Նոր համակարգ՝ սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար

Սնանկության ոլորտի բարեփոխումների արդյունքում Սնանկության դատարանի կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա սնանկության կառավարիչների թեկնածուների վիճակահանությունը 2020թ. ապրիլի 15-ից իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ համակարգչային ծրագրով, ընդ որում, նախկինի համեմատ այժմ ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով՝ ըստ հատուկ ալգորիթմի և այն կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են տվյալ գործին համապատասխանող տարածքը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արդյունքում Սնանկության դատարանից ստացված պահանջագրերով վիճակահանությունը իրականացվում է բավական սեղմ ժամկետում, հիմնականում հենց պահանջագրի ստացման օրը և վիճակահանության արդյունքները սեղմ ժամկետում ներկայացվում են Սնանկության դատարանին և հրապարակվում են Նախարարության կայքում՝ միաժամանակ էլեկտրոնային ծանուցում ուղարկելով սնանկության կառավարչին:

Սրանով էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը: Բացի այդ, կատարված բարեփոխումների արդյունքում էականորեն կրճատվելու է նաև փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես, Սնանկության դատարանից կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագրերը արդեն հնարավոր է դարձել ներկայացնել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Կառավարչի ընտրության վիճակահանության արձանագրությունը ևս հնարավոր է ներկայացնել Սնանկության դատարան էլեկտրոնային եղանակով՝ դրանով ապահովելով արագ և մատչելի կապ Սնանկության դատարանի և Արդարադատության նախարարության միջև:

Տպել
351 դիտում

Երեւանում ու մարզերում մեկնարկել են միասնական քննությունները. այսօր օտար լեզվի քննության օրն է

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

Հաղորդակցությունը հանրության հետ կարևոր մարտահրավերներից է ՀՀ իշխանությունների համար. Դեբորա Գրիզեր. «Ամերիկայի ձայն»

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3․1 հա տարածք

Երևանի Արցախի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ԼՂՀ քաղաքացի մեկնել է Հայաստան

Երկրաշարժ Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք. ուժգնությունը կազմել է 3 բալ

«Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում ԱԱՏՄ-ն իրականացրել է կասեցումներ, իսկ Նոր Նորքում՝ ուժեղացված ստուգայց

Հայաստանում ՌԴ ավելի քան 1330 քաղաքացի մասնակցել է Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը

Վայքից դեպի Զեդեյա ճանապարհին բախվել են շտապ օգնության «Ford»-ն ու «Toyota Camry»-ն. 9 տուժած կա

Քվեաթերթիկների 99,9%-ի հաշվարկով, ՌԴ ընտրողների 77,93%-ը կողմ են Սահմանադրության փոփոխություններին

Պատգամավորներն առաջարկում են դատավորներին բարձր թոշակ տալ. նախկին դատավորը մեկնաբանում է նախագիծը

ՌԴ-ում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների կեսի հաշվարկով կողմ է քվեարկել 76,24%-ը. նախնական

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՔԿԾ-ի դեմ հայցից. դատարանի որոշմամբ՝ վարույթը կարճվել է

Արմեն Թավադյանի գործով դատական ծախսերը մոտ 2.5 մլն դրամ են. պաշտպանը միջնորդեց վերացնել նրա գույքի կալանքը

Տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների` Սիրիայի հարցով առցանց գագաթնաժողովը

Լուսակունք համայնքում կկառուցվի լուսավորության ցանց եւ ոռոգման ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում. հունիսի 30-ին հաստատվել է 57 նոր դեպք

Սուբվենցիոն ծրագրերով Նորատուսում կկառուցվի համայնքապետարանի շենք եւ կասֆալտապատվեն ճանապարհներ

Ծիրանատոնն էլ այս տարի հեռավար նշվեց. ծառ տնկելու, մշակույթի ու արվեստի դասեր՝ «Յոթ մուսաների» այգում