«Բուսաբանական այգու» վարձակալված տարածքներն օգտագործվել են այլ նշանակությամբ, գումարը գանձվել է կրկնակի ցածր

30/04/2020 schedule14:50

«Բուսաբանական այգու» վարձակալված տարածքների օգտագործման գործընթացներում ՀՀ դատախազությունը հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի չարաշահումների մասին տվյալներ: Հողատարածքները վարձակալության են հանձնվել ամսական 62.000 դրամով, որը հետագայում փոփոխվել է ու դարձել ամսական 100.0 հազ. դրամ, այսինքն՝ տարեկան 1.2 միլիոն դրամ:

Մինչդեռ ՀՀ Կառավարության նշված որոշումների պահանջները պահպանելու դեպքում տարածքի վարձավճարը պետք է կազմեր կրկնակի ավելի՝ տարեկան առնվազն 2,5 մլն դրամ կամ ամսական շուրջ 209 հազ. դրամ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Դատախզության հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորեւ.

ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված «ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության տրման գործընթացի մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Դրանց կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ կոռուպցիոն բնույթի չարաշահման հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ:

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող ք. Երևան, Աճառյան փողոց, թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» է, իսկ  գործառնական նշանակությունը՝ «բուսաբանական այգի կազմակերպելու»:

2016թ. ՊՈԱԿ-ը  «Լ... Գ...» ՍՊԸ-ի հետ մեկ տարի ժամկետով կնքել է 1000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր, որի ժամկետը յուրաքանչյուր տարի երկարացվել է ընդհուպ մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների իրականացրած տեղատեսությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն նշված հողամասն օգտագործում է շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակով, ինչը չի համապատասխանում այդ հողատարածքի՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը:

Չնայած կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված է եղել, որ  տարածքը դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով օգտագործվելու դեպքում վարձատուի պահանջով պայմանագիրը կարող է դատական կարգով վաղաժամկետ լուծվել, սակայն ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել այդ և տարածքը հետ վերադարձնելու ուղղությամբ:

ՊՈԱԿ-ը  մեկ այլ՝ «Ք... Գ...» ընկերության հետ 2011թ. դեկտեմբերի 30-ին կնքվել է 3000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր՝ կանաչապատման նպատակով, որի ժամկետը երկարացվել է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: 2020թ. մարտի 12-ի դրությամբ, սակայն,  այդ տարածքը առանձնացված է բետոնե հիմքով քարե հիմնական պարիսպով, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո տարածքը չի վերադարձվել ՊՈԱԿ-ին: Պարզվել է, որ ընկերությունը նշված տարածքում ծավալել է մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի գործունեություն: Այսինքն տվյալ դեպքում ևս, չնայած հողատարածքը չի օգտագործվել պայմանագրով նախատեսված՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը համապատասխան, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք այս դեպքում էլ միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը լուծելու ուղղությամբ:

Պարզվել է նաև, որ խախտելով ՀՀ կառավարության 22.02.2001թ. և 24.12.2003թ. որոշումների պահանջները՝ նշված հողատարածքը ՍՊԸ-ին վարձակալության է հանձնվել ամսական 62.000 դրամով, որը հետագայում փոփոխվել է՝ սահմանելով տարեկան 1,2մլն դրամ (ամսական 100.0 հազ. դրամ):

Մինչդեռ, ՀՀ կառավարության նշված որոշումների պահանջները պահպանելու դեպքում տարածքի վարձավճարը պետք է կազմեր կրկնակի ավելի՝ տարեկան առնվազն 2,5 մլն դրամ կամ ամսական շուրջ 209 հազ. դրամ:

Այսինքն վարձակալության հանձնված հողատարածքի վարձավճարը պակաս է հաշվարկվել և գանձվել ընդհանուր մոտ 12մլն  ՀՀ դրամի չափով՝ ՊՈԱԿ-ին պատճառելով նույնքան վնաս:

Նկատի ունենալով, իրականացրած մշտադիտարկման և ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Տպել
1834 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա