Տեղաշարժի թերթիկներն այլևս պետք չեն. մոլերը, շուկաներն ու առեւտրի կետերը փակ կմնան. պարետի որոշումը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որով չեղարկել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ մարտի 16-ին սահմանված մի շարք սահմանափակումներ:

Մասնավորապես՝ մայիսի 4-ից տնից դուրս գալու համար այլևս չեն պահանջվի տեղաշարժման թերթիկները:
Տնտեսական գործունեության տեսակներից մայիսի 4-ից կվերաբացվեն հանրային սննդի՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների բացառապես բացօթյա տարածքները:

Կվերաբացվի նաև ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկի, պոլիգրաֆիական նյութերի և արտադրության այլ տեսակներ: Կվերաբացվեն նաև շինարարության ավարտական փուլի աշխատանքները:

Մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում կգործեն միայն խանութներն ու կրպակները:

Իսկ մոլերը, առևտրի կենտրոններն ու շուկաները դեռ կշարունակեն փակ մնալ: Դրանց տարածքում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները: Տրանսպորտը ևս առայժմ չի աշխատի:

Ամբողջությամբ կվերաբացվի նաև տեղեկատվության և կապի ոլորտը, բուսաբանական և կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքներն ու արգելոցները:

Տպել
3124 դիտում

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Արցախի նախագահի հաստատմամբ Մարտակերտի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեություն

Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների եւ ՊԵԿ նախագահի նշանակման մասին

Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է սահմանել

Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ

Գոգյանի նման մարդկանց պետք է համարենք հարստություն, արժեքավոր ռեսուրս․ Արծրունի Սահակյան

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Դիմակով նստած ենք եղել, կարծում եմ խնդիր պետք է առաջացած չլինի. Մակունցը՝ Փաշինյանի հետ շփման եւ թեստ հանձնելու մասին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գեւորգյան

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Քաջարանի բնակչին առևանգելու եւ ծեծի ենթարկելու գործով 3 անձ կալանավորվել է

«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ կա. 9 մահ է գրանցվել մինչ այսօր

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ