Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Նախագահի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, որ համավարակի պայմաններում պետք է ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և զգոնություն։

Սիրելի՛ հայրենակիցներ.

Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում: 1992 թվականի այս օրը հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին: 75 տարի առաջ այս օրը Խորհրդային Միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում:

Հաղթանակը Մեծ Հայրենականում ձեռք բերվեց մեզ համար թանկ գնով։ Հայոց ցեղասպանության ընթացքում 1,5 մլն զոհ տված մեր ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրեց ևս 300 հազար հայ կյանք: 300 հազար այն 600 հազարից, որոնք մարտնչում էին պատերազմի դաշտում: Մեր մասնակցությունը ֆաշիզմի դեմ պայքարին իրավամբ մեզ դնում է հաղթանակած ժողովուրդների առաջին շարքերում:

Հարյուրից ավելի հայ քաջորդիներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, արժանացան նաև բարձր՝ մարշալների ու գեներալների տիտղոսների, և մենք հավերժ հպարտանալու ենք նրանցով: Մեր հպարտությունն են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նվիրատվություններով աջակցեցին խորհրդային բանակին: Նրանք իրենք էլ միացան ֆաշիզմի դեմ պայքարին՝ Դիմադրության շարժմանը Ֆրանսիայում, Եվրոպայում և այլ երկրներում։

Սիրելի՛ հայրենակիցներ, 75 տարի առաջ արցախցի Արմիկ Արամյանը նույնպես հաղթանակով մտավ Բեռլին: Նա իր անունը անմահացրեց Ռայխստագի պատին, գրելով՝ «Ստեփանակերտ-Բեռլին-Արմիկ Արամյան»։ Գրեթե կես դար անց հաղթանակի պատմությունը կերտվեց արդեն նրա և մեր հայրենիքում՝ Արցախում՝ Շուշիում։ Հաղթանակի ճանապարհը դեպի Շուշի ձգվում էր ոչ միայն Ստեփանակերտից, այլև Հայաստանից ու Սփյուռքից:

Մեր տարեգրությունը հարստացավ ազատության մերօրյա պատմությամբ և այն կերտող նոր հերոսների անուններով: Պատահական չէր, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ը, հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։ Այդ բանակը այսօր հզոր ու մարտունակ ուժ է, ինչպես հայկական ողջ զինուժը։

Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների առջև, ովքեր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվեցին հանուն Խորհրդային Միության ու Եվրոպայի ազատության, մեր Հայրենիքի այն քաջարի զավակների հիշատակի առջև, որոնք կերտեցին Արցախյան ազատամարտի հաղթանակը:

Մեծարանքս ու խորին հարգանքս մեր վետերաններին, որոնք հայրենասիրության կենդանի դասագիրք են սերունդների համար: 75 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից, 28 տարի՝ Շուշիի ազատագրումից։ Այս տարեթվերի հետևում երկրներ են, ժողովուրդներ ու մարդկանց ճակատագրեր։ Սակայն հաղթանակները մնայուն են... Դրանք մնայուն են, եթե ամրապնդվում են Հայրենիքի հզորացմամբ և շենացմամբ: Մնայուն են, եթե պահպանում ենք մեր զգոնությունը եւ մարտական պատրաստականությունը:

Այս օրը բազմախորհուրդ է՝ հաղթանակ, ազատություն, խաղաղություն, և այս բոլորը միավորող հիշողություն։ Տե՛ր լինենք մեր հաղթանակներին, մեր ազատությանը և խաղաղությանը:

Տե՛ր լինենք նաև մեր հիշողությանը։ Սատա՛ր լինենք այդ հիշողության ու հաղթանակների կենդանի կրողներին՝ Մեծ Հայրենականի և արցախյան ազատամարտի վետերաններին։ Աստված պահապան բոլորիս, մեր ընտանիքներին, մեր ժողովրդին, մեր Հայրենիքին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ մեր ժողովուրդը»։

 

Տպել
1259 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին