«Էրեբունի պլազա» ներխուժելու մեջ մեղադրվողը, որ ճանաչվել է անմեղսունակ, դեպքից առաջ ստացել է տեղեկանք, ըստ որի՝ առողջ է

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժելու եւ կրակոցներ արձակելու մեջ մեղադրվող Արթուր Թորոսյանը, որ դատահոգեբուժական փորձաքննությամբ ճանաչվել է անմեղսունակ, դեպքից շաբաթներ առաջ բժշկական հետազոտություն էր անցել եւ ստացել տեղեկանք, որի համաձայն՝ ինքը առողջ է եւ կարող է զենք ձեռք բերել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Հիշեցնենք՝ 2020 թ. հունվարի 23-ին Արարատի մարզի  բնակիչ Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել`պահանջելով հանդիպել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ապա նաեւ` Սեդրակ Քոչարյանի հետ: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետ (այդ ժամանակ պաշտոնակատար) Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել վտանգավոր եղանակով գույքի դիտավորյալ վնասման եւ զենքի գործադրմամբ պատանդ վերցնելու համար, ինչը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն պայմանավորված հարցաքննության ժամանակ տված ոչ տրամաբանական պատասխաններով (նա նշել էր, թե Սեդրակ Քոչարյանից ցանկացել է պարզել` իրեն ինչու են ծրագրավորել)՝ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել: Արդյունքում, ամիսներ անց նրա մոտ ախտորոշվել է «շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» հոգեկան հիվանդությունը: Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ եւ տեղափոխվել Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ: Գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն արդեն դատարանում է:

Դատախազության հաղորդագրության համաձայն` Արթուր Թորոսյանը «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ անդամ է, եւ դեպքի օրը իր մոտ եղած «Սայգա» տեսակի հրազենն ու փամփուշտները ձեռք է բերել շաբաթներ առաջ` հունվարի 8-ին, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով: Անդրադառնալով այս հանգամանքին՝ մեր զրույցում նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ դրա վրա ուշադրություն է դարձրել թե պաշտպանական կողմը, թե վարույթն իրականացնող մարմինը. «Մինչ զենք ձեռք բերելը, բնականաբար, նա ստացել է համապատասխան տեղեկանք իր բնակավայրի հոգեկան առողջության կենտրոնից, համաձայն որի` հոգեկան որեւէ հիվանդությամբ չի տառապում: Այդ տեղեկանքի հիման վրա է նա անդամագրվել Որսորդմիությանը եւ զենք ձեռք բերել»: Տեղեկանքը, ըստ պաշտպանի, բավականին թարմ է, այն ստացել է 2019 թ. տարեվերջին կամ 2020-ի տարեսկզբին, եւ հարց է ծագում, թե ինչպես է նա այդպիսի տեղեկանք ստացել, երբ փորձաքննությամբ պարզվել է, որ տառապել եւ տառապում է նշված հիվանդությամբ: Պաշտպանի խոսքով`այդ հարցի պատասխանը ստանալու համար վարույթն իրականացնող մարմինը  միջնորդագիր է ուղարկել այդ բժշկական կենտրոն, որ պարզեն, թե ինչ հանգամանքներում է տեղեկանքը տրամադրվել. «Եթե պարզվի, որ տեղեկանքը տվել են ինչ-որ մեկի պարտականությունների անփութության արդյունքում, այսինքն՝ նա նորմալ հետազոտություն չի անցել եւ տեղեկանք է ստացել, ապա դա շատ վատ է, բայց եթե պարզվի, որ օրինական կարգով է տրվել, ապա դա ավելի վատ է, քանի որ կնշանակի, որ օրենսդրությունը կատարյալ չէ, եւ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կարող է օրինական ճանապարհով տեղեկանք ձեռք բերել, դրա հիման վրա զենք գնել եւ դառնալ հանրային վտանգավորություն  ներկայացնող անձ»: Հարցին` հնարավո՞ր է, որ տեղեկանքն օրինական ճանապարհով  ստացած լինի այն դեպքում, երբ դրանից շաբաթներ հետո փորձաքննությամբ նրա մոտ հոգեկան առողջության խնդիրներ են հայտնաբերվել, պաշտպանը դժվարացավ պատասխանել` ասելով, որ հենց դա պարզելու համար է քննիչը համապատասխան միջնորդագիր ուղարկել բուժհաստատություն: Դրա արդյունքները, ըստ պաշտպանի, այս գործի ընթացքի հետ կապված կարեւորություն չեն ունենալու, քանի որ գործը ուղարկվել է դատարան ոչ թե քրեական պատասխանատվության հարցը լուծելու, այլ բուժման համար: Նշենք, որ օրենքի համաձայն՝ անմեղսունակ է այն անձը, որը քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետեւանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա: Տվյալ դեպքում նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննությամբ, ըստ պաշտպանի, կոնկրետ նշված չէ, թե երբվանից են իր պաշտպանյալի մոտ ծագել հոգեկան առողջության խնդիրներ, նշված է միայն, որ նա տառապել եւ տառապում է այդ հիվանդությամբ.  «Գրված է նաեւ, որ իրավախախտումը կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարման վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունն ու ղեկավարել դրանք: Ներկայումս նույնպես գտնվում է հիվանդագին, խանգարված վիճակում, չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք, ուստի հարկ է նրան ճանաչել անմեղսունակ»: Փորձաքննությամբ արձանագրված չէ նաեւ, թե ինչ գործոնների հետեւանքով է նրա մոտ առաջացել այդ հիվանդությունը, նշված է միայն, որ այդպիսի հոգեկան վիճակով նա վտանգ է ներկայացնում իր, իր շրջապատի նկատմամբ, չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, կարիք ունի մեկուսացման եւ հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Մեր հարցին՝ արդյո՞ք նրա հարազատները, ընտանիքի անդամները տեղյակ եղել են հիվանդության մասին կամ հարցաքննվե՞լ են, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Մայրն է հարցաքննվել, բայց հիվանդության մասին որեւէ տեղեկություն չի հայտնել, որովհետեւ դա հայտնաբերվել է փորձաքննությամբ, մինչ դա նա հաշվառված չի եղել որեւէ տեղ, եւ ըստ մոր ցուցմունքի՝ որեւէ տարօրինակ վարքագիծ ինքը չի նկատել»: Ինչ վերաբերում է Սեդրակ Քոչարյանին կամ Վիկտոր Սողոմոնյանին հարցաքննելուն, Աղաջանյանի խոսքով՝ դրա անհրաժեշտությունը չի եղել՝ հաշվի առնելով, որ անձը ճանաչվել է անմեղսունակ:

Նրա գնահատմամբ՝ մեկ այլ խնդիր  կա՝ կապված Որսորդմիության անդամագրման հետ. «Օրինական զենք ՀՀ-ում ամեն քաղաքացու չեն կարող վաճառել, միայն՝ Որսորդների միության անդամներին, եւ եթե անձը, զուտ անդամ լինելով, իրավունք է ձեռք բերում զենք գնելու, իմ կարծիքով, Որսորդմիությունը պետք է որոշակի հսկողություն իրականացնի իր անդամների նկատմամբ եւ ամեն մեկին այդ թույլտվությունը չկա, մանավանդ որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինս մինչ զենքը ձեռք բերելը Որսորդմիության անդամ չի եղել»: Աղաջանյանի խոսքով՝ իր պաշտպանյալն անդամատոմսը ձեռք է բերել հենց Որսորդմիության խանութում եւ ըստ սահմանված կարգի. «Այսինքն՝ ձեւականորեն որեւէ կարգ չի խախտվել,  անձը կարող է հենց խանութում դառնալ անդամ, ստանալ անդամատոմսը եւ տեղում զենք գնել, այսինքն՝ հարցը տվյալ դեպքում տեղեկանքը ստանալու մեջ է»: Աղաջանյանը նշեց, որ իր պաշտպանյալն էլ է այդ մասին ցուցմունք տվել՝ ասելով, որ ոչ  Որսորդմիության տեղն է իմացել, ոչ նախագահի հետ է ծանոթ եղել, ոչ էլ կանոնադրությունն է կարդացել, հենց տեղում ճանաչվել է անդամ, ստացել տոմսը եւ գնել զենքը. «Ես հիմա կարող եմ հստակ ասել, որ ժամանակն է փոխել զենք ստանալու թույլտվության կարգը, խստացնել այն»:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

 

Տպել
2125 դիտում

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան