Այ հոգնած, քաղաքական տրյապկա, անբարոյականի վաստակ․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (տեսանյութ)

Քիչ առաջ թեժ իրավիճակ էր Ազգային ժողովում. վիճաբանություն սկսվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ, որի ընթացքում հնչեցին փոխադարձ վիրավորանքներ:

Մինչ այդ Ալեն Սիմոնյանն իր ելույթում շեշտեց, որ պարզապես չի կարող չխոսել, քանի որ շատ անգամ ասվեց իր անունը։ «Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում, որովհետեւ ինձ մոտ տպավորություն է, որ ձեր մոտ ինչ-որ մանիկալ պահ է։ Բայց ես ձեզ չեմ պատասխանի, ես կպատասխանեմ ձեր փեշի ետեւում թաքնված Էդմոն Մարուքյանին, որը մեկ Գորգիսյանին է խնդրում, որ իր տեղը ելույթ ունենա, մեկ ձեզ է խնդրում, որովհետեւ ինքը չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում»,- ասաց Սիմոյանը։ Նա նշեց, որ շատ լավ հասկանում է, որ Մարուքյանը «ծանր տարավ», երբ ինքը Միքայել Մինասյանին՝ Միշիկին, բան ասեց, այնուհետեւ ավելացրեց՝ ոչինչ, տենց էլ է լինում։

«Թիմի մասին խոսելիս, հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ ես իմ ընկերների հետ, երբ շատերը մահանալուց պրծան, ձեզ գրում էի, խնդրում էի դուրս գալ փողոց ոչ թե իմ, այլ երեւանցիների համար եւ ձեզնից որեւէ մեկը դուրս չեկավ»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին շարունակեց Սիմոնյանը՝ հավելելով, որ հենց այդ ժամանակ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ընդդիմության տեսիլք ստեղծելու համար, որ Սերժ Սարգսյանը հանգիստ ընտրվի, Սերժ Սարգսյանին առնվազն 15 անգամ Սերժ Սարգսյան, պարոն Սարգսյան էր ասում։ «Հետո ես կպատմեմ շատ-շատ բաներ, որոնք գիտեմ»,- ասաց Սիմոնյանը, ինչից հետ Անի Սամսոնյանը տեղից բարձրաձայնեց, որ իրենք էլ շատ բան գիտեն։ Այնուհեձագանքեց նաեւ Էդմոն Մարուքյանը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Դու-ն դու ես, դուք-ով կխոսես սրանից հետո, կեթաս Միշիկիդ հետ դու-ով կխոսես, հոգնածը դու ես, հանգստացի՛, քաղաքական տրյապկա»։ Իրավիճակը չհանդարտվեց անգամ այս բանից հետո, Էդմոն Մարուքյանը կրկին տեղից բղավեց, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց. «Քեզ քո բոյի չափով պահի, հոգնած տրյապկա»: Դրանից հետո էլ  Մարուքյանը տեղից բղավեց՝ անբարոյականի վաստակ։ «Անբարոյականի վաստակը դու ես»,- պատասխանեց Սիմոնյանը: Այս ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձում էր հանգստացնել կողմերին. «Չի կարելի...Դե բավական է, սա Ազգային ժողով է»,- բղավեց Միրզոյանը, ապա դիմելով Մարուքյանին ասաց, որ չի կարելի սադրանք անել։ «Ես եմ նիստը վարում, ես կորոշեմ՝ ինչ անել։ Շարունակում ենք քննարկումը, պետք է պահել Ազգային ժողովի մակարդակը»,- եզրափակեց Միրզոյանը։

Տպել
4760 դիտում

Բաժնային սեփականությամբ բնակարան, փոխառություններ և աշխատավարձ. ինչ է հայտարարագրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Վերջին 11 օրում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. անձրև հիմնականում չի տեղա

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը մինչև նոյեմբերի 12-ը կշարունակի փակ մնալ

Չունի քաղաքական անցյալ. ինչ սկզբունքով է վարչապետի իր թեկնածուին ընտրել Սալոմե Զուրաբիշվիլին

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Սրբատեղիի հարևանությամբ մեքենաներ են բախվել. «Օպել»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

Գալստանյանը «փրկության» կարիք ունի. 6-ամսյա խայտառակության էջը փակելու համար նա ուժ կգտնի՞ արդյոք այսօր

Իլոն Մասկը ձեռքերն օդ պարզած ցատկել է բեմ. ինչ է նա խոստացել ամերիկացիներին Թրամփի հաղթանակի դեպքում

Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված բանաձևին. ինչ կոչ է Ադրբեջանն ուղղել Հայաստանին

Վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. ադրբեջանցի պատգամավորները դիմել են ԱԳՆ-ին

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 6-ին

Չինական դպրոցի դիմաց «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութում բնակելի շենքերի տակ գտնվող Հըզբոլլահի պահեստներին

Իսրայելը հարվածել է Գազայի մզկիթին և դպրոցին. առնվազն 24 մարդ է զոհվել

50 կիլոմետր, կեցցե’ հեծանիվը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 10 մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել Հերմոն գյուղի հանգստի գոտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն

Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին

Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել

Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին

Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը

Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը

ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած

Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամ և ականջակալ

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, շաբաթվա կեսին սպասվում են անձրև ու ամպրոպ