիների վերադարձի հետ կապված -հեղ.) աշխատանքներում, այդ թվում՝ քաղաքացիների իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում: Ներգրավված կամավորները, անհատները և կառույցները լիազորված չեն հանդես գալ դեսպանության անունից: Հարցման մեջ նշված քաղաքացին ևս իր կամքով, ի թիվս համայնքի բազմաթիվ այլ ներկայացուցիչների, ներգրավվել է իրականացվող աշխատանքներում»: Պարոն Բեջանյանը պատասխանում նշել է նաև, որ դեսպանության անունից կարող են հանդես գալ միայն դիվանագիտական հիմնարկի պատասխանատու ներկայացուցիչները: Ասել է թե տիկինը աշխատում է՝ որպես կամավոր ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում:

Հասկանալի է, որ նման խառը իրավիճակում, որը տիրում է ՀՀ քաղաքացիների վերադարձի պատմության շուրջ, դեսպանատունը չի կարող քայլ առ քայլ վերահսկել իր կամավորների գործուներությունը, սակայն մեկ շատ կարևոր հարց, այնուամենայնիվ, մնում է բաց: Կամավորները, որոնք ներգրավվում են դեսպանության պես լուրջ պետական կառույցի աշխատանքներում և առնչվում են քաղաքացիների անձնական տվյալների հետ, անցնո՞ւմ են արդյոք որոշակի նախնական ստուգում, թե՞ փողոցից ժամանած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ կամավոր և ելումուտ ունենալ դեսպանության խոհանոց:

Դեսպանության աշխատանքներում ներգրավվող կամավորները զգուշացվո՞ւմ են արդյոք այն մասին, որ իրենք չպետք է հանդես գան դեսպանության անունից՝ լինի դա քաղաքացիների հետ շփումներում, թե մամուլում, թե այլուր: Կամավորները մինչ աշխատանքներում ներգրվվելը անցնո՞ւմ են արդյոք նախապատրաստական որոշակի փուլ, և նրանց բացատրվո՞ւմ է արդյոք, թե նրանք ինչպես պետք է աշխատեն քաղաքացիների հետ, որոնք, բնականաբար, ի դեմս այդ անձանց, ընկալում են, թե գործ ունեն անմիջականորեն դեսպանության աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Կամավորներին տեղեկացվո՞ւմ է արդյոք այն մասին, որ այն ընթացքում, երբ նրանք ընդգրկված են դեսպանության աշխատանքներում և իրականացնում են կամավորական գործունեություն, իրենք կամա, թե ակամա ասոցացվում են դեսպանության հետ, այդ իսկ պատճառով պետք է առավել զուսպ և հավասարակշռված պահվածք դրսևորեն հանրային հարթակներում և մամուլում: Դեսպանությունը հետևո՞ւմ է արդյոք իր կամավորների տարածած տեղեկատվությանը, որը հայտնվում է նաև մամուլում, պարունակում է վիրավորական որակումներ ՀՀ քաղաքացիների հասցեին, հաճախ ակնհայտ ապատեղեկատվություն և հակաքարոզչություն է՝ ուղղված ՀՀ պետական կառույցներին:

Եվ ամենակարևոր հարցը. ենթադրենք՝ գերատեսչությունը դրական է պատասխանում վերը առաջ քաշած մեր բոլոր հարցադրումներին, սակայն որոշ կամավորներ նախընտրում են չենթարկվել գերատեսչության նախապայմաններին ու պահանջներին, այդ պարագայում նրանց նկատողություն հայտարարվո՞ւմ է արդյոք կամ հեռացվո՞ւմ են նրանք կամավորական աշխատանքներից, թե՞ ամեն ինչ ձգում է մինչ այն պահը, երբ տվյալ անձը, ասենք, դեսպանի անունից հանդիպում կնշանակի ՌԴ մի որևէ բարձաստիճան պաշտոնյանի հետ և կներկայանա հանդիպմանը՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ:

Հարցադրումների պատասխանները չենթադրելու, այլ հստակեցնելու համար խնդրեցի, որ դրանք մեկնաբանի ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Վերջինս ուղղված հարցադրումների ողջ փնջին տվեց հետևյալ մեկնաբանությունը. «ՀՀ դեսպանության անունից կարող են հանդես գալ միայն դիվանագետները: Կամավորականներ դեսպանության աշխատակազմում չկան»:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
6590 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա