Երևան
16 °C
«Ես զրուցել եմ մի մարդու հետ, որն արդեն բուժվել է, նա նշեց, որ չի էլ հավատում, որ իր մոտ կորոնավիրուս է եղել, որովհետեւ նա սիմպտոմներ չի ունեցել: Նա չի ունեցել ջերմություն, հազ, որեւէ ախտանիշ եւ նշում էր, որ չի հասկանում, թե ինչ «խաղեր» են, որովհետեւ իրեն 14 օր պահել են հյուրանոցում են անգամ մեկ դեղ չեն տվել»:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում գրանցված 2000-ից ավելի դեպքերի մոտ 1000-ը ասիմպտոմ դեպքերն են, երբ չկա որեւէ ախտանիշ, այս պարագայում կա թերահավատություն հիվանդության նկատմամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնեց՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ բոլորի մոտ հիվանդությունն անհատական ընթացք է ունենում, երբեմն՝ դժվար է հասկանալը կորոնավիրուսի առկայությունը, երբեմն էլ՝ այն չափազանց ծանր ընթացք ունի, անգամ՝ մահվան սպառնալիք:
Ասիմպտոմ դեպքով մեկուսացման կարեւորությունը, ըստ պատասխանատուների, նրանում է, որ վարակակիրը կարող է վարակել տան մյուս անդամներին եւ նրանց պարագայում արդեն հիվանդությունը ծանր ընթացք ունենա:
Ըստ վարչապետի, եթե իրենք համոզված լինեն, որ ասիմպտոմ դեպքերով մարդիկ կմնան տանը, իսկապես կպահպանեն բոլոր միջոցառումները եւ չեն վարակի շրջապատին, իրենց ընտանիքներին, ուրիշ մարդկանց, ապա նման մարդկանց բուժումը կիրականացվի տանը:
Արսեն Թորոսյանը շարունակեց.
«Մենք օր օրի փորձում ենք հետաձգել այդ օրը, բայց կարող է այդ օրը լինել անխուսափելի մոտ ապագայում: Մենք նման մարդկանց կխնդրենք մնալ տանը, լինել առանձին սենյակում, օգտվել անհատական սպասքից: Մենք պետք է այդ պարագայում առհասարակ վարակակրի հետ մինիմալի հասցնենք շփումը, լավ լվանանք սպասքը, օդափոխենք սենյակը, ախտահանենք ամեն ինչ»:
Նախարարի այս հստակեցումից հետո Տիգրան Ավինյանը հավելեց, որ իրականում դա վերջին փուլն է, որից առաջ կա նախավերջին փուլը, այն է՝ կոնտակտավորներին տուն ուղարկելու փուլը եւ հուսով են, որ առհասարակ չեն հասնի այդ փուլին, որովհետեւ նոր համակարգ են փորձելու: Այդ համակարգով կաշխատեն տեղորոշման գործիքները, ֆիզիկապես կայցելեն վարակակիրների հետ շփում ունեցած անձանց:
«Այս մեկ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության եւ մարզային պոիկլինիկաների հետ կաշխատենք եւ ինձ թվում է, կկարողանանք եւս մեկ նոր համակարգ ներդնել, որով կհետեւենք ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին ավելի արդյունավետ եւ կկարողանանք վարակակրի հետ շփված անձանց տանը մեկուսացման մեջ պահել»,-ասաց Ավինյանը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ