Covid-19-ով վարակված հանգուցյալները թաղվում են ցինկե դագաղներով. հուղարկավորման վայրն ընտրում են հարազատները

Մարմիններն այն հանգուցյալների, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով, հարազատներին են հանձնվում ցինկե փակ դագաղներով, մարմինները հողին են հանձնվում այն գերեզմանատներում, որոնք նախընտրում են հարազատները. այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Մենք չունենք հատուկ տարածք կորոնավիրուսով հիվանդներին թաղելու համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսակիր հանգուցյալների հուղարկավորությունն անցկացվում է՝ ըստ Պարետի սահմանած ընթացակարգի:

Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունների կազմակերպման ուղեցույցի համաձայն՝ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց առնվազն 12 ժամ առաջ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին եւ Ոստիկանության տարածքային բաժին՝ վերջիններիս կողմից սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումերի կազմակերպման եւ դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։

Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել փակ տարածքում միաժամանակ 20 հուգուց ոչ ավելի մարդկանց ներկայության արգելքը՝ ապահովելով օդափոխության, սոցիալական հեռավորություն պահպանելու, ձեռքով չբարեւելու, չհամբուրվելու, չգրկախառնվելու, անձանց հետ անմիջական կոնտակտը բացառող, անձնական հիգիենայի եւ սանիտարահամաճարակային այլ կանոնները։ 

Նշենք, որ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն մինչեւ մայիսի 14-ը: Դիտարկվում է երկարաձգման հավանականությունը. ինչպես պարբերաբար նշում են Կառավարության անդամները, որոշումը կայացվելու է՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշների վերլուծությունից, հավասարակշռելով առողջապահական ռիսկերը եւ տնտեսական առկա եւ կանխատեսվող խնդիրները:

Այս խնդրին աշխարհի տարբեր վայրերում տարբեր լուծումներ են տալիս. Պետերբուրգում հանգուցյալներին թաղում են Կոլպինսկի գերեզմանատանը կամ դիակիզում են. դին հարազատներին չեն տալիս:

Բրազիլիայի ամենամեծ քաղաքում՝ Ամազոնի ավազանում գտնվող Մանաուսում, դագաղները չեն բավարարում, սպառման եզրին են նաեւ մյուս ռեսուրսները, մեկ եղբայրական գերեզմանում միանգամից 4-5 դի են թաղում:

Իսպանիայի Գրինյոն մուսուլմանական քաղաքում չեն կարողանում գերեզմանների համար տարածք գտնել:

Իրաքում կորոնավիրուսակիր հանգուցյալներին թաղում են ընտանեկան գերեզմաններից հեռու. թաղման արարողակարգի հնարավորություն հազարատները չունեն:

Տպել
2000 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան