Առերևույթ խոշտանգման վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. ՀՀ դատախազություն

29/04/2020 schedule19:06

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացնելու երևույթների դեմ հետևողական քրեաիրավական պայքարը:

Մասնավորապես, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հաստատվել է «Նուբարաշեն» քրեականարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Արմեն Աղաջանյանին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործով  մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Այս մասին տեղեկացնում  է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

Իրականացված նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ 2018թ. մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով նույն ՔԿՀ մի խումբ աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել նախնական կալանքի տակ գտնվող Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ 2 աշխատակիցների. անվտանգության ապահովման բաժնի նախկին աշխատակից Ա. Մ.-ին, ում մասով քրեական գործն ուղարկվել է դատարան:

Ավելի վաղ՝ 2018թ. ապրիլի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հ.-ին, որի մասով դեռևս 2018թ. հուլիսի 11-ին քրեական գործից մաս էր անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Այս մասով 2019թ. նոյեմբերի 26-ին դատարանը թեև կայացրել էր Ա.Հ.-ի վերաբերյալ մեղադրական դատավճիռ, սակայն վերավորակել էր 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր ճանաչել 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ և համաներման ակտի կիրառման հիմքով ազատ արձակել դատարանի դահլիճից:

Մեղադրող դատախազը, անհիմն համարելով առաջին ատյանի դատարանի կողմից առաջադրված մեղադրանքի վերաորակումը, ինչի արդյունքում ամբաստանյալն ազատվել է կատարած հանցագործության համար ռեալ ազատազրկման ձևով պատիժ կրելուց, դատավճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթ:

Միաժամանակ, նույն քրեական գործով նախաքննական մարմնի կողմից 2020թ. ապրիլի 8-ին համաներման մասին օրենքի ընդունման հիմքով «Նուբարաշեն» ՔԿՀ ևս երկու աշխատակիցների՝ Հ. Ն.-ի և Յ. Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել:

Բացի վերոնշյալը, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի շենքում 2017թ. հոկտեմբերի 4-ին Ժորա Սիմոնյանին խոշտանգելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործով, որով  ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ. Մարդանյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել էր հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ: Դրա դեմ ևս մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք: Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ մասնակի բավարարել է բողոքը, Գ. Մարդանյանի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ 2019թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 146 քրեական գործ: Քննված 5 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է դատարան, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2018թ. համեմատությամբ:

Տպել
1140 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում