Covid-19-ը կարող է ներթափանցել ուղեղ, ազդել նյարդային համակարգի, սրտի, արյան շրջանառության վրա

Նոր կորոնավիրուսը կարող է ներթափանցել ուղեղ, ազդել նյարդային համակարգի վրա, առաջացնել ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, սրտի խնդիրներ, արյան մակարդման խանգարումներ եւ այլ բարդություններ. հաղորդում է BBC-ն:

Covid-19 վարակն, այսպիսով, ախտահարում է ոչ միայն շնչառական ուղիները: Ինչպես ցույց են տալիս դիտարկումները, վարակն ազդել է զգալի թվով հիվանդների նաեւ նյարդային համակարգի վրա:

Նյարդային բջիջների վրա վարակի ազդեցության մեխանիզմը դեռեւս ուսումնասիրված չէ, սակայն համի կամ հոտի զգացողությունների ժամանակավոր կորուստն արդեն իսկ ճանաչվել է որպես Covid-19-ին բնորոշ ախտանիշ:

Դրանից բացի, շնչուղիներից վիրուսը կարող է թափանցել գլխուղեղ, ինչն էլ կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ խաթարելով, կարելի է ասել, ցանկացած օրգանի բնականոն գործունեությունը:

Այս վարակի հնարավոր ուղեկցող հիվանդությունների ցանկը հսկայական է՝ մարսողական խնդիրներից եւ խցանված անոթներից մինչեւ սրտի անբավարարություն ու էնցեֆալիտ:

Բազմադեմ վարակ

Covid-19-ն սկսել է տարածվել շուրջ չորս ամիս առաջ, սակայն գիտնականները մինչ օրս շատ քիչ բան գիտեն հիվանդության հարուցիչ SARS-CoV-2 վիրուսի եւ մարդու մարմնի վրա դրա ազդեցության մասին:

Վարակի մասին ընդհանուր պատկերն ստացվում է գիտական ամսագրերի՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու իրենց փորձը ներկայացնող բժիշկների հարյուրավոր հոդվածներից վերցվող պատառիկներից:

Շարունակում է ընդլայնվել Covid-19-ի՝ հնարավոր ախտանիշների ցանկը (դրանք արդեն տասնյակից ավելի են): Եւ միաժամանակ առավել ընդգրկուն է դառնում մեր պատկերացումն այն մասին, թե այլ ինչ օրգաններ կարող է ախտահարել վիրուսը եւ, բացի թոքաբորբից, այլ ինչ բարդությունների կարող է հանգեցնել հիվանդությունը:

Ամենից հաճախ բժիշկները Covid-19-ի հետ դիտարկում են նյարդային համակարգի խանգարումներ: Միաժամանակ երկու ուսումնասիրություն՝ Ֆրանսիայում եւ Չինաստանում կատարված, հիմնավորում են, որ վարակվածների ավելի քան մեկ երրորդն այս կամ այն տիպի նյարդաբանական ախտանիշներ է ունենում:

Ընդհանուր առմամբ, այս նոր վարակը բնութագրվում է՝ որպես շատ բազմակողմանի հիվանդություն, որի ընթացքն ամեն առանձին օրգանիզմի դեպքում կարող է այլ լինել:

Ինչպես նշել են բժիշկները, Covid-19-ի առաջացրած բարդությունների ցանկում կան ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, սրտի խնդիրներ եւ արյան մակարդման խանգարումներ:

Նյարդային համակարգն այն վնասում է տարբեր ձեւերով, եւ դա զգայարանների ընդամենը ժամանակավոր չգործելը չէ:

Covid-19-ով հիվանդների մոտ, մասնավորապես, գրանցվել են էնցեֆալիտի (ուղեղի բորբոքման) դեպքեր: Երբեմն էլ հիվանդի իմունային համակարգն է սկսել հարձակվել սեփական նյարդային բջիջների վրա, ինչը հանգեցրել է մկանային թուլության, իսկ ծանր դեպքերում՝ կաթվածի: Գրանցվել են նաեւ ինսուլտի դեպքեր: Որպես բորբոքման կողմնակի ազդեցություն, կորոնավիրուսից խոշոր անոթներում երբեմն թրոմբներ են ձեւավորվել, ինչը, ի վերջո, հանգեցրել է ուղեղում արյան շրջանառության էական խախտման:

Եվ թեպետ, նյարդային խանգարումներ հիմնականում նկատվել են միայն ծանր հիվանդների մոտ, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ այդ ախտանիշները երբեմն կորոնավիրուսից ապաքինվելուց հետո էլ մնում են:

Ինչու են բարդություններն այդքան տարբեր

Վիրուսը կարող է հասցնել նյարդային համակարգի խաթարման ինչպես անուղղակիորեն՝ իմունային համակարգի չափազանց ակտիվացման (այսպես կոչված, ցիտոկինային փոթորկի) միջոցով, այնպես էլ ուղղակիորեն: Դա բացահայտվել է վարակակիր մահացածների դիահերձման արդյունքում. վիրուսային մասնիկներ հայտնաբերվել են նաեւ ուղեղներում: Կա վարկած, որ վարակը հասնում է ուղեղ շնչուղիների միջոցով:

Այնպես չէ, որ սա հատուկ է միայն նոր կորոնավիրուսին: Ուղեղի նմանատիպ ախտահարման են հանգեցնում նաեւ այլ հիվանդությունների՝ գրիպի, կարմրուկի հարուցիչներ. եւ դրանք եւս երբեմն (կարելի է ասել՝ հազվադեպ) հանգեցնում են նյարդային հիվանդությունների:

Covid-19-ի դեպքում իրավիճակն, անշուշտ, մի փոքր ավելի բարդ է: Նախ, վարակվածների թիվն արդեն շատ մեծ է՝ գերազանցել է 3 միլիոնը: Եվ երկրորդ, եթե վիրուսն, այնուամենայնիվ, հասնում է ուղեղ, վարակի հետագա տարածումը գրեթե անխուսափելի է. ուղեղի բջիջների մակերեւույթում կա նույն ACE2 մեմբրանային ընկալիչը, որի միջոցով վիրուսը ներթափանցում է հեշտությամբ՝ առաջացնելով բորբոքում:

Այդ նույն ընկալիչն ունեն արյան անոթների ներքին մակերեսը պատող բջիջները, հենց դրանցով էլ ծանր հիվանդների մոտ վիրուսը շնչառական օրգաններից դուրս է գալիս արյան մեջ: Արդյունքում, թրոմբոցիտային բարդություններ են նկատվում կորոնավիրուսային թոքաբորբ տանող յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ:

Վերջում հիշեցնենք, որ նոր կորոնավիրուս Covid-19-ը մեծամասամբ ընթանում է ընդհանրապես առանց ախտանիշների կամ շատ թեթեւ՝ մեկ-երկու օր ջերմությամբ, հազով, համուհոտի զգացողության կորստով: Այն առավելապես ծանրանում է տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների օրգանիզմում, եւ նշված բարդությունները զարգանում են այդ ծանր դեպքերի պարագայում:

Տպել
4192 դիտում

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել