Պահանջում եմ կրկնել նույն բանը Ալեն Սիմոնյանի ներկայությամբ․ Արփի Դավոյանը՝ Անի Սամսոնյանին

Դուք որտեղից գիտեք՝ ում ոնց են ընդունում, ում մասին ինչ կարծիք ունեն, նախ եւ առաջ լսեք ձեր մասին կարծիքները, հետո նոր ձեզ իրավունք պահեք խոսել մի մարդու մասին, որը դահլիճում չի գտնվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Անի Սամսոնյանի ելույթին։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սամսոնյանն իր ելույթում ասել էր, որ Ալեն Սիմոնյանին նույնիսկ իր թիմում լուրջ չեն վերաբերվում, ուր մնաց՝ իրենք եւ քաղաքացիները։ Դավոյանն իր ելույթում պահանջեց Սամսոնյանից կրկնել նույն բանը Ալեն Սիմոնյանի ներկայությամբ եւ ասել, թե ումից է լսել նման կարծիքներ։

«Այսօր այս դահլիճում պոպուլիզմի ցերեկույթ էր՝ չնայած դա սկսվել է այն ժամանակ, երբ սկսվեց այս համաճարակի հետ կապված ողջ գործընթացը»,- շարունակեց Դավոյանը։ Նրա համոզմամբ՝ համաճարակի բռնկման հետ մեկտեղ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում պոպուլիզմի բռնկում սկսվեց։ «Օրինակ՝ ասվում է, բարեբախտաբար, խնայողություններ եք արել։ Խնայողությունները բարեբախտաբար չեն արվում, դրանք արվում են նպատակային, ծրագրված, եւ խնայողություններն անում է Կառավարությունը»,- ասաց Դավոյանը։ Նա մեջբերեց նաեւ ԼՀԿ խմբակցության պատգմավոր Էդմոն Մարուքյանի ելույթից հատված․ «Մարուքյանի ելույթը սկսվում է այս բառերով՝ կուշտը սովածին մանր է փրթում։ Դա մե՞զ է ասում, կուշտը մե՞նք ենք։ Կուշտերի ժամանակ պատգամավոր է եղել, քանի՞ անգամ է նման ելույթ ունեցել, ոչ մի անգամ»,- ասաց Դավոյանը։

«Ի՞նչ է նշանակում՝ մարդիկ աջակցության ծրագրերի ցանկերում փնտրում են եւ իրենց չեն գտնում։ Շատ մարդիկ էլ գտնում են։ Ես հասկանում եմ, որ ձեզ ձեռնտու չէ, որ ասեք՝ այս տնտեսվարողը դիմել է եւ ստացել է գումարը, այս քաղաքացին դիմել եւ ստացել է գումարը»,- նկատեց Դավոյանը։ Նա նաեւ մեջբերեց այն փաստը, որ անընդհատ ասվում է՝ մենք պատասխանում ենք հեռախոսազանգերին։ «Մենք էլ ենք պատասխանում զանգերին, նամակներին, մեր օգնականները աշխատում են պարետատանը, մենք դրա մասին չենք բարձրաձայնում։ Մենք չենք ասում՝ մեզ են դիմել հազարավոր քաղաքացիներ, մենք չենք հաշվում զանգերը, մենք պարտավոր ենք պատասխանել այդ զանգերին, եւ դա նորմալ է։ Ասում եք՝ մարդկանցից գնում քվե եք խնդրում, հիմա էլ վրաները գազ ու լույս եք անջատում։ Նախ՝ մենք չենք անջատում, հետո՝ հասկանում եմ, որ անընդհատ պետք է ասեք այն, ինչ ձեզ է պետք»,- ասաց Դավոյանը՝ կոչ անելով պոպուլիզմի չդիմել, որովհետեւ այս համավարակի պատճառով հիմա ամբողջ աշխարհում է ամեն ինչ գլխի վայր շուռ եկել։

Տպել
4306 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան