Կորոնացատկեր այնտեղ, ուր կարանտին չկա

Շվեդիան այն փոքրաթիվ երկրներից է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի կարանտինային միջոցառումների չի դիմել, այստեղ փորձ է արվում հնարավորինս արագ սովորել վարակի հետ ապրել. այս մասին տեղեկանում ենք CNN-ից: Բաց են սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, աշխատանքի ու զվարճանքի բոլոր այն վայրերը, որտեղ գործնականում անհնար է պահել սոցիալական հեռավորությունը: Իրենց առօրյա կյանքով ապրող շվեդները մեծամասամբ դժգոհ չեն, որ կարող են կտրել իրենց մազերը, խմել սիրելի գարեջուրն ու հանգստի ընդմիջումներին զրուցել ընկերների հետ, եւ իհարկե, աշխատել ու վաստակել: Ոմանք լսում են կառավարության հորդորն ու աշխատում հեռավար եղանակով, շատերը չեն բարձրանում հանրային տրանսպորտ, երբ այնտեղ մարդիկ քիչ չեն, սակայն առօրյա կյանքի ռիթմը գրեթե նույնն է:

Այսօրվա տվյալներով՝ Շվեդիայում գրանցվել է ավելի քան 21 000 վարակման եւ մոտ 2 600 մահվան դեպք: «Սրանք միայն թվեր չեն, ցուցանիշներ չեն, նրանք մարդիկ էին, որ կարող էին ողջ լինել, ինչպես ես եւ դուք, եթե կառավարությունն այլ ճանապարհով գնար»,- լրագրողի հետ զրույցում ասել է անցյալ շաբաթ իր հորը կորցրած աղջիկը:

Ընդհանուր առմամբ՝ տնտեսական ու առողջական խնդիրների մասին ճիշտ հակառակ դիրքորոշում են արտահայտում մարդիկ, ովքեր անձամբ շփվել են վարակի հետ, կորցրել հարազատի կամ տեսել նրա տառապանքները եւ այն մարդիկ, որոնք վարակի մասին լսել են միայն լուրերով:

Կարանտինային որեւէ միջոցառում չի ձեռնարկվում նաեւ Բելառուսում՝ չնայած վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճին. մարդիկ հավաքվում են, որքան կամենում են, բաց են աշխատատեղերը, սննդի կետերը, դպրոցները, որոշ վանքեր ու եկեղեցիներ: Իշխանությունները դեռեւս ժխտում են համավարակի առկայությունը երկրում. հաղորդում է BBC- ն:

Բելառուսում, մինչդեռ, վերջին շաբաթներին կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ամեն օր գրանցվում է վարակման ավելի քան 800 դեպք:

Վարակվածների նոր դեպքերի մասին տեղեկատվություն են տալիս առողջարաններում, այլոց հայացքներից ծածկված մանկատներում, այլ փակ հաստատություններում աշխատողները: Վարակի օջախներ են նաեւ ակտիվ համայնական կյանքով ապրող մենաստանները: Առողջապահության նախարարությունը նշում է երկրի համար միայն ընդհանուր թվեր. ոչ մի մեկնաբանություն՝ օջախների մասին, իսկ հանրությանն անհանգստացնում է հենց դա:

Ապրիլի 12-ին, երբ Բելառուսում պաշտոնապես հաստատվեց կորոնավիրուսային վարակի ավելի քան 2500 դեպք, կաթոլիկները նշում էին Սուրբ Զատկի տոնը: Մեկ շաբաթ անց, երբ արդեն առկա էր առնվազն 4000 դեպք, ուղղափառ քրիստոնյաներն էին նշում Հարության տոնը: Նախագահ Լուաշենկոն հրապարակավ քննադատեց այն եկեղեցականներին, որ հորդորում էին արարողություններին մասնակցել առցանց, աղոթել տանը: Այս պահին երկրում ավելի քան 12 հազար վարակակիր կա:

Կտրուկ աճել է վարակակիրների թիվը Ռուսաստանում. երեկ գրանցվել է Covid-19-ի ավելի քան 7 հազար դեպք: Կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 100 հազարը, իսկ մահացությունների թիվը՝ հազարը. այս մասին հայտնել են ՌԴ կառավարության աշխատակազմից: Վերջին շրջանում Մոսկվայում ամեն օր գրանցվում է ավելի քան 3 հազար նոր դեպք: Արդեն երկու օր է, որ մահերի թիվը գերազանցում է մեկ օրում 100-ը: Կարանտին կամ արտակարգ դրություն Ռուսաստանում հայտարարված չէ, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ մինչեւ մայիսի 11-ը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը (դրանց համար պարտավոր են վճարել գործատուները):

Հիշեցնենք, որ Հայաստանում էլ այսօր կորոնավիրուսային իրավիճակը հայտնաբերված դեպքերի թվով ռեկորդային էր բնորոշել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գրանցվել է 134 նոր դեպք: Այս պահին ունենք 1103 հիվանդ, որ գտնվում են բժշկական հսկողության տակ, արհեստական շնչառության սարք է միացված նրանցից 6-ին, ծայրահեղ ծանր վիճակում է 17 քաղաքացի, ծանր վիճակում է՝ 59-ը։

Տպել
3621 դիտում

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)