Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը

29/04/2020 schedule16:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը:

Վարչապետը նշել է, որ կապիտալ ծրագրերն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեն, և առանձնահատուկ նախանձախնդրությամբ պետք է վերաբերվել այդ ծախսերի պլանավորված չափով իրականացմանը: «Ինչո՞ւ է այս տարի առանձնահատուկ կարևոր, և նախորդ տարիներից ի՞նչ պրակտիկա ունենք կապիտալ ծախսերի հետ կապված. նախորդ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվում են, բայց եթե 2019 թվականին ի հեճուկս կապիտալ ծախսերի թերակատարման՝ մենք ունեցանք աննախադեպ տնտեսական ակտիվություն, այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ, և հետևաբար ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Մենք համարում ենք, որ այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է՝ չստեղծված աշխատատեղեր, նշանակում է՝ աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է՝ տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացման: Այս առումով մենք իսկապես պետք է առանձնահատուկ որակով և ծավալով կապիտալ ծախսեր իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020 թվականին պետական բյուջեով հատկացվել է 22 մլրդ 380 մլն դրամ, որից 21 մլրդ դրամն ուղղված է ճանապարհաշինությանը: Վերը նշված միջոցների շրջանակում նախատեսվում է հանրապետությունում հիմնանորոգել 250 կմ ճանապարհ: Այլ ծրագրերի շրջանակում նախատեսվում է ևս 80 կմ ճանապարհի վրա իրականացնել մասնակի նորոգում, վերանորոգել 65 կմ երկարությամբ կենսական ճանապարհներ, 90 կմ ճանապարհ էլ հիմնանորոգել վարկային ծրագրերի շրջանակում: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շինարարության նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, և մայիսի 5-ից բուն շինարարությունը կմեկնարկի:

Նախարարն անդրադարձել է նաև այլ ուղղություններով կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին:

Այնուհետև քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է աղետի գոտում՝ Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում, բնակարանաշինության ծրագրի ընթացքի մասին, անդրադարձել բնակարանների կառուցման նախագծային աշխատանքներին:

Վարչապետը հանձնարարել է վերը նշված բոլոր աշխատանքներն իրականացնել լայն թափով և սահմանված ժամկետներում:

Տպել
202 դիտում

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը

«Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը». Մարտի 1-ի գործով դատավճիռների դեմ՝ 16 բողոք

Եթե մեկն ասի, որ առասպելական վիշապի կաշին հնդկահավի փետուրի հետ կօգնի կորոնավիրուսին, շատերը կհավատան․ Արմեն Փամբուխչյան

Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Սյունիքի մաֆիոզական խմբակին պետք է տրվի համարժեք պատասխան. Ենգիբարյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած միջադեպին

Հայկավանում հակակարկտային կայաններ են տեղադրվել

Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. Արմեն Սարգսյանը զրուցել է Սերբիայի նախագահի հետ