Լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալներն այսօրվանից հասանելի են անվճար հիմունքով

Լրատվական գործունեություն իրականացնողների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն անվճար հիմունքով: Նշենք, որ նախկինում յուրաքանչյուր իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ԶԼՄ-ները վճարում էին պետական տուրք:

Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այսօրվանից ուժի մեջ է մտել նախօրեին հրապարակված ՀՀ արդարադատության նախարարի «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի ձևերը հաստատելու մասին» հրամանը: Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այսօրվանից կարող են լրացված հայտերը՝ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության այս պահին գործող տարածքային սպասարկման գրասենյակներ: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարված լինելը և Հանրապետության տարածքում տեղաշարժման իրավունքի առկա սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ մինչև արտակարգ դրության ավարտը նշված հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ հայտը և կից փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն հայտը մուտքագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նման հնարավորության նախատեսումը կամրապնդի հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստի նրանց կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն:

ԱՆ-ից հիշեցնում են, որ այդ բարեփոխումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, իսկ դրան ուղղված օրենսդրական փաթեթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի մատի 6-ին և ուժի մեջ մտել ապրիլի 11-ին:

Տպել
568 դիտում

Վստահեցնում եմ, որ որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, վարակակիրը ժամանել է ՀՀ-ից

Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, գրանցվել՝ 9 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Վստահեցնում եմ՝ ցանկացած սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. վարչապետը՝ Կառավարության արտահերթ նիստում

Փրկարարները ճոպանների օգնությամբ քաղաքացիներին Հրազդանի կիրճից դուրս են բերել

Հակառակորդի կրակոցից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից 2-ը թեթեւ վնասվածքներ են ստացել. Ստեփանյան

ՊՆ-ն երեկ եւ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակել

ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել սահմանային իրավիճակի մասին

Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 4-րդ զոհի մասին. վերջինս ավագ լեյտենանտ է

Եթե իրավիճակը չհանդարտվի, արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրներին թև ու թիկունք դառնալ. Պողոսյան

Ադրբեջանի վաղեմի մտադրությունը պետք է ամեն գնով կանխել. Տիգրան Աբրահամյան

Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ

Իջևան-Դիլիջան ճանապարհին բախվել են մեքենաներ. 2 տուժած հոսպիտալացվել է

Ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈՒ-երի ղեկավարությունը. խոսքը դիրքային կորուստների մասին է. Հովհաննիսյան

Կրակոցների ձայների ներքո Մովսեսում քննարկում էինք ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները. Սիփան Փաշինյան

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից Տավուշում իրականացվող գնդակոծությունը

2-3 ժամ դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ հրետակոծելով հայկական դիքերի ուղղությամբ

«Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցիները՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ԱԳՆ