Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել

Նախագիծ է ներկայացվել ԱԺ, որով նախատեսվում է, որ եթե կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն ունի կալանավորը, դատապարտյալը, ապա դատախազի՝ նմանատիպ միջնորդության ներկայացման դեպքում 1 օրում պետք է որոշում կայացվի։ Դրանից հետո դատարանն էլ պետք է անհապաղ գործը քննի, բայց ոչ ուշ, քան 1 օրրվա ընթացքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կալանավորներին կամ դատապարտյալներին չի թույլատրվում հանձնուքներ ստանալ, սակայն նրանց մի մասը կարող է քրեակատարողական հիմնարկի կողքի կրպակից գնել ցանկացած բան։ Նրա կարծիքով՝ սա նույն բանն է, ինչին չհամաձայնեց Բադասյանը։ «Դիմացի խանութը էական տարբերություն ունի։ Նախ խնդիրը դիմացի խանութը չէ, այլ այն, որ համապատասխան հայտ է լրացվում, որի հիման վրա հնարավոր է ձեռք բերել ապրանքներ, դրանք մեկ օր պահել, բոլոր ախտահանման աշխատանքները կատարել, նոր մուտք անել եւ հանձնել դատապարտյալին»,- ասաց Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որեւէ դատապարտվածի կամ կալանավորի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեեւ քրեակատարողական ծառայողների շրջանում կան նմանատիպ դեպքեր։ «Երեկվա տվյալներով՝ ունենք 2142 դատապարտված եւ կալանավորված, պատկերացրեք, եթե ազգականները բոլորը գան, հանձնուքներով միասին մտնեն քրեակատարողական ծառայություն, հնարավոր շփում լինի քրեակատարողական ծառայողների հետ, վարակի տարածման ինտենսիվության ինչ ցուցանիշ կարող ենք ունենալ»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ խնդիրը միայն դա է։

Տպել
638 դիտում

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Շիրակի մարզում ինքնամեկուսացված 312 քաղաքացուց 24-ն ունի դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները Չինաստան կարող են մեկնել առանց արտոնագրերի ձևակերպման, սովորական անձնագրով

Երևանի բնակարաններից մեկում 67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

Արտակարգ դրության պայմանների իրավախախտման 1251 դեպք է հայտնաբերվել

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է

Ինքնասպանության փորձ Բաղրամյան պողոտայում. 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. մահացել է Հայկ Կոնջորյանի հայրը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ Պետականության օրվա առիթով

ՀՀ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ. մեկուսացված է 67-ը