Ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր. Աննա Հակոբյանն անդրադարձել է երեկ Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքին (տեսանյութ)

06/05/2020 schedule22:47

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է երեկ՝ մայիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած ահասարսուռ, ողբերգական դեպքին: Տեսանյութը հետեւյալ գրառմամբ է. «Ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր»:

Խոսքը 40-ամյա տղամարդու և նրա երկու մանկահասակ երեխաների ողբերգական վախճանի մասին է, երբ հայրը 9-րդ հարկի իրենց բնակարանի պաշգամբից դուրս էր նետել 5 եւ 7 տարեկան երեխաներին, ապա ինքը նետվել:

Վարչապետի տիկինը ուշադրությամբ հետեւել է դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, հարեւանների՝ դրանցում տեղ գտած կարծիքներին, ինչպես նաեւ համացանցում ու հատկապես ֆեյսբուքում սկսված քննարկումններին:

Աննա Հակոբյանը անդրադառնում է դեպքի հանրային ընկալմանը, հնչող և հնչած կարծիքներին ու գնահատականներին, հրապարակվող «դատավճիռներին»:

Նա նշում է, որ առաջին հարցը, որ առաջ էր գալիս այն էր, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ: Թվարկում է դեպքից հետո առաջ քաշված վարկածները, ապա ինքն իր վարկածն առաջարկում:

«Ի տարբերություն հարեւանների, համացանցում, մասնավորապես ֆեյսբուքյան տիրույթում, շատ ավելի լուրջ դիրքորոշումներ եւ վերջնագրերով արտահայտություններ եղան: Եվ այստեղ ոչ թե վարկածներ էին առաջ քաշվում այլ գերակշռում էր մեկ վարկած, ըստ էության կարող ենք ասել, որ ֆեյսբուքյան դատաքննություն տեղի ունեցավ եւ արդեն (դեպքի) օրվա ավարտին դատավճիռ արձակվեց: Դատավճիռն այն էր, որ կատարվածի մեղավորը կինն է, 40-ամյա տղամարդու կինը, երկու մանկահասակ երեխաների մայրը: Այս վարկածը վերջնական էր, անբեկանելի»,- նշել է Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը հարց է բարձրացնում.

«Իսկ կարող ենք առաջ քաշել հետեւյալ վարկածը, որ այդ տղամարդը գտնվել է տարիքային բարդ խմբի մեջ, մեկ-մեկուկես տարի առաջ անցել է թոշակի եւ փորձել է, օրինակ վերգտնել իրեն, նոր աշխատանք գտնել, ինչպես Երեւանի պետական թանգարանում եւ ձախողել է, իրեն չի հաջողվել եւ դրա պատճատող իր մոտ զարգացել է թերարժեքության բարդույթ, ինքնագնահատականի անկում: Եվ մենք գիտենք, որ ունեցել է գեղեցիկ կին եւ խանդել է, եւ ունենք ինֆորմացիա, որ կինը շատ չի շփվել: Գուցե դա եղել է ամուսնու խանդը չգրգռելու պատճառով, հարկադրված որոշում է եղել կնոջ կողմից: Իսկ խանդը կարող էր  շատ ավելի ահագնանալ, եթե ունենար ավելի պակաս ինքնավստահություն»:

Ավելի զարգացնելով թեման՝ Աննա Հակոբյանը նշում է, որ գուցե կինը ճնշումներին չի դիմացել եւ որոշել է բաժանվել: «Բայց քանի որ տեղեկություններ կան, որ նրանք հաշտվել են եւ կինը վերադարձել է կարող ենք ենթադրել, որ այդ կինը, այնուամենայնիվ, ցանկացել է պահպանել, փրկել իրենց ընտանիքը կործանումից, հույս ունենալով, որ ամուսինը կհաղթահարի իր խնդիրները»,- հավելում է նա:

Ինչպես նշում է Աննա Հակոբյանը, այն հասարակությունը, որտեղ նորմալ ընտանիքի նորմալ հայրը կարող է սպանել իր 5 եւ 8 տարեկան երեխաներին եւ ինքնասպան լինել, այդ հասարակությունը խորապես մտածելու, ինքն իրեն հարցեր տալու պատճառներ ունի:

«Եթե մեզ համար ընտանիքը իսկապես արժեք է, երեխան իսկապես արժեք է, եթե այս կորցրած մանկական կյանքերը մեզ համար իսկապես արժեք են, մենք պարտավոր ենք չխուսափել այս հարցերից»,- վստահ է Հակոբյանը:

Նա մի քանի հայտնի դեպք է հիշեցնում, երբ մայրերը կամ հայրերը սպանել են իրենց երեխաներին եւ իրենք ինքնասպան եղել: Բոլոր այդ դեպքերում, ըստ Աննա Հակոբյանի, հանրային կարծիքով մեղավոր է կինը եւ ուրիշ վարկած առաջ չի քաշվել: «Ու մենք կորցնում ենք ընտանիքներ, մենք կորցնում ենք երեխաներ, մենք իրավունք չունենք այսպես վարվելու մեր կողքի մարդկանց հետ, մեր հարազատների հետ, ինքներս մեզ հետ»,- արձանագրել է վարչապետի տիկինը:

Ըստ նրա, նորմալ ասված ընտանիք ենք բոլորս, եւ եթե մեր հարեւանությամբ նորմալ ընտանիքում կարող է այսպիսի դեպք պատահել, նշանակում է մեր ընտանիքում էլ կարող է դա լինել: «Ես չեմ կարծում, որ մեր հանրությունը համերաշխ է այդ մտքի հետ եւ կշարունակի հանցավոր անգործությունը, կխեղաթյուրի իրավիճակը, փաստերը, չտեսնելու կտա այն ինչ այլեւս անհնար է չնկատել: Ես ուզում եմ խնդրել բոլորիս ուշադրություն դարձնել այս թեմայի վրա եւ ի վերջո սկսել այդ հարցերը ինքներս մեզ տալ»,- եզրափակեց խոսքը Աննա Հակոբյանը:

Տպել
3194 դիտում

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները