Դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը «Սևան ազգային պարկ»-ից զավթված հողմասի հարցով

27/04/2020 schedule18:03

Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

2016թ. դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից հիշյալ հողամասի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի մի բնակիչ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի որոշման հիման վրա այդ անձին 25 տարի ժամկետով վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել է նշված հասցեում գտնվող 1,0526 ՀԱ հողամասը՝ 2 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամ ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ապա 2017թ. մայիսին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, փաստորեն, այն դեպքում, երբ արդեն իսկ հողամասը զավթված է եղել և դրա վրա ինքնակամ կառուցված են եղել շենքեր և շինություններ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը և նույն մասնաճյուղի տեսուչը հաստատապես իմանալով, որ պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի վրա ապօրինի կառուցվում են ինքնակամ շենք-շինություններ, միջոցներ չեն ձեռնարկել դրանք կասեցնելու ուղղությամբ: Իսկ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարը, հաստատապես իմանալով նախկին նախարարի կողմից այդ հասցեում առանց համապատասխան թույլտվության ամառանոց կառուցելու մասին, դիտավորությամբ չի կատարել ինքնակամ կառույց իրականացնողի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իր լիազորությունները:

Ավեին, հստակ իմանալով արդեն իսկ կառուցված՝ ամառանոցի առակայության մասին՝ համայնքի ղեկավարը նշված հասցեի հողամասի վերաբերյալ պատրաստել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որում մտցրել է կեղծ տեղեկություններ, առ այն, որ նշված հողամասը չկառուցապատված, կիսով չափ ծառապատված տարածք է: Դրա հիման վրա 12.12.2016թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի մասով անցկացվել է վերոնշյալ մրցույթը, և ՊՈԱԿ-ի ու քաղաքացու միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315.2-րդ հոդվածով, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարի և նույն մասնաճյուղի տեսուչի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազի հատկանիշների առկայությունը: Վերջիններս, սակայն, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շենք-շինությունները կառուցվել են 2010-2015թթ., այսինքն՝ անցել է հանցանքի կատարման վաղեմության ժամկետը, և այն հանգամանքը, որ նշված բոլոր պաշտոնատար անձինք զղջացել են կատարած արարքի համար և խնդրել իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, վարույթն իրականացնող մարմինը 04.03.2020թ. որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման ակտի ընդունման և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով:

ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև 2017թ. մայիսին կնքված պայմանագրով կառուցապատում իրականացնելու ժամկետ չի սահմանվել, իսկ դրանից հետո առ այսօր համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին շինարարության թույլտվություն չի տրամադրվել։ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, եթե կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չի օգտագործվել: 2020թ․ մայիսի 3-ին սպառվում է կառուցապատում իրականացնելու և ավարտելու ժամկետը, իսկ հողի սեփականատիրոջ, տվյալ դեպքում պետության մոտ, ծագում է հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքները դատական կարգով դադարեցնելու իրավունքը։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ քննարկելու վերոնշյալ իրավական հիմքերով կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան հայց հարուցելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման հարցերը:

Տպել
1282 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն