Նիկոլ Փաշինյանն ու Մարուքյանը ԱԺ-ում սուրճ են խմել եւ զրուցել Արցախյան հիմնախնդրի շուրջ եղած շահարկումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը, այսօր կեսօրի ընդմիջմանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում էր:

Երբ խմբակցությունից դուրս գալուց հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին քննարկում այնտեղ, Փաշինյանն ասաց, որ սուրճ էին խմում: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետաքրքրասիրությունը փորձեց բավարարել՝ տեղեկացնելով, որ սուրճը խմում էին դառը:

Ասաց նաեւ, որ զրուցել են Արցախյան հիմնախնդրի հարցում ունեցած մտահոգությունների եւ շահարկվող տեղեկությունների մասին: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է այն շահարկումներին, ըստ որոնց՝ ամեն օր Արցախը հանձնում են։

«Երեկ ընդմիջմանը հրավիրել էինք արտգործնախարարին, զրուցել ենք եւ սուրճ խմել: Թեման եղել է այն բոլոր, այսպես ասած, մտահոգությունները, շահարկումները Արցախի հիմնախնդրի հետ կապված: Այսօր էլ վարչապետին էի հրավիրել՝ էլի նույն թեմայով: Էլի զրուցել ենք եւ սուրճ խմել»,- հայտարարեց Մարուքյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատասխանել վարչապետը, Մարուքյանն ասաց, որ փարատվեցին իր մտահոգությունները, այս պահին ինքն այլեւս մտահոգություն չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված:

Երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե ի՞նչ ասաց վարչապետը, որ փարատվեցին, Մարուքյանը պատասխանեց.

«Էն բոլոր հրապարակային հայտարարությունները, որոնք արվում են, դրանից դուրս այլ բան չկա»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ ոչ մի ներքաղաքական խնդիր չեն քննարկել:

Տպել
2051 դիտում

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 717 դեպք, առողջացել է 287 քաղաքացի

Վրաստանում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է արձանագրվել

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել՝ 550 հազար ֆիզիկական անձանց․ վարչապետ

Պարող կինը դպրոցի տնօրենն է. վարչապետը հրապարակել է դպրոցներից մեկում «Վերջին զանգ»-ի տեսանյութը

Բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար ԱՄՀ-ից 315 մլն դոլար վարկային միջոցներ կներգրավվեն․ Ջանջուղազյան

Ընդդիմությունը մեզ հետ խրամատ փորելու փոխարեն պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ նախագահի 2020թ. մրցանակակիրների անունները հայտարարելու գործընթացը հետաձգվում է

8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվեց եւս 9 ոլորտով․ 9171 քաղաքացի օժանդակություն կստանա

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է հետ տանել իր առաջարկած օրենքի նախագիծը, ընդդիմությունը դեմ է

Տպավորություն է, թե վարակը քաղաքական-կուսակցական հարց է, այնինչ բոլորիս առողջությունը քաղաքական հարց չէ. Լ. Նազարյան

10 տոկոս կանխավճարով եւ մինչեւ 20 տարի մարման ժամկետով բնակարաններ կվաճառվի հանրային ծառայողներին․ Ղուլարյան

Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի

100 հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտվում անկանխիկ թոշակ ստանալու հնարավորությունից․ Արշակյան

Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել պարզեցված տարբերակով

Հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում․ ռիսկի գոտիներից մեկը բանկային համակարգն է․ վարչապետ

ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը վերացրեց. պաշտպան

Արման Բաբաջանյանն առաջարկում է մարզպետարանները, քաղաքապետարանները տրամադրել հիվանդանոցային կարիքի համար

Ծանր վիճակում ունենք՝ 391, ծայրահեղ ծանր՝ 59 եւ թոքերի օդափոխության սարքին միացված՝ 15 քաղաքացի․ Թորոսյան

Արցախի ոստիկանության կողմից բացատրական աշխատանքներ են իրականացվում, այսօրվանից ուժեղացված ծառայություն է