Ադրբեջանի բանկային ճգնաժամի հնարավոր հետևանքները. այն կարող է վերածվել սոցիալականի

Ապրիլի 27-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ ադրբեջանական չորս բանկերում ժամանակավոր կառավարիչներ նշանակվեցին: ԿԲ-ն նաեւ կոչ արեց հանրությանը «չտրվել խուճապի»: Օրենսդրության համաձայն այդ չորս բանկերի կառավարման բոլոր լիազորությունները, այդ թվում՝ բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի լիազորությունները, անցան ժամանակավոր կառավարիչներին: Հաջորդ օրը ԿԲ-ն որոշում կայացրեց չեղարկել այդ բանկերից երկուսի՝ Atabank-ի եւ AmrahBank-ի լիցենզիաները: Մյուս երկու բանկերի՝ AGBank-ի եւ NBCBank-ի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չկա, սակայն շրջանառվում են տեեկություններ, համաձայն որոնց այդ բանկերը եւս փակվելու են:

Որպես վերոնշյալ երկու բանկերի լիցենզիայի չեղարկման պատճառ նշվեց դրանց ֆինանսական վիճակի վատթարացումը, մասնավորապես, ավանդների վերադարձման պարտավորությունների չկատարումը։ ԿԲ կողմից իրականացված ստուգումները ցույց էին տվել, որ երկու բանկերն ամբողջությամբ կորցրել են կապիտալները եւ սնանկացել:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը հայտարարեց, որ «իրավիճակը լարված է, բարդ, անորոշ, բայց կառավարելի»: Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանի ֆինանսական համակարգը կայուն է, թեեւ կան խնդրահարույց բանկեր, սակայն դրանց «տեսակարար կշիռը շուկայում աննշան է եւ կազմում է 3-4%»:

Ռուստամովի խոսքով՝ «Ադրբեջանը չսիրող ուժերը հոռետեսական կանխատեսումներ են անում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում», որը, սակայն, չի համատասխանում իրականությանը: Այստեղ ակնհայտ է ակնարկը հայկական ԶԼՄ-ներին, որոնք շտապեցին տեղի ունեցածը ներկայացնել որպես Ադրբեջանի բանկային համակարգի փլուզում: Մյուս կողմից, անկախ փակված կամ փակման ենթակա բանկերի տեսակարար կշռից՝ գործող 30 բանկերից 4-ի հետ կապված ճգնաժամային իրավիճակը լուրջ ազդակ է: Բացի դրանից՝ երկու բանկերի փակման հետեւանքով շուրջ հազար հոգի կորցրել է աշխատանքը, ինչը եւս չի կարող դրական համարվել:

Հանուն արդարության հարկ է նշել նաեւ, որ այդ բանկերի խնդիրները նոր չեն. անցյալ տարվա վերջին Ata Bank-ը, հնարավորություն չէր ունեցել վերադարձնել ավանդատուի պահանջած միջոցները: Նշված բանկերում լուրջ խնդիրներ են եղել նաեւ 2015թ. ճգնաժամի ընթացքում: Ամեն դեպքում՝ ստեղծված իրավիճակը հարվածի տակ է դնում բնակչության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ:

Ներկայումս ստեղծված իրավիճակը պայմանավորված է նավթի գների անկմամբ, ինչի հետեւանքով ադրբեջանական նավթային ոլորտը եւ այն սպասարկող բանկային համակարգը հայտնվել են ծանր վիճակում: Բանկային համակարգի ճգնաժամն իր հերթին սպառնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, մասնավորապես մանաթի արժեզրկման եւ դրանից բխող հետեւանքների տեսքով:

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական մանաթի հիմքում նավթն է: Երբ նավթի գներն անկում են ապրում՝ ուժեղանում է ճնշումը մանաթի վրա: 2020թ. բյուջեն հաշվակված է բարելի դիմաց 55 դոլարով, իսկ այժմ ադրբեջանական նավթի գինը տատանվում է 20-25 դոլարի սահմաններում եւ քանի որ մայիսին համաշխարհային գրեթե բոլոր նավթապահեստները համալրված են լինելու՝ նավթի գնի աճ չի սպասվում: Այս պարագայում Ադրբեջանի վճարային հաշվեկշիռը մոտակա ամիսներին բացասական կլինի, ինչը շտկելու համար կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կդիմի պահուստային ֆոնդի օգնությանը:

Վերջին երկու ամիսների ընթացքում մանաթի արժեզրկում թույլ չտալու համար Ադրբեջանի իշխանությունները պահուստային ֆոնդից արդեն օգտագործել են 2 միլիարդ մանաթ, եւ չնայած նրան, որ ֆոնդում դեռեւս 41 միլիարդ մանաթ կա, հայտնի չէ՝ արդյո՞ք Ադրբեջանը կգնա ավելի մեծ ծախսերի: Մի կողմից դա թույլ կտա կախել մանաթի արժեզրկումը, մյուս կողմից՝ պահուստների մսխումը կարող է բերել է՛լ ավելի լուրջ պնդիրների, քանի որ դեռեւս հայտնի չէ, թե երբ համաշխարհային տնտեսությունը եւ նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին:

Ադրբեջանի ԿԲ-ի ներկայիս քայլերը կարելի է դիտարկել բանկային համակարգը թույլ բանկերից «մաքրելու» համատեքստում, որի նպատակն է նվազեցնել բանկերի քանակը եւ ամրացնել ճգնաժամը վերապրած բանկերը: Դա ինչ-որ առումով հետքայլ է, քանի որ 2015թ., երբ մանաթը գրեթե երկու անգամ արժեզրվեց, նմանատիպ իրավիճակ արդեն եղել էր: Այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը 11 միլիարդ մանաթ ծախսեց ազգային արժույթի փոխարժեքը պահպանելու համար, իսկ ճգնաժամից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումով բանկային համակարգը որոշակի ազատություն ստացավ կլանային շրջանակներից, ինչը պետք է ավելի վստահելի եւ կայուն դարձներ այն, սակայն ունեցավ ճիշտ հակառակ արդյունքը:

Փաստն էյն է, որ առանց համակարգային փոփոխություններ կատարելու ձեռնարկվող քայլերը խորքային արդյունք չեն տա։ Իսկ համակարգային փոփոխությունների Ալիեւը գնալ չի կարող, քանի որ դա կվտանգի իր իսկ իշխանությունը: Խոշոր հաշվով Ալիեւի ընտրությունը մեծ չէ. կա՛մ գնալ համակարգային փոփոխությունների եւ «տրորել» մի շարք հարուստ ու ազդեցիկ անձանց շահերը, կա՛մ հերթական անգամ ուղղել տնտեսական ճգնաժամի հետեւանքները սոցիալական դաշտ եւ դրա հաղթահարման բեռը դնել բնակչության ուսերին: Երկու ճանապարհներն էլ սպառնում են քաղաքական ճգնաժամ առաջացնել, սակայն երկրորդի դեպքում ճգնաժամը կարելի է կառավարելի պահել քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների, ոստիկանական բիրտ ուժի, իսկ եթե դա էլ չօգնի՝ ռազմական արկածախնդրության միջոցով:

Տպել
1648 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա