Վանաձորում գետի վարարման հետեւանքով առաջացել է քաղաքը սնուցող գազատարի պոկվելու վտանգ (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։33-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի Նարեկացի փողոցի 15ա/1 հասցեին հարակից հոսող Փամբակ գետը վարարել է, ինչի հետեւանքով գետին հարակից տարածքում հողաշերտը գետը քշել է, առաջացել է տարածքով անցնող գազատար խողովակի պոկվելու վտանգ։

 

Դեպքի վայր են ժամանել Լոռու փրկարարներն ու գազպրոմի Լոռու մասնաճյուղի ղեկավարությունը:

ՀԺ-ի թղթակիցը հաղորդում է, որ Փամբակ գետի վարարման հետևանքով առաջացել է միջին ճնշման գազատար խողովակի պոկման վտանգ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները իրականացնում են ուսումնասիրություններ խողովակի տեղափոխման ուղղությամբ:

ՀԺ-ի հետ զրույցում ԳԳՄ Լոռու մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արթուր Աթինյանն ասաց, որ վտանգ է սպառնում Վանաձոր քաղաքը սնուցող միջին ճնշման 325 մմ տրամագծով գազատար խողովակին: Համապատասխան ուսումնասիրություններից հետո պետք է կատարվի խողովակաշարի տեղափոխման աշխատանքներ: Չի բացառվում, որ որոշ ժամանակով նաեւ գազանջատումներ լինեն: Ներկայումս գազպրոմի աշխատակիցները ոչ միայն ուսումնասիրում են ստեղծված իրավիճակը, այլ բանակցում մասնավորի հետ՝ խողովակաշարը տարածքում տեղադրելու համար:

Տպել
2037 դիտում

Երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին

Շումախերի ընտանիքը որոշել է ոչինչ չպատմել նրա առողջական վիճակի մասին

Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ

Վերջին զանգից՝ վերջին պար. 114 դպրոցի ղեկավարության համար կձեռնարկենք ամենախիստ միջոցները. նախարար

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյանը՝ լուսանկարներում զինված քաղաքացու մասին

Դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի. Ալեն Սիմոնյան

Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում. ավագ եղբայրը ձերբակալվել է՝ կրտսեր եղբորը դանակահարելու համար

Բելառուսի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Պացիենտից վարակված բժիշկն այսօր դուրս է գրվել

Բակո Սահակյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սպառվեց

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ

«Մշակութային ժառանգություն» դարձած կրպակը ապամոնտաժվեց տնտեսվարողի հետ բանակացությունների արդյունքում. Կուբատյան

Պաշտպանության նախարարությունը հրավիրում է դիմել «1991 ստորաբաժանման» շրջանակում անցկացվող դասընթացներին

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 717 դեպք, առողջացել՝ 287-ը

Վրաստանում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է արձանագրվել

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց․ վարչապետ

Պարող կինը դպրոցի տնօրենն է. վարչապետը հրապարակել է դպրոցներից մեկում «Վերջին զանգ»-ի տեսանյութը

Բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար ԱՄՀ-ից 315 մլն դոլար վարկային միջոցներ կներգրավվեն․ Ջանջուղազյան

Ընդդիմությունը մեզ հետ խրամատ փորելու փոխարեն պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ նախագահի 2020թ. մրցանակակիրների անունները հայտարարելու գործընթացը հետաձգվում է