Դատարանի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցն ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցը՝ մաքրուհին, որի մոտ շաբաթներ առաջ հաստատվել էր կորոնավիրուսային վարակը, ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը՝ հավելելով, որ նա առայժմ աշխատանքի չի հաճախում, քանի որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է բացել:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ համակարգում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի վարակի կամ կասկածի ոչ մի այլ դեպք չունեն:

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին ԲԴԽ-ն հայտարարեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել. «Տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Մասնավորապես տվյալ աշխատակիցն ինքն է հեռախոսազանգով տեղեկացրել, որ իր ընտանիքի անդամի մոտ թեստը դրական արդյունք է տվել, և ինքն աշխատանքի չի ներկայանալու՝ ընտանիքով ինքնամեկուսացվել են»:

ԲԴԽ-ն հայտնել էր նաեւ, որ ՀՀ դատարանների աշխատակիցներին հնարավոր վարակումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի, Վճռաբեկ, Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Վարչական դատարանների, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի, ինչպես նաեւ մարզային դատարանների նստավայրերում:

Լուսանկարում՝ Արման Խաչատրյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրը

Տպել
1132 դիտում

Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված «Կոտրած եկեղեցի» հուշակոթողն այս տարի մարդաշատ չէր

Հրազդան-Հանքավան հատվածում երեկ երկնաքեր է ընկել. Գագիկ Սուրենյանը անկման տեսանյութն է հրապարակել

Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է եղել

Բազում դժնդակ օրեր հաղթահարած ժողովուրդը միաբան ջանքերով կհաղթահարի նաեւ առկա մարտահրավերը. կաթողիկոսի ուղերձը

Կամրջից նետված 14-ամյա աղջնակի վիճակը ծանր է, բայց՝ կայուն. ունի բազմաթիվ դիմածնոտային վնասվածքներ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

1 օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով 15 նոր մահ. 442 նոր դեպք է հաստատվել

Առաջին հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը

Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել. ԲԴԽ նախագահի ուղերձը

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել. անհայտ անձը պոկում ու նետում է խաչը. ահազանգում է Փայլանը

Վարչապետն ու ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, Արցախի նախագահը հարգանքի տուրք են մատուցում հուշահամալիրում (տեսանյութ)

«Կարմիր» կոչվող կամրջից 14-ամյա աղջիկ է նետվել. հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցը զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով. մանրամասները պարզվում են

Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք. վարչապետ

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ

Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Երկրորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ