Սուտ տեղեկություններ՝ ՌԴ-ում կալանքի տակ գտնվող օդանավի մասին. դիվանագիտական սկանդալ չկա. infocheck.am

Լրատվական դաշտում բազմաթիվ են տարատեսակ տեղեկությունները ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում կալանքի տակ գտնվող տրանզիտային օդանավի մասին։ Տարածվող տեղեկություններում տեղ էին գտել այնպիսի պնդումներ, ինչպիսիք են՝ օդանավը հայկական է, ապօրինությունների մեղավորները Հայաստանի մաքսային մարմիններն են, կազմակերպիչը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Տարածվող կեղծիքներից էր նաև, թե Ռուսաստանի Դաշնությունը ավելի վաղ խնդրել էր, որ Երևանից Մոսկվա դատարկ թռչող ինքաթիռը հայրենիք վերադարձնի ՌԴ քաղաքացիներին, մինչդեռ այս առաջարկը կտրականապես մերժվել է։ Ըստ 168.am-ի աղբյուրների՝ դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա է հղվել հայկական կողմին։ «Հայաստանում ՌԴ դեսպանը մի քանի անգամ զանգահարել է Տիգրան Ավինյանին՝ պարզաբանումներ ստանալու ապօրինի ծխախոտի ՌԴ ներմուծման հարցով, սակայն քարտուղարուհին ասել է, որ չի կարող միացնել: ՌԴ դեսպանը ստիպված է եղել կապ հաստատել փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այլ մանրամասներ չի հաջողվել պարզել»,- նշված է հրապարակման մեջ։

Նախ նշենք, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը չի պատկանում հայկական կողմին, այն ռուսական է։ Խոսքը «Aviation rescue company of emercom of russia» ընկերության մասին է։ Քաղաքացիական ավիացիայի փոխանցմամաբ՝ ավիաընկերությունը նախատեսել է մեկանգամյա ոչ կանոնավոր թռիչք Մոսկվա-Երևան-Կրասնոդար երթուղով։ Այս չվերթով նախատեսվում էր Երևանից տեղափոխել 40 տոննա ծխախոտ։

ՀՀ ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ ծխախոտը եղել է օրինական ձևակերպված՝ ըստ ՀՀ օրենսդրության բոլոր ընթացակարգերի։ Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, պայմանագիր, ծագման հավաստագիր և այլն)։ ՊԵԿ-ի փոխանցմամաբ՝ եթե բեռը փոխադրվեր նախապես նշված վայր՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, որևէ խնդիր չէր առաջանա, քանի որ հայտարարագրում ի սկզբանե բեռի վերջնական նշանակման վայրն այդ երկիրն է եղել։ Խնդիրն այն է, որ բեռը այդպես էլ չի հասել Աֆղանստան, այլ մնացել և, ըստ էության, դատարկվել է Ռուսաստանում։ Նշենք, որ թռիչքը նախատեսվել է Մոսկվա-Երևան-Կրասնոդար երթուղով, որից հետո դեպի Աֆղանստան արտահանումը պետք է տեղի ունենար ցամաքային ճանապարհով։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան կողմից կառավարությանն ու ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտային, պետք է նշել, որ նմանօրինակ զանգ գերատեսչություններից որևէ մեկը չի ստացել։ Թե՛ Տիգրան Ավինյանի գրասենյակից և թե՛ ԱԳՆ մամուլի ծառայության կողմից այս լուրը հերքվեց։ 

ԱԳՆ-ից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին. «Ռուսաստանի դեսպանը նման հարցով մեզ չի դիմել, Շավարշ Քոչարյանը ևս որևէ զանգ չի ստացել, ինչպես հաղորդում են լրատվականները»։ Ինչ վերաբերում է ռուսական կողմի խնդրանքին՝ Երևանից Մոսկվա թռչող ինքաթիռով հայրենիք վերադարձնել նաև ՌԴ քաղաքացիներին, արտաքին գերատեսչությունից հայտնեցին, որ դա ևս սուտ է։ Ընդհակառակը, հայկական կողմը ինքն է առաջարկել ռուսականին, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը ետ վերադարձի ժամանակ Հայաստանից տեղափոխի Ռուսաստանի քաղաքացիներին։

Տպել
4222 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին