Դպրոցներում եւ քոլեջներում ավարտական քննություններ չեն լինի, հաշվի կառնվեն մինչ մարտի 13-ը ստացած գնահատականները

Հանրակրթական ուսումնական հաստատություններում չեն իրականացվի ավարտական քննություններ։

Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, որին մի քանի օր է՝ սպասում են դիմորդները եւ աշակերտները, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Մասնավորապես կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու համար քննություններ չեն իրականացվի։ 4-րդ եւ 9-րդ դասարանցիների կիսամյակային եւ տարեկան արդյունքները կամփոփվեն մինչեւ մարտի 13-ի նշանակված գնահատականների հիման վրա, դրանք կհամարվեն քննական, աշակերտներն էլ կտեղափոխվեն մյուս աստիճան։

Փոխադրական քննություններ չեն լինի նաեւ ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ եւ ավարտական 12-րդ դասարաններում, իսկ ամփոփումը կլինի նույն մեթոդով։

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ նրանք հնարավորություն կունենան պահպանելու քննության արդյունքը կամ ցանկության դեպքում այն ամփոփել այդ կիսամյակ նշանակված գնահատականներով։

Այս ամենը վերաբերում է նաեւ քոլեջներին, որտեղ կգործի նույն մեխանիզմը, ինչ դպրոցներում։ Եթե սովորողը չունենա գնահատական այս կիսամյակի ընթացքում, կպահպանվի նախորդ կիսամյակի արդյունքը։ Դիպլոմները կտրվեն մինչեւ հունիսի 5-ը։

Հարությունյանը նշել է, որ ամեն ինչ կատարվում է՝ սովորողների շահերից ելնելով, հաշվի է առնվում նաեւ որեւէ կերպ զորակոչին չխոչընդոտելու հանգամանքը։

Անդրադառնալով նաեւ բուհերում ավարատական քննություններին՝ նշել է, որ քննարկում է եղել ռեկտորների հետ, եւ համալսարաններն առանձին կընտրեն անցկացման ձեւը՝ իրենց ինքանավարության սահմաններում։

Տպել
3736 դիտում

Մինչեւ հունիսի 15-ը դադարեցվում է ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների, անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքը

Գորիսից Երևան է տեղափոխվել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա. վիճակը գնահատվում է ծանր

Կա կորոնավիրուսի 515 նոր դեպք և 27 առողջացած. գրանցվել է 12 մահվան դեպք, եւս 3 մահ՝ այլ հիվանդությունից

Դատախազի խորհրդականը պարզաբանել է դատախազությունում հաստիքների ավելացման պատճառներն ու հիմքերը

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը

Գյումրիում շների հարձակման ենթարկված 2,5-ամյա փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակում դրական դինամիկա կա

Ամեն տեղ «սպեցնա՞զ» բերենք, դուբինկաներո՞վ պայքարենք. 3 միլիոնով վարակվենք ու ասենք՝ մեզ չեն բուժում, որտե՞ղ բուժենք

«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը

«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ, հարուցվել է քրեական գործ

Դժբախտաբար, ունենք Կավասակիի սինդրոմի առաջին դեպքը 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս. նախարար

Չարենցավան քաղաքում հրդեհվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Հենց հիմա Վանաձորի ծննդատան բակում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Ակունք գյուղի մոտ հայտնաբերվել է հրթիռ․ փրկարարները սահմանազատել են տարածքը

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարաների համար

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել են շինության տանիքն ու գազի հաշվիչներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով