Մահացե՞լ է, թե՞ չի մահացել. ուր է անհետացել Հյուսիսային Կորեայի առաջնորդն ու ինչ է կատարվում երկրում

«Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը սրտի անհաջող վիրահատության հետեւանքով մահացել է»: Այս վերնագրով մի քանի տասնյակ հրապարակումներ արվեցին երեկ միջազգային լրատվամիջոցներում, ընդ որում՝ այդ մասին գրեցին հեղինակավոր պարբերականներ:

ԿԺԴՀ-ից շտապեցին հերքել տեղեկատվությունը՝ արձագանքելով աղմկոտ լուրերին եւ պաշտոնապես հայտարարելով, որ իրենց առաջնորդը չի մահացել, այլ «ակտիվ քաղաքական կյանք է վարում»: Այս արձագանքն էլ արագորեն տարածվեց լրատվամիջոցներում, սակայն մի շարք փորձագետներ գտնում են, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները փորձում են իրականում թաքցնել Կիմ Չեն Ընի մահը՝ իշխանության հաջորդ ներկայացուցչի հաստատման համար ժամանակ շահելու նպատակով:

Կորեական ընկերությունների ասոցիացիաների ղեկավար, քաղաքական գործիչ Կաո դե Բենոսը հայտարարել է, որ Ընի մահվան մասին լուրերը զուրկ են հիմնավորումներից, նա ողջ է եւ ապրում է առօրյա քաղաքական հոգսերով, փոխանցում է Bloomberg-ը:

Կորեական հեռուստաընկերություններով երեկ եւ այսօր ակտիվորեն տարածվում են երկրի ղեկավարի մասին արխիվային տեսանյութեր: Հարկ է նշել, որ վերջին անգամ Կիմ Չեն Ընը հանրության առաջ հայտնվել է ապրիլի 11-ին, երբ նախագահել է ԿԺԴՀ-ի իշխող կուսակցության քաղբյուրոյի նիստը, իսկ երեկ եւ այսօր ցուցադրվող բոլոր տեսանյութերը նկարահանված են մինչ այդ նիստը: Ըստ BBC-ի, Ընի մահվան կամ ծանր լինելու մասին լուրերն առավել սրվեցին, երբ ապրիլի 15-ին նա բացակայեց իր պապի՝ Կիմ Իր Սենի ծննդյան արարողությունից, որը ԿԺԴՀ-ում  մեծ տոն է համարվում, քանի որ Իր Սենը վայելում է «Ազգության արեւ» տիտղոսը՝ համարվելով երկրի հերոսներից մեկը:

Պետական մակարդակով արված հայտարարության մեջ նշվում է.  «Մեր մարշալի առողջության՝ ծանր վիճակում լինելու մասին լուրերը եւս սխալ են եւ մեր երկրի համար վնասատու»:

Մի շարք փորձագետներ եւ լրատվականներ հայտնում են, որ այժմ Կորեայում բարդ գործընթացներ են տեղի ունենում եւ հնարավոր է Կիմ Չեն Ընի մահը հմտորեն փորձեն թաքցնել՝ մինչեւ երկրի ներսում նոր առաջնորդի հարցում վերջնական հայտարարի գան: Այս ենթադրություններն առավել ցցուն է դարձնում  այն փաստը, որ արդեն 2 շաբաթ է՝ առաջնորդի մասնակցությամբ ոչ մի նոր տեսագրություն չկա, որտեղ կարող էր երեւալ Ընի «ակտիվ քաղաքական կյանքը»:

«New York Post»-ը հայտնում էր, որ Կիմ Չեն Ընի մահվան պատճառ է հանդիսացել սրտի վիրահատության ժամանակ թույլ տրված սխալը, որի հետեւանքով նա սկզբում կոմայի մեջ է հայտնվել, այնուհետ՝ մահացել: Ընդ որում՝ նախքան մահվան մասին լուրերը, սկզբում ակտիվորեն շրջանառվեցին լուրեր այն մասին, որ հյուսիսկորեական առաջնորդի վիճակը ծանր է: Այս կապակցությամբ ԶԼՄ-ներին տրված մեկնաբանության մեջ նշվել , որ Կիմ Չենը հիվանդանոցում է, սակայն վիճակը ծանր չէ, հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջացել՝ «չափից շատ ծխելու, ավելորդ քաշի հետ կապված խնդիրների եւ գերհոգնածության պատճառով»:

Հատկանշական է, որ ԿԺԴՀ առաջնորդը դեռ 2019-ի օգոստոսին առողջության վատթարացում էր ունեցել սիրտ-անոթային համակարգի խնդիրների պատճառով: Նրա վիճակը ավելի էր սրվել, երբ մի քանի անգամ հաղթահարել էր Փեքթուսան լեռան բարձունքը:

ԿԺԴՀ-ի առաջնորդի պաշտոնական կայքէջում դրված վերջին լուրը Չեն Ընի անունից արվել է ապրիլի 23-ին, այն պաշտոնական ուղերձ է՝ ուղղված Սիրիայի նախագահին, իսկ նրա մասնակցությամբ վերջին թարմ լուսանկարը տեղադրվել է ապրիլի 12-ին՝ բանակային կորպուրսներից մեկի հրամանատարության հետ:

ապրիլի 12-ին արված լուսանկարը

Reuters-ի փոխանցմամբ, երեկ Չինաստանից դեպի ԿԺԴՀ է ուղեւորվել չինացի բժիշկների՝ հրատապ նշանակության ինքնաթիռը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հյուսիսկորեացի առաջնորդը դեռ ողջ է, սակայն նրա վիճակն այդքան էլ հուսադրող չէ:

Ճապոնական Yomiuri թերթը, վերլուծելով Կիմ Չենի առողջական վիճակի մասին բոլոր լուրերը, գրել էր, որ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Ե Չժոնը կարող է դառնալ երկրի նոր առաջնորդ, եթե երկրում արտակարգ իրավիճակ լինի: Ըստ թերթի, Հյուսիսային Կորեայում արդեն պատրաստվում են այս փոփոխությանը:

Երկրում իշխանափոխության եւ երկրի առաջնորդի փոփոխությամբ հետաքրքրված են ոչ միայն ԿԺԴՀ-ում, այլ ամբողջ աշխարհում, շատերն են քննարկում՝ ով է լինելու նոր առաջնորդը: Պաշտոնական հերքման տեքստին ոչ բոլորն են հավատում, մանավանդ, որ Կիմ Չենի մահը հերքող ապացույցներ դեռեւս չեն հրամցվում հանրությանը:

Այժմյան ղեկավարը թեեւ բավական երիտասարդ է՝ 36 տարեկան, սակայն շատերը գիտեն վերջինիս՝ վնասակար սովորություններ ունենալու մասին: «Փակ» երկրներում իշխանության փոխանցումը երբեմն շատ ցավոտ է լինում, անցնում բարդ փուլերով, առավել եւս, եթե այն Հյուիսային Կորեայի նման «միջուկային» պետություն է:

Վերջին օրերին շատ հաճախ է շրջանառվում Կիմ Ե Չժոնի անունը, նա համարվում է առաջնորդի ամենահավանական թեկնածուն: Նա ապրում է ակտիվ քաղաքական կյանքով, ամեն ինչին տեղյակ է «ներսից», քանի որ հյուսիսկորեական իշխող կուսակցության պրոպագանդայի բաժինն է ղեկավարում եւ եղբոր , բառացիորեն,  աջ ձեռքն է: Նա երիտասարդ է, 32 տարեկան, եղբոր հետ միասին կրթություն է ստացել Շվեյցարիայում: Չժոնի անձնական կյանքի մասին տվյալներ գրեթե հայտնի չեն, սակայն որոշ տեղեկատվության համաձայն, թեպետ նա ամուսնացած չէ, բայց ունի դեռահասության տարիքի որդի:

Կիմ Չեն Ընը քրոջ՝  Կիմ Ե Չժոնի հետ

32-ամյա Կիմ Ե Չժոնը

Տպել
54528 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)