«Ծնողները խակ խաղող են կերել, երեխաների ատամները ցավում են»

11/05/2020 schedule12:36

Երջանկության մասին կարծիքը, երջանկության նկատմամբ վեաբերմունքը կյանքի ընթացքում փոխվում է, համենայն դեպս, իմ դեպքում այդպես է: Երջանկությունը ձեռք բերելու ակնկալիքից դարձել է գոյություն ունեցող փաստ: Ժամանակի ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ երջանկությունը եղածի մեջ երջանիկ լինելն է, քանի որ երբ փորձում ես ձեռքբերովի երջանկություն ունենալ, դու այդպես էլ չես հասնում երջանկությանը, ինչպես չեն հասնում հորիզոնին:  

Բեմադրիչ Ռուբեն Բաբայան.

Անձնական երջանկություն.

Երջանկության զգացում լիակատար ապրել եմ, երբ ծնվեց առաջնեկս՝ աղջիկս: Ինձ նույնիսկ թվում էր, թե այսպիսի զգացողություն այլևս չեմ ունենա, բայց երբ ծնվեց որդիս, նույն երջանկությունն ապրեցի: Եվ հիշում եմ, որ իմ առաջին կուրսի ուսանողներին պատմեցի, թե ինչ բան է երջանկությունը: Կինս նորից հղի էր, և երբ կնոջս տարա ծննդատուն, զանգեցի կուրսի ավագին ու խնդրեցի ուսանողներին տեղյակ պահել, որ կնոջս ծննդատուն եմ տարել, և այսօր դաս չի լինելու, հետո իմացա, որ կուրսի ավագը մտել էր լսարան ու ասել՝ «Այսօր դաս չի լինելու. պարոն Բաբայանը գնացել է երրորդ անգամ երջանկանալու»:     

Հիմա ես ամեն օր եմ երջանիկ զգում, որովհետև ապրում եմ, մարդկանց հետ եմ շփվում, նոր բաներ եմ հասկանում ու սովորում, և այն միտքը, որ դեռ նոր իմացություններ կարող ես ունենալ, երջանկություն է: Ընդհանրապես տարիքի հետ հասկանում ես, որ կյանք ասվածն է երջանկություն, որովհետև երբ պատկերացնում ես, թե ինչ պատահականությունների արդյունքում ես լույս աշխարհ եկել, ընդունում ես, որ ի սկզբանե երջանիկ ես, քանի որ ծնվել ես: Ես անկեղծորեն կարող եմ ասել, որ ապրել եմ լիակատար երջանիկ կյանքով, և դա ոչ թե նրանից է, որ պահանջներս սահմանափակ են, տհաճ երևույթների չեմ հանդիպել, անհաջող դրվագներ չեն եղել... Ո՛չ: Կա ավելի կարևոր մի բան, որ շատ ավելի ծանրակշիռ է, քան երջանկությանը խանգարող հանգամանքները. դա կյանքն է: Եվ եթե այս կյանքում կարողանում ես գոնե մի քիչ հաճույք պատճառել ուրիշներին, տեսնում ես, որ երջանկությունը դուրս է գալիս քո սահմաններից և տարածվում ուրիշների համար, գուցե ոչ ամբողջական, որքան կուզեի, բայց գոնե մի մասը՝ մեկ ժպիտի, լույսի շողի տեսքով: Սա ևս մեծ երջանկություն է:

Մասնագիտական երջանկություն.

Ես լիակատար երջանիկ չեմ եղել ստեղծագործական պրոցեսից, բեմադրություններից: Իմ այս գործունեությունը ինձ բավարարություն է բերել, բայց՝ ոչ լիակատար երջանկություն: Մասնագիտական գործունեության մեջ երջանիկ եղել եմ, լինում եմ և շարունակելու եմ լինել իմ ուսանողների հաջողությամբ: Երջանկությունն իմ կյանքում ոչ թե ակնթարթային է, այլ շարունակական. ինչպես ենք աշխատել միասին, ինչպես ենք փորձել միմյանց հասկանալ, ինչ եմ սերմանել, և հանկարծ աշխատանքդ տալիս է իր պտուղները: Սա մեծ երջանկություն է: Ես երբևիցե այդքան երջանիկ չեմ եղել իմ հաջողություններից՝ մրցանակներ, կոչումներ, որոնք, մեր մեջ ասած, երկրորդական են, որքան իմ աշակերտների կայացումով: Գուցե այստեղ էգոիզմի որոշակի դրսևորում կա. ես զգում եմ, որ շարունակվում եմ նրանց մեջ, կյանքս կշարունակվի այլ ձևով, գուցե ինձ անհասկանալի, բայց դա կլինի իմ կյանքը ուրիշի մեջ և կհիշվի: Այն միտքը, որ այդ ցորենը դու ես գցել հողը, սա մեծ երջանկություն է, հազար անգամ ավելի ուժեղ, քան քո անձնական հաջողությունները մասնագիտությանդ մեջ:

Հանրային երջանկություն.

Ես գիտեմ հանրային կյանքի թափանցիկության տարբերությունը մեր և այլ երկրների համեմատությամբ և երբևիցե չափից ավելի չեմ ոգևորվել հանրային կյանքի ձեռքբերումներով: Ուրախություններ եմ ապրել, երբ իմ կարծիքը համընկել է մարդկանց կարծիքին, որոնց ես հարգում եմ: Մեծ ուրախություն եմ ապրել, երբ փողոցում անծանոթ մարդիկ մոտեցել և շնորհակալություն են հայտնել իմ հնչեցրած տեսակետի համար. դու այդ մարդկանց համար ոչինչ չես արել, բայց նրանք շնորհակալ են քեզ քո խոսքի համար, և այդ ժամանակ հասկանում ես, թե որքան մեծ արժեք ունի խոսքը, ավելի թանկ ու արժեքավոր, քան ոսկին: Ուրախ եմ լինում, երբ տեսնում եմ հանրային կյանքի դրական փոփոխությունները, բայց քանի որ ինքս փորձում եմ լինել այդ փոփոխությունների մասնակիցը, իմ հայացքն այդ փոփոխություններին ներսից է. դժվար է կողքից նայել: Պարզապես գիտեմ, որ եթե հանրային կյանքում կա դրական փոփոխություն, այդտեղ կա նաև իմ լուման, եթե չկա որևէ փոփոխություն, ուրեմն ես եմ մեղավոր: Ես չեմ ուզում հանրային կյանքի փոփոխություններին դիտորդի հայացքով նայել: Ո՛չ ուզում եմ և ո՛չ էլ կարող եմ: Ի վերջո, կա մի մեծ ճշմարտություն. ֆրանսիացիներն ասում են՝ «Ծնողները խակ խաղող են կերել, երեխաների ատամները ցավում են»: Իսկապես, հանրային կյանքում ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապը: Ամեն ինչի մեջ կա մշակույթ, և մշակույթ բառի արմատը մշակելն է: Հանրային հարաբերությունները, որով ապրում է պետությունը, մշակելու կարիք ունի: Եվ եթե ուզում ենք վաղվա հանրային կյանքը լինի ավելի լավը, ապա այդ գործով պիտի զբաղվենք այսօր: Ոչ ոք մեր փոխարեն չի անցնելու փոփոխությունների և մշակման մեծ ճանապարհը: Միգուցե մենք չտեսնենք այդ փոփոխությունները, բայց վաղը ավելի լավ կլինի: Եվ սա էլ է երջանկություն: Ընդհանրապես երջանկությունը ճանապարհ ընկնելն է: Տեղում դոփելը դժբախտություն է: Երբ դու առաջ ես շարժվում, հաստատ նոր բաներ ես տեսնում, հաստատ ինչ-որ բան անում ես, քեզնով ինչ-որ շարժում ես բերում:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Այդ երկիրը մեր մոլորակն է: Չի լինում երջանիկ կյանք ուրիշի դժբախտության հաշվին: Վերջին ամիսներին երկիրը բռնած համաճարակը վկայում է, որ մեր մոլորակը շատ փոքր է, և բոլորս շատ կապված ենք իրար, որ մեր սահմանները որևէ նշանակություն չունեն, որ մեր պաշտպանությունը ոչ մեծաքանակ զենքի մեջ չէ, որը կոնկրետ համաճարակի դեպքում անօգուտ բան դուրս եկավ: Մեր երկիրը մեր տունն է, և մենք պատասխանատու ենք մեր մոլորակի մաքրության և քաղաքակրթական վիճակի համար, և այս հարցում սահմաններ չկան: Ընդհանրապես սահմաններն արհեստական երևույթ են: Եթե մենք մտահոգ չենք, թե ինչու են այրվում Ավստրալիայի անտառները, որովհետև համարում ենք, որ կատարվածը մեզ չի վերաբերում, որովհետև մեզնից հեռու է, չարաչար սխալվում ենք: Իմ երազած երկիրը համերաշխության մեջ ապրող մոլորակն է, որտեղ չկան սահմաններ: Ինչպես մենք ենք զարմանում մեզնից 300-400 տարի առաջ ընդունված նորմերի վրա, այնպես էլ մեզնից 300-400 տարի հետո զարմանալու են, թե ինչն էինք կարևոր համարում երկրի համար: Երկիրը մեր մոլորակն է, իսկ վաղը կամ մյուս օրը, եթե մի քիչ երկար ապրենք, հավանաբար կասենք, որ մեր երկիրը տիեզերքն է:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
2253 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի