ԿԳՄՍ նախարարության միջոցներից 743 մլն դրամ կհատկացվի մի շարք հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նշվածը բխում է ուսումնական եւ մարզական հաստատությունների նորոգման/հիմնանորոգման, կառուցման/վերակառուցման մասնաշենքերի, մարզադահլիճների կառուցման/վերակառուցման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ՀՀ Արմավիրի մարզում ծանրամարտ մարզաձեւի համար ժամանակակից եւ արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունից։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն արդեն կնքել է «Երեւանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման, 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաեւ Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի եւ Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը ելնում է նաեւ այն հանգամանքից, որ որոշ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար 2019 թվականին արդեն կազմվել են նախագծեր, եւ 2020 թվականին անհրաժեշտ է դառնում այդ շինությունների կառուցման/վերակառուցման աշխատանքների կազմակերպումը։ Այդ հաստատություններն են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որի համար նախագծված է հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում, ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը եւ «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։

Տպել
468 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա