Չեն կարող լինել խաղաղ եւ արդյունավետ բանակցություններ սպառնալիքի ներքո․ Տաթեւիկ Հայրապետյան

Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բարձրացել է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ Նա հավելեց, որ որեւէ մեկի համար նորություն չեն Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները. մենք դրան ականատես ենք եղել տարիներ շարունակ։ «Մի կողմ դնենք, որ դա հստակ քարոզչական բնույթ ունի, եւս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ եւ արդյունավետ բանակցություններ ատրճանակի, սպառնալիքի ներքո»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ սպառնալիքի եւ սպառնալիքի կիրառման լեզուն մեզ համար անընդունելի է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարած քաղաքականությանը, պատգամավորի համոզմամբ, այն բոլորի համար հստակ է։ Նա օրինակ բերեց Մարշալ Բաղրամյանին եւ Բաբաջանյանին խորհրդանշող հուշարձանը, որը 1988-ի շարժման ժամանակ ավերվածությունների ենթարկվեց եւ ոչնչացվեց։ «Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Նելսոն Ստեփանյանի արձանը Շուշիում, եւ նման այլ երեւույթներ հստակ ցույց են տալիս այդ այլատյացության ամբողջական սպեկտրումը, որի հետ մենք գործ ունենք»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ սպառնալիքի լեզուն Հայաստանի համար անընդունելի է եւ որեւէ կերպ չի կարող հարկադրել՝ մեզ հետ քայլ կատարելու։

Տպել
483 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)