Երևան
13 °C
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական Մ6 ճանապարհի շուրջ 51.7 կմ երկարությամբ հատվածում` Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետում, ընթանում են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ։ Դրանց ընթացքին հետևելու նպատակով շինհրապարակներ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Նաղդալյանը։ Վերջինս նախ եղել է կապալառուներից մեկի՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերության՝ Վանաձորում գտնվող արտադրական բազայում‚ ծանոթացել արտադրամասերին‚ որտեղ ստանում են ճանապարհային շինարարության մեջ օգտագործվող նյութեր՝ բետոն‚ ասֆալտ‚ ավազակոպիճ‚ խիճ։
Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
Շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսը Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարին ներկայացրել է իրականացվող աշխատանքների մանրամասները։ Մասնավորապես‚ Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան տեղամասում «Հորիզոն 95» ՍՊԸ կողմից կատարվում են հողային աշխատանքներ‚ ժայռային հանույթ‚ վերակառուցվում է Սանահին կամուրջը։
Ալավերդու համայնքապետարանում համայնքապետ Սասուն Խեչումյանի‚ «ԱԱԲ պրոեկտ» և շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Տիգրան Նաղդալյանն ընդգծել է‚ որ շինաշխատանքները պետք է կատարվեն բոլոր կողմերի սերտ համագործակցության պայմաններում‚ ինչի արդյունքում կգտնվի յուրաքանչյուր հարցի փոխշահավետ լուծում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ալավերդու տարածքով անցնող միջպետական ճանապարհի լուսավորության ապահովման լուծումներին‚ ենթակառուցվածքների տեղափոխման‚ քաղաքի երկու կամուրջների հիմնանորոգման հարցերին։
Կանգառ է եղել նաև «Սանահին» կայարան-Հաղպատ ճանապարհահատվածի այն տեղամասում‚ որտեղ մեծածավալ՝ շուրջ 70 մ բարձրությամբ ժայռային զանգվածի հորատապայթեցման խնդիր է առաջացել։ Քննարկվում է այդ տեղամասում գալերեա կառուցելու տարբերակը, որը թույլ կտա իրականացնել փոքրածավալ ժայռային հանույթ և ճանապարհը պաշտպանել քարաթափումներից։
Մ6 միջպետական ճանապարհի Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ տարածքի հիմնանորոգումն իրականացնող կապալառուի՝ իտալական «Սուարդի» կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրել են‚ որ ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար‚ և ասֆալտբետոնե խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց‚ ինչպես նաև եղանակային պայմանների բարելավումից հետո կսկսեն ասֆալտապատումը։ Իտալական կազմակերպությունն ու տեխհսկողությունն իրականացնող ընկերությունն առաջարկում են շինարարության ընթացքում կիրառել որոշ նորարարություններ, ինչը քննարկման փուլում է։
Տիգրան Նաղդալյանը շինարարների և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության թիմի ղեկավարի հետ հանդիպումներում կարևորել է շինաշխատանքների՝ նախանշված ժամկետներում, բարձր որակով և անվտանգության կանոնների պահպանմամբ իրականացումը։
Միաժամանակ նշվում է, որ այս օրերին, կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստմամբ‚ շինարարության ընթացքում պահպանվում են նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար սահմանված միջոցառումները՝ աշխատակիցների ջերմաչափում‚ օգտագոծվող սարքավորումների ու մեխանիզմների ախտահանում համապատասխան նյութերով և այլն։
Ադրբեջանը վտանգում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը. հայկական պատվիրակությունը ՌԴ-ում է
Արմավիրում 2 խորքային հորի ապօրինի շահագործում է կասեցվել
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի, ԵՄ-ի այս ուղերձը վկայում է, որ ռազմական հարձակման հավանականությունը մեծ է. քաղաքագետ
Միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ արձագանք. Ալեն Սիմոնյան
Արցախում մեկնարկել է տնտեսվարողների աջակցության 4-րդ ծրագիրը. ովքեր չեն օգտվի ծրագրից
Հայտնի է՝ ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Ուլնեցի փողոցի դեֆորմացված ծառերը
Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այգում աշխատանքային օրվա ավարտին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել
«Գլխիս սարքեցին, արհամարհում են, փնթի աշխատելաոճ ունեն». քաղաքացին ահազանգում է Globbing-ի պատճառով տուժելու մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է
Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա
Դոլարն ու ռուբլին շարունակում են արժեզրկվել
ԱԺ նախագահը Գերմանիայում բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին
Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել, վնասվել են մեքենաներ
Երևանի սպորտային շունչը բացվում է. Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Դատավորները պատշաճ աշխատանքային պայմաններ կունենան. ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգումը
Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Էրիկ Իսրայելյանին հատկացված ֆինանսական աջակցությունների ամբողջական տեղեկանքը
«Օրենքով գողը» կալանավորվել է. բավարարվել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան
Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ տղամարդը սպանել է կնոջն ու 10 ամսական որդուն
Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ. Կարեն Գիլոյանը՝ Էրիկ Իսրայելյանի մասին
ՌՈ աշխատակցի մասնակցությամբ երևանյան ակումբներից մեկում կատարվածի առթիվ նախաձեռնված քրվարույթով ձերբակալվել է 5 անձ
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով
Սամվել Բաբայանի քաղաքական վերադարձը խոչընդոտելու համար գործի են դրվում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ հայտարարություն
Խաչանովը առաջին անգամ հաղթանակ է տարել հույն Ցիցիպասի նկատմամբ
Մարդու կյանքին և առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել.ՍԱՏՄ-ն՝ ի պատասխան Ռոսսելխոզնադզորի
Երևան-Սևան ճանապարհին ծառ է տապալվել. վնասվել են մարդատար մեքենաներ
ՀՀ հակակոուպցիոն կոմիտեն Ճապոնիայի հետ համատեղ ծրագրեր կիրականացնի
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պահպանման հարցում պետք է գտնվեն ընդունելի լուծումներ. Կաթողիկոսը՝ ԿԳՄՍ նախարարին
Հրապարակվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը
ԱԽ քարտուղարը Ռիգայում խոսել է Ադրբեջանի հավանական էսկալացիայի մասին
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել. մանրամասներ
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է
Ադրբեջանցի պատգամավորի մահափորձի մեջ Բաքուն իրանական հետք է տեսնում՝ հրապարակելով «ապացույցներ»
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՊՊԾ կանոնադրությունն ու կառուցվածքը
© 2023 Հայկական ժամանակ