Covid-19-ի մահասփյուռ ազդեցությունն ավելի մեծ է. որոշ երկրներ սկսել են վերանայել պաշտոնական թվերը

Կորոնավիրուսոտ աշխարհի տարբեր անկյուններում մահացության դեպքերը վերջին երկու ամսին 5%-90%-ով ավելին են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. Financial Times-ը համադրել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսների եւ նախորդ հինգ տարիների նույն ժամանակահատվածի մահացության ցուցանիշները 14 երկրում ու արձանագրել՝ մահերն ավելացել են 122 հազարով, ոչ թե պաշտոնապես հայտարարված 77 հազարով:

Այս համամասնության վերադրմամբ՝ ֆինանսական վերլուծության ոլորտում առաջատար պարբերականը եզրահանգում է, որ իրականում Covid-19-ով վարակվածների մահերը ողջ աշխարհում ոչ թե 201 հազար են, այլ՝ 318 հազար:

Դիտարկելով 2020-ի մարտ եւ ապրիլ ամիսների ցուցանիշները եւ այս շրջանում արձանագրված մահերը համեմատելով 2015-2019թթ. միեւնույն ժամանակահատվածի մահացության ցուցանիշների հետ՝ հոդվածի հեղինակները հաշվարկում են, որ մահերը դիտարկված երկրներում պատմական միջինի համեմատ 50 տոկոսով ավելի են եղել:

Հետազոտության շրջանակում ներառված են Ավստրալիան, Բելգիան, Դանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան: Բոլոր երկրներում, բացառությամբ Դանիայի, մահացածության աճի պաշտոնական թիվն էապես մեծ է եղել կորոնավիրուսակիր մահացածների թվից: Խնդիրն այն է, թե որքանով է ճշգրիտ ամեն երկրում հիվանդության բացահայտման թեստավորման կարգը եւ մահացության պաշտոնական վիճակագրությունը: Որոշ երկրներ, ներառյալ Չինաստանը, այժմ հետահայաց վերանայում են գրանցված մահերի պատճառները:

Այսպիսով, նախորդ տարիների համեմատ համաճարակի ժամանակ մահացության դեպքերն ընդհանուր առմամբ Բելգիայում աճել են 60%-ով, Իսպանիայում`51%-ով, Նիդեռլանդներում`42%-ով, Ֆրանսիայում`34%-ով:

Բնականաբար, այս մահերի մի մասն ունի այլ պատճառներ, քանի որ այս շրջանում մարդիկ խուսափում են հիվանդանոցներից նաեւ այլ հիվանդությունների դեպքում: Բայց մահացությունն առավելապես աճել է այն վայրերում, որտեղ Covid-19-ն առավել տարածված է եղել, եւ կարելի է ենթադրել, որ այդ մահվան դեպքերի մեծ մասն ուղղակիորեն կապված է վիրուսի հետ, այլ ոչ թե պարզապես սահմանափակումների կողմնակի հետեւանքն է:

             

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, ռիսկերի հանրային ընկալման մասնագետ Դեյվիդ Սփիգելհալթերն ասել է, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահերի ամենօրյա ցուցանիշները «չափազանց ցածր էին», քանի որ դրանք ներառում էին միայն հիվանդանոցներում արձանագրված մահերը:

«Անաչառ համեմատություն կարող եք ունենալ միայն այն ժամանակ, երբ դիտարկենք բոլոր մահերի պատճառները… Մահվան աճի հետ կապված այնքան հարցեր կան. Covid-19 ախտորոշում չունեցողների մահվան վկայականները հուշում են, որ այդ մարդկանց մահը միանշանակ կապված է եղել այս համավարակի հետ»:

Մահվան առավել մեծ աճ է գրանցվել քաղաքային տարածաշրջաններում, որտեղ եղել է վարակի բռնկում: Սա հատկապես մտահոգիչ է զարգացող շատ տնտեսությունների դեպքում, որտեղ մահացության իրական աճը կարող է տասն անգամ գերազանցել պաշտոնական տվյալներին:

Արտասահմանյան այլ լրատվամիջոցներ փոխանցում են, որ Էկվադորի Գուայաս նահանգում մարտի 1-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում Covid-19-ով վարակակրի մահվան ընդամենը 245 պաշտոնական դեպք է գրանցվել, բայց ընդհանուր մահացության մասին տվյալները ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածում այստեղ մահացել է մոտ 10.200 մարդ. սա պատմական միջինից ավելի է 350 տոկոսով:

Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա նահանգում, որ Եվրոպայում վարակի բռնկման կենտրոնն է, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավելի քան 13 հազարով ավելի մահ է գրանցվել: Սա 155%-ով ավելի բարձր է պատմական միջինից եւ զգալիորեն բարձր՝ պաշտոնապես հայտարարված Covid-19-ով պայմանավորված մահերի 4348 ցուցանիշից:

Իտալական Բերգամո քաղաքի հարակից տարածաշրջանում գրանցվել է միջազգային համեմատականով՝ վատթարագույն աճը`մահացության մակարդակը միջինից բարձր է եղել 464 տռոկոսով, այս շարքում հաջորդը Նյու Յորքն է 200 տոկոս աճով եւ Իսպանիայի Մադրիդը՝ 161 տոկոս աճով:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում թաղումները 1400-ով ավելին են եղել նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ. սա 15 անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածի  մահվան դեպքերի պաշտոնական ցուցանիշը՝ 90-ը:

Մարտահրավերը չի սահմանափակվում զարգացող աշխարհով: Միացյալ Թագավորությունում, ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում գրանցված մահերի թիվն ամենաբարձրն էր այս հարյուրամյակում: Անցյալ հինգ տարիների ցուցանիշից այն բարձր է 76 տոկոսով, եւ 58 տոկոսով բարձր՝ նույն ժամանակահատվածում կորոնավիրուսով պայմանավորված մահերի պաշտոնական ցուցանիշից:

«Եթե մենք ուզում ենք… [հասկանալ], թե տարբեր երկրներ ինչպես են արձագանքել ծավալվող համավարակին, եւ ինչպես է այն ազդել բնակչության առողջության վրա, ապա պիտի հաշվենք մահերի աճը»,- ասել է Լոնդոնի Հիգիենայի եւ Արեւադարձային բժշկության դպրոցի համաճարակաբանության պրոֆեսոր Դեւիդ Լեոնը:

Փորձագետները նախազգուշացրել են, որ այս վարակի համար խոցելի խումբ համարվող տարեցներից շատերը կարող են կնքել իրենց մահկանացուն բնակարաններում: «Շատ քիչ երկրներ են, ըստ երեւույթին, համակարգված եւ պարբերաբար թեստավորում մարդկանց խնամքի տներում, աշխատավայրերում եւ բնակարաններում»,- ասել է Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի Խնամքի քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Ադելինա Կոմաս-Հերրան:

«Համավարակի շրջանում մահացության վիճակագրության մասին խոսելիս պետք է նաեւ հաշվի առնել, որ տեղաշարժման սահմանափակումների արդյունքում մահացությունը մի շարք ոլորտներում, ինչպես օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով կամ մասնագիտական վնասվածներով պայմանավորված, բավական քչացել են»,- ասել է Պրահայի տնտեսագիտական համալսարանի ժողովրդագրագետ, պրոֆեսոր Մարկետա Պեչելդովան:

Տպել
2968 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին