Ռուստամ Բադասյանն ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով։ 

 Ռուստամ Բադասյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,  

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ծառայության կազմավորման 22-ամյակի կապակցությամբ և մաղթում բարձր պատասխանատվություն պետության համար այդչափ կարևոր առաքելությունն իրականացնելիս: Արմատական բարեփոխումների փուլում գտնվող Ծառայության ղեկավար անձնակազմի առջև դրված է շատ կարևոր խնդիր. նորագույն տեխնոլոգիաների կիրառման և օրենսդրական նոր լուծումների միջոցով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը:

Համաձայն եմ՝ հեշտ խնդիրներից չէ, բայց տքնաջան աշխատանքի և մեծ նվիրումի շնորհիվ վստահ եմ, որ համատեղ ուժերով կհասնենք մեր նպատակին: Համակարգի արդյունավետության բարձրացմամբ հետևողականորեն ձգտելու ենք նաև սոցիալական երաշխիքների և պատշաճ վարձատրության պայմանների ապահովմանը: Շնորհակալ եմ հսկայածավալ աշխատանքն անտրտունջ իրականացնող հարկադիր կատարողներին և Ծառայության մյուս աշխատակիցներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում հաջողություն և առողջություն»։

Տպել
374 դիտում

Արտակարգ դրության երկարաձգման որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

Էլվիս Փրեսլիի թոռանը մահացած են գտել. ըստ մամուլի՝ ինքնասպանություն է գործել

Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները

Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Տավուշի ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունների մասին առաջին զեկույցը

Կորոնավիրուսով վարակված ԴԱՀԿ 10 աշխատակից բուժման մեջ է, աշխատանքի է վերադարձել 27-ը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

Վարչապետը Կառավարության նիստին մասնակցում էր Հայաստանի դրոշի գույներով փողկապով

ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

«Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարում են Ազնավուրի հրապարակը

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը

Հնարավո՞ր է ադրբեջանցի զինվորները մեքենան են ուզեցել վերցնել. վարչապետի հարցը՝ նախարարին. Տոնոյանը ներկայացրեց իրավիճակը

Շաբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք, կիրակի՝ 182․ ընդհանուր առմամբ դեպքերի թիվը 32.151 է․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, վարակակիրը ժամանել է ՀՀ-ից

Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, գրանցվել՝ 9 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Վստահեցնում եմ՝ ցանկացած սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. վարչապետը՝ Կառավարության արտահերթ նիստում

Փրկարարները ճոպանների օգնությամբ քաղաքացիներին Հրազդանի կիրճից դուրս են բերել

Հակառակորդի կրակոցից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից 2-ը թեթեւ վնասվածքներ են ստացել. Ստեփանյան

ՊՆ-ն երեկ եւ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակել

ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել սահմանային իրավիճակի մասին